Արցախի բուհերում դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 1-ից, դպրոցներում՝ 14-ից. մինչև 10 տարեկան երեխաները դիմակ չեն կրելու

Համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական պարապմունքներն Արցախում մեկնարկելու են 2020 թվականի սեպտեմբերի 14-ից՝ առկա ուսուցմամբ:

Այս  մասին փոխանցում է «Արցախպրես»-ը հղում անելով ԱՀ  կրթության, գիտության  և  մշակույթի    նախարար   Լուսինե  Ղարախանյանին:

Նշվում է, որ միայն  բուհերում  դասերը  սկսվելու  են  սեպտեմբերի  1-ից:

ԱՀ ԿԳՄ նախարարը տեղեկացրել է, որ հանրակրթական դպրոց հաճախող առաջին դասարանցիները՝  սեպտեմբերի 1-ին, 1-1,5 ժամով ուսուցիչների հետ հաճախելու են դպրոց՝ ի նշանավորումն  գիտելիքի օրվան:

«Մենք այն կարծիքին  ենք, որ սովորողները դիմակ  դասապրոցեսի ընթացքում չպետք է կրեն. ներկա  դրությամբ մինչև 10 տարեկան երեխաները հաստատ դիմակ չեն կրելու. մնացածների  հարցերը  դեռ  քննարկվում են: Դասերը  լինելու  են  վեցօրյա՝  35 րոպեանոց: Ուսումնական հաստատություններում  արգելվելու է զանգվածային միջոցառումների  կազմակերպումը: Դպրոցի կողմից կազմակերպվող  արտաուսումնական խմբակների գործունեությունը դադարեցվելու է, եթե  իսկապես դրանք խանգարիչ  միջոցներ  են: Բոլոր այն դպրոցներին, որոնք ունեն  100-ից ավել աշակերտներ և կարողացել են կազմակերպել արտադպրոցական պարապմունքներ, մենք այսուհետ ևս թույլատրելու ենք: 

Ժամանակավորապես դադարեցվելու է 100-ից ավել աշակերտներ ունեցող ուսումնական  հաստատությունների կողմից  կազմակերպվող խմբակների գործունեությունը: Ի դեպ, այդ դպրոցները    գործելու են ոչ միայն երկհերթ, այլև մեկ հերթով: Ուսումնական հաստատություններում ժողովների  և  հավաքների գործընթացը պետք է իրականցնենք հեռավար եղանակով կամ բացօթյա միջավայրում՝   պահպանելով հակահամաճարակային իրավիճակը»,- ասել է նախարարն այսօր կայացած «Կորոնավիրուսի  ազդեցությունը կրթության իրավունքի իրացման վրա. հիմնախնդիրներ և լուծումներ» թեմայով քննարկման ժամանակ:

Խոսելով բուհերի մասին՝  Լ. Ղարախանյանը  նշել  է, որ Շուշիի տեխնոլոգիական և Արցախի պետական  համալսարաններում կենդանի ուսուցում է լինելու. Համավարակի  գրանցված ցուցանիշների աճի դեպքում անցում է կատարվելու առցանցի: Շուշիի տեխնոլոգիական համալսարանը լուծել է նաև երթուղայինների հարցը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1752 դիտում

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան