2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

16/07/2026 schedule10:34

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ գրանցվել է 629 կանչ, ինչը 74-ով կամ 13.3 տոկոսով ավելի է 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Նախարարության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր։ 2025 թվականի նույն ժամանակահատվածում հայտնաբերվել էր 278 օձ, որոնցից 62-ը՝ թունավոր։ Ամենաշատ կանչերը գրանցվել են Երևանում՝ 268, Կոտայքի մարզում՝ 104 և Արարատի մարզում՝ 53։ Սյունիքում արձանագրվել է 46, Արագածոտնում՝ 45, Տավուշում՝ 37, Արմավիրում՝ 35, Վայոց ձորում՝ 22, Շիրակում՝ 11, Լոռիում՝ 5, իսկ Գեղարքունիքում՝ 3 դեպք։ Միաժամանակ, դեպքերի նվազում է արձանագրվել Արմավիրի, Վայոց ձորի, Շիրակի և Լոռու մարզերում։ Հարաբերական առումով ամենաբարձր աճը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 64.3 տոկոս, որին հաջորդում է Արարատի մարզը՝ 35.9 տոկոս աճով։ Ամենամեծ հարաբերական նվազումը գրանցվել է Շիրակի մարզում՝ 31.3 տոկոս։

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի Նորածնային և մանկական վերակենդանացման, թունաբանության և անեսթեզիոլոգիայի կլինիկայի թունաբանության ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանի խոսքով՝ օձի կծածի հետքի և առկա ցավի դեպքում հսկողությունն անպայման պետք է իրականացվի հիվանդանոցային պայմաններում։ «Օձի կծածի դեպքում որպես առաջին օգնություն չի կարելի սեղմող կապ դնել, բերանով արտածծում կատարել, սառույց դնել, քանի որ, եթե կա տեղային հյուսվածքների վնասում թույնի ազդեցությամբ, այս բոլոր միջամտություններն ավելի կբարդացնեն թույնի ազդեցությունը»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ օձի խայթոցից հետո նախ պետք է գնահատել խայթոցի հետքերը՝ հնարավորության դեպքում հասկանալու համար, թե ինչ տեսակի օձի հետ գործ ունենք։ «Սովորաբար մեկ կամ երկու տեսանելի վերք է լինում, եթե օձը թունավոր տեսակի է, վերջույթն արագ սկսում է այտուցվել։ Այդ դեպքում պետք է վերջույթն անշարժացնել, քանի որ շարժումները նպաստում են թույնի արագ տարածմանը։ Եթե օձը թունավոր չէ, հնարավոր է՝ տուժածն ու նրան օգնություն ցուցաբերողները չկարողանան դա գնահատել, այդուհանդերձ տուժածը պետք է գտնվի բժշկական հսկողության տակ։ Եթե առկա է տեղային այտուց, կծածի շրջանում բշտերի առաջացում և պահպանվող ցավ, անհրաժեշտ է հսկողություն, և պետք է որոշվի հակաթույնի ներարկման անհրաժեշտությունը»,- նշեց նա՝ հավելելով, որ օձի կծածից հետո հակաթույնը հնարավորինս արագ ներարկելը կարևոր է բարդությունները կանխելու համար։

Մարինե Գրիգորյանի խոսքով՝ օձի կծածը կարող է հանգեցնել մի շարք բարդությունների, այդ թվում՝ տեղային հյուսվածքների վնասման, արյան կարմիր գնդիկների և մկանային հյուսվածքի քայքայման։ Նրա խոսքով՝ նման դեպքերում անհրաժեշտ է շարունակական բժշկական հսկողություն և համապատասխան բուժում, իսկ ամենաարդյունավետ միջոցը հակաթույնի ներարկումն է։

Թունաբանը նշեց, որ վերականգնման ընթացքը կախված է թունավորման և վնասվածքի աստիճանից, ինչպես նաև տուժածի տարիքից և քաշից։ Նրա խոսքով՝ փոքր տարիքի երեխաներն ավելի խոցելի են թույնի ազդեցության նկատմամբ, ուստի նրանց մոտ ինտոքսիկացիայի երևույթներն ավելի արտահայտված են լինում։ Կարևոր նշանակություն ունի նաև այն, թե օձը հասո՞ւն է եղել, թե՞ ձագ, քանի որ փոքր օձերը սովորաբար ավելի քիչ թույն են պարունակում, և դրանց կծածը, որպես կանոն, դրսևորվում է ավելի մեղմ ախտանիշներով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
278 դիտում

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի