Երևան
12 °C
Վերջին ամիսներին ՀՀ Կառավարության որոշումներով մի շարք պետական գույքեր աճուրդի են դրվել:
Աճուրդի դնելու հիմնական նպատակը ներդրումներ ներգրավելն է: Դրա համար էլ գույքերի մեծ մասի դեպքում գնորդի համար սահմանված պահանջ կա ներդրումային ծրագիր ներկայացնելու:
Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի հարցերին պատասխանել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
- Պարո՛ն Բաբայան, Կառավարությունը վերջին ամիսներին մի քանի խոշոր գույք է աճուրդի հանել, ի՞նչ փուլում են դրանք, հետաքրքրություն կա՞:
- Հետաքրքրություն շատ է եղել այդ գույքերի նկատմամբ, սակայն մրցույթներ չեն կայացել: Մենք հանդիպել ենք գործարարների հետ՝ այդ թվում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ է քննարկվել: Այստեղ մի խնդիր կա, որը պետք է վերացնել. դա վերաբերում է Կառավարության մի որոշման, ըստ որի՝ պարտավորությունների կատարման ողջ ընթացքում գույքը համարվում է գրավադրված: Այդ որոշմամբ գնորդը մեծ արժեք ունեցող գույքի գինը պետք է վճարի, բայց միեւնույն ժամանակ ներդրումների կատարման ողջ ընթացքում, որը 1, 2 կամ ավելի տարիներ են՝ գույքը գրավադրված է մնում: Դա դժվարացնում է գույքը բանկում գրավադրելու եւ լրացուցիչ միջոցներ ներգրավելու պրոցեսը: Կարծում եմ, շատ արագ այդ հարցը կկարգավորվի:
- Այս պահին Կառավարության որոշմամբ քանի՞ պետական գույք է աճուրդի դրված:
- Ընդհանուր՝ 5: 3 դեպքում՝ Մոսկովյան փողոց 1 հասցեում գտնվող շենքի, Նորքի այգիների եւ Պարույր Սեւակի փողոցում գտնվող շենքի մրցույթները չեն կայացել, քանի որ մասնակցության հայտ չի գրանցվել: Ընթացքի մեջ է եվս 2-ը՝ Մոսկովյան եւ Օրբելի փողոցներում: Եթե նշածս հարցի վերաբերյալ համապատասխան որոշում լինի, գուցե առաջիկա շաբաթվա ընթացքում այդ 5 գույքերի օտարման որոշման մեջ փոփոխություն լինի:
- Եթե գնորդը գնում է շինությունը, այն մնում է գրավադրված ու հետագայում ներդրումներ չի իրականացնում, այդ շինությունը պետությունը հե՞տ է վերցնում:
- Ներկա կարգավորման համաձայն, գույքը կարող է աճուրդով վաճառվել եւ որեւէ ներդրման պարտավորություն չֆիքսվել: Իսկ եթե խոսք է գնում օրինակ՝ մրցույթի մասին եւ կա 2 հավանական գնորդ, որոնցից մեկը խոստանում է 5 անգամ ավելի մեծ ներդրում կատարել այդ գույքը ձեռք բերելու դեպքում, նա ստանում է առավելություն: Իսկ որպեսզի այդ խոստացած ներդրումները գնորդը կատարի, եւ մենք դա կարողանանք հսկել, պետք է ունենանք ինչ-որ մի գործիք: Մինչ այսօր այդ գործիքը գույքը գրավ պահելն է եղել: Հիմա որպեսզի ավելի ճկուն լինի, մենք մտածում ենք դա փոխարինել բանկային երաշխիքով՝ ինչ-որ տոկոսի չափով: Իսկ եթե գույքի գինն արդեն վճարվել է՝ միայն ներդրումների եւ ժամկետի առումով պետք է ֆիքսել այդ պարտավորությունը: Այսինքն, եթե վաղը, մյուս օրը, օրինակ՝ լինի երրորդ գնորդ եւ սեփականատերը կամ բանկը այդ շենքը վաճառեն այդ երրորդ գնորդին՝ միեւնույն է, շենքի հետ կապված պարտավորությունները պահպանվում են կադաստրային միասնական տեղեկանքի տեսքով: Իսկ առաջին գնորդը իր խախտած ժամկետների կամ ներդրումների ծավալի չկատարման համար կվճարի համապատասխան բանկային երաշխիքի տեսքով:
- Եթե գույքի գրավադրման վերաբերյալ փոփոխությունը տեղի ունենա, կհաջողվի՞ այդ աճուրդի դրված գույքերն օտարել:
