Լոռու մարզպետն ապամոնտաժել է ապօրինի կրպակն ու դրել քաղաքապետարանի մոտ, որ գոնե հիմա քաղաքապետը նկատի (լուսանկարներ)

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի անմիջական մասնակցությամբ ու կարգադրությամբ երեկ ուշ գիշեր ապամոնտաժվել է Վանաձորի կենտրոնում տեղադրված հերթական ապօրինի տաղավարի մետաղյա կարկասը:

Ապամոնտաժելուց զատ, այն հեռացվել է տարածքից ու ոչ ավելի, ոչ պակաս տեղափոխվել քաղաքապետարանի մուտքի դիմաց՝ ի նշան այն բանի, որ քաղաքապետը վերջապես կտեսնի այս ամենը:

ՀԺ-ի հետ զրույցում Ղուկասյանն ասաց, որ Մյասնիկյան փողոցում տեղադրված մետաղյա կարկասը ամբողջությամբ փակել է մայթը:

«Ես օրեր առաջ քաղաքապետին երբ տեղեկացրի այս մասին, ինքը ձեւացրեց, թե տեղյակ չէ ու խոստացավ, որ այդ օրը կապամոնտաժվի, բայց ինչպես տեսնում եք, 3-4 օր հետո կարկասը դեռ տեղում էր»,- ասաց մարզպետը՝ նշելով, որ այսօր եւս ճշտել է, թե ինչ է արվել: Համոզվելուց հետո, որ ոչինչ չի արվել, կրկին հորդորել է հեռացնել. «Բնակիչների կողմից  բազմաթիվ դժգոհություններ կային, բայց ոչինչ չէր արվում, քաղաքապետը պատճառաբանում էր, թե մանիպուլյատորն է փչացել, խոչընդոտներ կան եւ այլն: Որոշեցինք ապամոնտաժել մեր ուժերով»:

Մետաղե ջարդոն դարձած կրպակի մետաղական կոնստրուկցիաները բեռնաթափել են  քաղաքապետարանի անմիջապես մուտքի դիմաց. «Համայնքապետարանի աշխատանքի մի մասն արել ենք, մի մասն էլ կխնդրենք, որ իրենք տեղափոխեն այս ջարդոնը»:

Ղուկասյանն ասում է՝ նման երեւույթները հաճախակի են Վանաձորում. «Քաղաքապետի կողմից ցուցաբերվում է անգործություն, անլրջություն, կամքի զրո բացակայություն ու սա երեւի եզակի դեպք էր վերջին տարիներին, երբ ապօրինի շինություն ապամոնտաժվեց: Նման ձեւով արհամարհել բնակչի ու համայնքի շահը, անթույլատրելի է, տարիներ շարունակ տեսել ենք, որ համայնքապետն ի վիճակի չի եղել լուծել անգամ հասարակ համայնքային շինությունների խնդիրը»:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, սակայն, ՀԺ-ի հետ զրույցում վստահեցրեց՝ տեղադրված կարկասի գոյությանը տեղյակ է եղել ի սկզբանե, բազմաթիվ զգուշացումներ են տվել կարկասի տիրոջը, պահանջել հեռացնել այն, արդեն երեկ ավտոկռունկ են վարձակալել ու  ճարտարապետական բաժնի աշխատակիցների հետ գնացել են ապամոնտաժելու, ինքը թեպետ տեղում չի եղել, սակայն իմացել է, որ կոնֆլիկտ է եղել աշխատակիցների ու տեղասդրողների հետ, ինչի հետեւանքով մեքենավարը հեռացել է. «Մի անգամ էլ գիշերը 10-ի կողմն են գնացել, էլի խոչընդոտ է եղել, որոշեցինք այսօր առավոտ տանել, մարզպետը զանգեց ինձ, բացատրեցի վիճակն ու վստահեցրի, որ առավոտյան կհանենք: Իմ ունեցած լուրերով՝ կրպակի տերերին բերման են ենթարկել ու իրենց միջոցներով ապամոնտաժել տվել, հետո սկսել են իրենց ցուցադրել, անշնորհք վարքագիծ ցուցաբերել, ինչն իհարկե անհետևանք չի մնա»,- ասաց Մամիկոն Ասլանյանը:

Անդրադառնալով մարզպետի՝ իրեն ուղղված մեղադրանքներին, ասաց. «Ինքը պաշտոնյային ոչ վայել վարքագիծ է դրսեւորում, ես իր բոլոր խոսքերին հատ-հատ կանդրադառնամ, ինքը նման գնահատական տալու իրավասություն չունի, ամեն մարդ թող կատարի իր գործը եւ ավելորդ իրեն չերևակայի ու իրենից բան սարքելու մարմանջից ու մոլուցքից թող դուրս գա: Քաղաքապետն ու քաղաքապետարանը գտնվում են իրենց տեղում, եւ մարզպետը չէ, որ պետք է նման լիրիկական ու շարադրության մակարդակի գնահատական տա: Ես որ ինձ զուսպ եմ պահում, դա դեռ չի նշանակում, որ ես իր համար գնահատականներ չունեմ, բայց թող ամեն մեկն իր գործով զբաղվի: Ինչ-ինչ հանգամանքներից ելնելով այսօր ինքը երեւակայում է իրեն ու անվանարկում մարդկանց, բայց մենք մեզ պահում ենք պաշտոնյային վայել շրջանակում, ու եթե մարզպետն իր համար թաքուն նպատակներ է գծել, դա դեռ չի նշանակում, որ այդ մասին մենակ ինքը գիտի: Կոչ կանեմ, որ ամեն մեկն իր գործով զբաղվի»,- եզրափակեց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6661 դիտում

Տարածքային հարցը՝ առանցքային թեմա․ փետրվարի 1-ին կմեկնարկի Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ՝ բանակցությունների

Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի զոհվելու մասին տեղեկությունները

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Միջերկրական ծովի շրջանների ցիկլոնն արդեն Հայաստանում է․ քանի օր այն կպահպանվի

Հրազդանում մեքենաներ են բախվել

Իրանի իշխանությունները պետք են վերանայեն իրենց վարքագիծը, արտաքին ուժերին միջամտելու առիթ չտան. Փեզեշքիան

Կիևի ջրամատակարարումն անջատված է․ որևէ շրջանում ջուր չկա

Որպես անհետ կորած որոնվող 16-ամյա Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել է. որտեղ է եղել աղջիկը

Խորհրդարանը հյուրընկալել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությանը․ տեսանյութ

Ինդոնեզիայում սողանքի զոհերի թիվը հասել է 49-ի

Երևանի փողոցներից մեկում գետնին ընկած քաղաքացի է հայտնաբերվել՝ անօգնական վիճակում

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը

ԱՄՆ կառավարության աշխատանքը կրկին մասնակիորեն կասեցվել է

Փետրվարի 1-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին մերկասառույց կլինի

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4, Արարատյան դաշտում և նախալեռներում ՝ 6-8 աստիճանով․ ձյուն ու բուք կլինի

ՔՊԿ վերահսկող հանձնաժողովի նիստում կարգապահական բնույթի հարցեր են քննարկվել

Տեր Արարատ քահանա Օրդոյանը նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող

Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է ազատազրկման․ կիրառվել է համաներում

Իրանի սահմանի մոտ ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է նկատվել

Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ հասնելն արդեն իսկ պատմական արդյունք է․ հետևենք մեր թիմի խաղին․ Անդրեասյան

Սպիտակի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխան․ աղջիկը ծնվել է 4100 գրամ քաշով

Վահագնի գյուղում տուն է այրվել

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումը, պահեստազորի պատրաստությունը ամենակարևոր նպատակներից մեկն է

Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2025-ի աշխատանքը․ հանձնարարականներ են տրվել

Բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Մերսեդես»-ը․ կան վիրավորներ

Վարդենյաց լեռնանցքում բուք է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը․ դուրս է եկել դպրոցից և տուն չի վերադարձել

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռ, 595 մլրդ 817 մլն դրամի հայցապահանջ․ ամփոփոփում

Այսպիսին էր մեր պարահրապարակը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երևանում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

ԲՏԱ նախարարը և AI call centre-ի ներկայացուցիչները քննարկել են ԱԲ-հիմքով Զանգերի և Չաթ կենտրոնի նախագծերը

Մահացել է դերասանուհի Քեթրին Օ՚Հարան

Իրանը պատրաստ է միջուկային հարցերի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ․ Արաղչին խոսել է պայմանների մասին

Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին

Տնտեսական և սոցիալական խորհրդի ուժեղացումն իրագործելի է․ Հովհաննիսյանը նախագահել է խորհրդի Համակարգման հատվածը

Արամ Ղազարյանն ու Վյաչեսլավ Բուտկոն հետևել են փրկարար ջոկատների ցուցադրական վարժանքին․ տեսանյութ

Սրանք եթե եկան իշխանության, մեզնից միայն խլելու են. ուզում են, որ պատերազմ լինի. Ստեփանյան. տեսանյութ