Ալեքսան Պետրոսյանի ազատ արձակման որոշման դեմ Դատախազության բողոքը մերժվել է

ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ»-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի ազատ արձակման որոշման դեմ Դատախազության բողոքը մերժվել է:

Այս որոշումը կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը:

ՀԺ-ի հետ զրույցում Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը տեղեկացրեց, որ միաժամանակ մերժվել է իր կողմից ներկայացված բողոքը՝ հիմնավոր կասկածի առկայության, ինչպես նաեւ խափանման միջոցի հիմքերի դեմ:

Ալեքսան Պետրոսյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել հունվարի 10-ին: Որոշումը կայացրել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը՝ բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը: Դատարանի այդ որոշումն էլ Դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:

Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում է 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ փողերի լվացմանն օժանդակելու համար: Այս քրեական գործով անցնում է նաեւ նրա որդին՝ Մակար Պետրոսյանը, ում մասով դեռ նախաքննության ավարտ չի հայտարարվել: Ըստ մեղադրանքի՝ հայր եւ որդի Պետրոսյաններն օժանդակել են բնապահպանության նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանին:

Տպել
468 դիտում

Ձնեմարդ՝ ծաղկած այգիների տակ. Արցախում եւս ցրտահարություն է գրանցվել (լուսանկար)

Մարդկանց կորոնավիրուսային մեկուսացման շնորհիվ բնությունը շնչում է, օդը մաքրվում է, պանդաները՝ զուգավորվում

Արաբական կոալիցիան եւս Եմենում հրադադար է հայտարարել

Երեւանը բժշկական պարագաներ է ստացել չինական Չոնգցին գործընկեր քաղաքից

Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով աշխարհում կարող է աղքատանալ 500 միլիոն մարդ

Դանակահարություն Արտաշատում. բերման է ենթարկվել 37-ամյա տղամարդ

ՌԴ-ում մնացած նորածինն ու մայրն արդեն Հայաստանում են, ինքնամեկուսացման մեջ. ՄԻՊ-ը ևս մեկ ընտանիք է վերամիավորել

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 10 միլիարդ 700 միլիոն դրամի աջակցություն. վարչապետ

Ո՞ր դեպքերում են թույլատրվում միջմարզային և դեպի Երևան ուղևորափոխադրումները (տեսանյութ)

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողները պարապմունքներ են անցկացրել

Միջադեպեր, ծեծկռտուք Սիսիանում. կիզակետում Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարն է

Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության եւ անառողջ աժիոտաժի իմաստը. Հակոբ Ճաղարյանը

Հանրային պաշտպանները 108 միջնորդություն են ներկայացրել. կալանավորված 29 անձի խափանման միջոց արդեն փոխվել է

Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս բացօթյա սածիլում չկատարել. ցուրտ օդային հոսանքները պահպանվելու են

Քաշաթաղի ինքնամեկուսացված համայնքները առաջիկայում կապահովվեն անհրաժեշտ պարենամթերքով. ԱՀ ԱՆ

Մայիսի 1-ից գազալցակայաններում այլեւս խաղային ավտոմատներ չեն լինի. վարչապետ

Այս օրերին ճիշտ կլինի թուրմերը եւ համեմունքները համադրել․ Դավիթ Պիպոյանի խորհուրդները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանին կալանավորելու որոշում է կայացվել. նա հետախուզվում է

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ավագ հինգշաբթին