- Այո՛, կարծում եմ կկարողանանք: Անկեղծ ասած, կա նաեւ գնի հետ կապված որոշակի հարցեր: Որոշ դեպքերում մարդիկ կարծում են, որ գինը հնարավորինս բարձր է գնահատված: Գնահատման հետ կապված կադաստրի կոմիտեն հիմա մի շարք փոփոխություններ է կատարում, եւ չի բացառվում, որ մեկնարկային գինը 100 տոկոսից ավելի ցածր գնով դրվի, եւ այդ դեպքում ավելի շատ մասնակիցներ ունենանք:
- Կառավարության քննարկումներից մեկում նշվեց, որ գնորդի մոտ գույքը գնելու ցանկությունը նվազում է նաեւ, երբ պահանջ է դրվում, որ դրա արտաքին տեսքը պահպանվի: Այս առումով խնդիրներ առաջացե՞լ են: Առհասարակ ինչո՞ւ պետք է գնորդը պահպանի շենքի արտաքին տեսքը:
- Իհարկե՛, բոլոր գույքերի մասին չի խոսքը, բայց առհասարակ կան շենքեր, որոնք, անկախ նրանից՝ պետությունն է վաճառում, թե որեւէ անձ՝ լիազոր մարմինը արտաքին տեսքի հետ կապված փոփոխությունների իրավունք չի տալիս: Դա կլինի Մշակույթի նախարարությունը, թե Քաղաքապետարանը, պարզապես չեն տալիս այդ իրավունքը: Այսինքն՝ մենք ոչ թե նոր ինչ-որ մի բան ենք հորինում, այլ ամենասկզբից տեղյակ ենք պահում, որ որոշ դեպքերում համապատասխան մարմինը արտաքին տեսքը փոխելու թույլտվություն չի տա: Մեր նպատակը ոչ թե այդ սահմանափակումները դնելն է, այլ գնորդին իրազեկելը, որ օրինակ՝ այս շենքը մշակութային հուշարձանների ցանկում է եւ գերադասելի է, որ արտաքին տեսքի փոփոխություն չլինի:
Բնականաբար, եթե Երեւան քաղաքում ինչ-որ մեկը գնորդին թույլատրի 4 հարկանի շենքը քանդել եւ տեղը 20 հարկանի շենք կառուցել, այդ շենքի գինը էապես կավելանա, քանի որ գնորդը կիմանա, որ այդպիսի հնարավորություն է ունենալու: Դրա համար մենք ի սկզբանե պետք է իրազեկենք, թե նա ինչ հնարավորություններ եւ ինչ սահմանափակումներ ունի:
- Հիմնականում ի՞նչ բիզնեսների համար կարող են հետաքրքիր լինել այս օտարվող գույքերը: Կառավարության նիստերից մեկում նախարար Սուրեն Պապիկյանը խոսել էր, որ գույքերից մեկը հյուրանոցի համար է հարմար:
- Որոշ դեպքերում գրված է, որ շինությունը հասարակական նշանակության է, դա իր հերթին որոշակի սահմանափակում է դնում: Որոշ դեպքերում առհասարակ սահմանափակում չկա, այսինքն կարող է նաեւ բնակելի շինարարություն լինել, օրինակ՝ նույն Նորքի այգիների կամ Պարույր Սեւակի փողոցի շինությունների դեպքում:
- Իսկ այս դեպքում ինչո՞ւ են սահմանափակումներ դրվում գնորդի առաջ:
- Ոչ թե սահմանափակում է, այլ օրինակ՝ նշում ենք, որ քաղաքապետարանն ասում է՝ առնվազն տարածքի 40 տոկոսը պետք է կանաչ հատված մնա: Սա սահմանափակում անվանենք, թե չէ, ամեն դեպքում սա իր պարտականությունների տեղեկացում է: Եթե մարդն այդ գույքն այլ ճանապարհով ձեռք բերեր եւ դիմեր քաղաքապետարան՝ միեւնույն է, նրան այս ամեն ինչը ասվելու էր: Օրինակ՝ քաղաքապետարանը գրում է, որ այս տարածքում առավելագույնը 6 հարկ կառուցելու թույլտվություն է տալու, դա իհարկե՛, սահմանափակում է: Եթե գնորդը 12 հարկ կառուցի՝ վստահաբար ավելի մեծ եկամուտ կարող է ունենալ, բայց նախապես պետք է այս ամեն ինչին տեղյակ լինի եւ կարողանա իր հաշվարկներն անել:
- Պարո՛ն Բաբայան, Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի աճուրդի հետ կապված ի՞նչ իրավիճակ է: Այնտեղ կորոնավիրուսի սկզբնական շրջանում հիվանդներ էին մնում, այս պահին մարդ կա՞:
- Ո՛չ, չկա, դրա աճուրդը կասեցվել էր: Հիմա մենք շրջանառել ենք Կառավարության որոշում, որպեսզի նորից թույլատրվի աճուրդ իրականացնել: Եթե աճուրդով հետաքրքրվող չեղավ, կարծում եմ, որ այդ դեպքում պետք է քննարկենք վարձակալության կամ հավատարմագրային կառավարման տալու տարբերակները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT