Երևան
12 °C
Հայաստանում 2026 թվականի հունվարի 1-ից Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման արդյունքում ընտանեկան բժիշկների վարձատրությունը նախորդ տարիների համեմատ աճել է գրեթե 54 տոկոսով։
Բացի այս, ֆինանսավորման նոր մեխանիզմները ոչ միայն բարձրացրել են ընտանեկան բժիշկների աշխատավարձերը, այլև ընդլայնել նրանց ծառայությունների շրջանակը՝ հնարավորություն տալով լրացուցիչ վարձատրվել նաև ամբուլատոր պայմաններում բուժվող հիվանդներին խորհրդատվություն տրամադրելու համար։
«Արմենպրես»-ի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Սամվել Խարազյանը՝ ամփոփելով հիմնադրամի գործունեության առաջին կիսամյակի արդյունքները։
«Պոլիկլինիկաների, ընտանեկան բժիշկների ծառայություններն ամբողջությամբ փոխհատուցվում են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից։ Այստեղ ուզում եմ շատ կարևորել այն հանգամանքը, որ մեր ընտանեկան բժիշկների վարձատրությունը զգալիորեն բարձրացել է՝ նախորդ տարիների համեմատ աճելով գրեթե 54 տոկոսով։ Բացի այդ, ընտանեկան բժիշկները հնարավորություն են ստացել առանձին ամբուլատոր պայմաններում բուժման ենթակա հիվանդությունների բուժման դեպքում նաև խորհրդատվություն տրամադրել և սրա համար նույնպես առանձին վարձատրվել»,- ասել է Խարազյանը։
Վերջինիս բնորոշմամբ՝ ընտանեկան բժիշկների համար նաև լայն հնարավորություններ են ստեղծված ոչ միայն հիվանդների բուժման, այլև հիվանդությունների ընթացիկ վերահսկման համար, որովհետև հիմնադրամի համար շատ կարևոր են, որ քրոնիկ հիվանդություն ունեցող քաղաքացիների համար հասանելի լինեն ընտանեկան բժիշկների խորհրդատվություններն ու դեղորայքը, որոնք ևս տրամադրում է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը:
«Առողջության ապահովագրության համակարգի ներդրման միջոցով մենք նաև ակնկալում ենք, որ պետք է տեղի ունենան որոշակի փոփոխություններ, և հիվանդանոցային այն դեպքերը, որոնք կապված էին հենց հիվանդությունների հսկողության բացթողումների հետ, կրճատվեն»,- նշել է Սամվել Խարազյանը։
Վերջինիս խոսքով՝ համակարգի ներդրման մեջ զգալի փոփոխություններ են իրականացվել նաև օնկոլոգիական հիվանդությունների բուժման վրա, որտեղ հիմնադրամի ծախսերը զգալիորեն աճել են: Մասնավորապես խոսքը վերաբերում է քիմիոթերապևտիկ ծառայության դեղերի հատկացման ծավալների վրա կատարվող շեշտադրմանը։
«Մենք այդ ծախսերը մեծացրել ենք շուրջ 10 անգամ։ Եթե նախկինում մեր քաղաքացիները հնարավորություն ունեին պետական պատվերի շրջանակներում ընդամենը 150 հազար դրամի չափով օգտվել քիմիոթերապիայի ծրագրից, ապա հիմա այդ թիվը կազմում է 1,2 միլիոն դրամ»,- շեշտել է Խարազյանը։
Հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Սամվել Խարազյանը նաև հավելել է, որ համակարգի ներդրման 6 ամիսների ընթացքում եղել է շուրջ 2,6 միլիոն դուրս գրված դեղատոմս, և հունվար ամսվա համեմատ՝ այդ թիվը աճել է շուրջ 3 անգամ։
«Մենք հունիսին արդեն ունենք 172 հազար շահառու, որոնք օգտվել են դեղորայքի փաթեթից, և ընդհանուր առմամբ, այն շահառուների թիվը, որոնք իրենց քրոնիկ հիվանդությունների հսկման կամ ամբուլատոր պայմաններում բուժման համար անհրաժեշտ դեղորայքից օգտվել են, կազմում է շուրջ 400 հազար»,- պարզաբանել է Սամվել Խարազյանը։
Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Առաջին փուլով համակարգի շահառու են դարձել 200 հազար դրամ և դրանից բարձր աշխատավարձ ստացող անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք, 65 և ավելի բարձր տարիքի թոշակառուները և մինչև 18 տարեկան երեխաները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության
ԿԸՀ նախագահը հայտնել է, թե երբ է կայանալու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը
Կիևյան կամրջի աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով. դրանք կավարտվեն նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT