Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել գլխավոր դատախազի բողոքը՝ Ալեքսան Պետրոսյանի ազատ արձակման որոշման դեմ

ՀՀ վճռաբեկ դատարանը՝ դատավոր Լիլիթ Թադեւոսյանի նախագահությամբ, վարույթ չի ընդունել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը՝ ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ»-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ:

Ալեքսան Պետրոսյանը, հիշեցնենք, մեղադրվում է 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ փողերի լվացմանն օժանդակելու համար: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հունվարի 10-ին փոխարինվել էր գրավով. դատարանի որոշմամբ նա ազատ էր արձակվել 30 միլիոն դրամ գրավի դիմաց: Այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել երկու կողմերն էլ. մեղադրող դատախազը՝ գրավի կիրառման դեմ, պաշտպանը՝ հիմնավոր կասկածի առկայության եւ առհասարակ խափանման միջոցի հիմքերի դեմ: Վերաքննիչ դատարանը, սակայն, փետրվարի 17-ին մերժել էր բողոքները: Դրանից հետո դատախազությունը նաեւ վճռաբեկ բողոք էր ներկայացրել:

Դատական տեղեկատվական համակարգից «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ, որ, վճռաբեկ բողոք ներկայացնելով, գլխավոր դատախազը խնդրել է բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը եւ կայացնել Ալեքսան Պետրոսյանի նկատմամբ կալանքը գրավով փոխարինելն անթույլատրելի ճանաչելու մասին նոր դատական ակտ՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել խափանման միջոց կիրառելու հիմքերի, գրավի կիրառման եւ օրինականության խախտումներ:

Դրանից բացի, բողոք բերած անձը նշել է, որ վիճարկվող որոշմամբ կիրառված նորմի մեկնաբանությունը հակասում է Վերաքննիչ դատարանի՝ նախկինում կայացրած մի շարք որոշումներին, ինչը, օրենքի համաձայն, արդեն իսկ հիմք է բողոքը վարույթ ընդունելու համար: Ըստ գլխավոր դատախազի՝ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի իմաստով (վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը) կարող է էական նշանակություն ունենալ օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար: 

Վճռաբեկ դատարանը, սակայն, ուսումնասիրելով վիճարկվող որոշումը եւ բողոքը, գտել է, որ բողոքաբերի կողմից չի հիմնավորվել, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, ուստի հանգել է հետեւության, որ բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը:

Այս որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից եւ ենթակա չէ բողոքարկման:

Նշենք, որ Ալեքսան Պետրոսյանի վերաբերյալ գործը գտնվում է դատաքննության փուլում: Այն նախագահում էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Վարդան Ա. Գրիգորյանը, որի լիազորությունները, սակայն, վերջերս դադարել են՝ 65 տարեկանը լրանալու հիմքով, ուստի գործը պետք է փոխանցվի այլ դատավորի: Երեւան քաղաքի դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ասլանյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ վերամակագրման գործընթացը դեռեւս չի կատարվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1885 դիտում

Հայտնի է՝ որտեղ կքվեարկի վարչապետը

Քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչինչ չգրեք, որևէ նշում չանեք. ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր

Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը

ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու. Տարոն Չախոյան

Պահանջում եմ ձերբակալել բոլորին. Թորոսյանը՝ Իրկուտսկից հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Ղազինյան Դավոն 1.400.000-ը տվել ա Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան՝ կաշառք բաժանեն. ձայնագրություն

Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունների տարածվող ցուցակը կդառնա քննության առարկա

Դիշովկա Հոխիկյանի ու իր տերերի աչքին ադրբեջանցիներ են երևացել, այնինչ իրանցի շինարարներ են. Հարությունյան

Դրանք պարբերական բնույթ են կրում. ԱՍՀՆ-ն՝ «Զատիկ» կենտրոնի աշխատակիցների խրախուսումների մասին

Սիսիանում բողոքի ակցիա են իրականացրել իրանցիներ, ոչ թե ադրբեջանցիներ. ՆԳՆ-ն պարզաբանում է

Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկել է ՀՀ ընտրություններին միջամտելու հարցեր․ Իոաննիսյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով․ Սիբիհա

Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ․ կառավարությունը պատրաստ է փոխհատուցել կարկուտի վնասները․ տեսանյութ

ԿԸՀ-ն օտարերկրյա հյուրերի համար տեղեկատվական հանդիպում է հրավիրել

Ձերբակալված 194 անձ, 209 քրեական հետապնդում, կալանքներ․ ընտրական բնույթի հանցագործությունների վիճակագրություն

Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ տեսանյութ

Առաջիկա ժամերին Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ

Տեղեկություն կա, որ կարգելվի միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը

Ստեփանավանում մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է գործել․ ստեղծվել է օպերատիվ շտաբ

Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին

Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն

120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար

Քեզի 150+50 տվել էի, 600 էլ փոխանցեմ, հարցերը քցի տեղը․ ընտրակաշառքի ևս մեկ ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը

Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի

Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ

Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին

Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ

«Գող Բջեն» ձերբակալվել է

ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ

Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար

Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում․ ովքեր են նրանք

ԱՍՀՆ հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք նոր կյանք են սկսել Ակնաշենի փոքր տանը

«Մինիմումը բդի 10 ձեն բերես», «Նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից