Երևան
12 °C
Ալավերդի քաղաքի 46-ամյա բնակչուհին, 2011թ. դեկտեմբերի 26-ից մինչ օրս զբաղեցնելով Ալավերդու դպրոցներից մեկի տնօրենի պաշտոնը, 2016 թ. փետրվարի 1-ին նույն կազմակերպությունում որպես խոհարարի օգնական աշխատանքի է ընդունել 37-ամյա համաքաղաքացուհուն և վերջինիս հաստիքային միավորի համար վճարվող 54.451 ՀՀ դրամ աշխատավարձի չափի վերաբերյալ տվյալները թաքցնելով՝ իրական աշխատավարձի փոխարեն որպես աշխատավարձ յուրաքանչյուր ամիս՝ մինչև 2016 թ. հունիսի 1-ը, առձեռն վճարել է 40.000 ՀՀ դրամ գումար, իսկ ընդհանուր՝ 73.353 ՀՀ դրամ աշխատավարձի գումարը, խարդախությամբ հափշտակել:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ տնօրենին մեղադրանք է առաջադրվել:
«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Ալավերդի քաղաքի դպրոցներից մեկի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ալավերդի քաղաքի 46-ամյա բնակչուհին՝ 2011թ. դեկտեմբերի 26-ից մինչ օրս զբաղեցնելով Լոռու մարզի վերոնշյալ քաղաքի դպրոցներից մեկի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը և իրականացնելով կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական գործառույթներ, տնօրինելով իր իրավասության սահմաններում կազմակերպության ֆինանսական միջոցները, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, խաբեությամբ ուրիշի զգալի չափերով գումարներին տիրանալու նախնական դիտավորությամբ, 2016 թ. փետրվարի 1-ին նույն կազմակերպությունում որպես խոհարարի օգնական աշխատանքի է ընդունել 37-ամյա համաքաղաքացուհուն և վերջինիս հաստիքային միավորի համար վճարվող 54.451 ՀՀ դրամ աշխատավարձի չափի վերաբերյալ տվյալները թաքցնելով՝ իրական աշխատավարձի փոխարեն որպես աշխատավարձ յուրաքանչյուր ամիս` մինչև 2016 թ. հունիսի 1-ը, առձեռն վճարել է 40.000 ՀՀ դրամ գումար, իսկ ընդհանուր՝ 73.353 ՀՀ դրամ աշխատավարձի գումարը, խարդախությամբ հափշտակել:
Այնուհետև, դպրոցի տնօրենը, 37-ամյա խոհարարի օգնականի կողմից ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Թումանյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն ներկայացնելու և այդ կերպ նրան ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկելուն օժանդակելու ու վերջինիս ընտանիքին հավելյալ եկամուտներ ապահովելու անձնական այլ դրդումներով, նույն կազմակերպության 65-ամյա հաշվապահի հետ, 2016թ. մարտին կազմել, հաստատել և իրենց ստորագրություններով վավերացրել են իրավունք վերապահող, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, բովանդակությամբ կեղծ տեղեկանք, որում կեղծ տեղեկություններ են ներառել 37-ամյա խոհարարի օգնականի աշխատավարձի չափի վերաբերյալ: Արդյունքում՝ վերջինս ընդգրկվել է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ձեռք բերել նպաստի իրավունք:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ալավերդի քաղաքի 46-ամյա դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 1.1-րդ կետով և 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT