Երևան
12 °C
«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը այսօր Քննչական կոմիտեում հարցաքննվել է դատավոր Մեսրոպ Մակյանին զրպարտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակում (դատավորին զրպարտելը, որը կատարվել է դատավորի նկատմամբ՝ կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ):
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը՝ հավելելով, որ որոշում է կայացվել դատավորին տուժող ճանաչելու մասին:
Նշենք, որ Մեսրոպ Մակյանը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է, ով քննում է «Սասնա ծռերի» գործը:
Հարցաքննությունից հետո Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը լրագրողների հետ զրույցում այսօր ասաց, որ թեեւ ծանուցման մեջ նշված էր, որ հրավիրվում են հարցաքննության որպես վկա, սակայն քննիչը նախապես տեղեկացրեց, որ հարցաքննվելու է կասկածանքի շուրջ.
«Մայիս ամսին, երբ ընթացքում էր «Սասնա ծռերի» գործով դատավարությունը, պայմանավորված համաճարակի իրավիճակով, շատ դատական նիստեր տեղի չէին ունենում։ Պաշտպանության կողմն էլ մի քանի անգամ միջնորդել է, որ դատական նիստերը հետաձգվեն, որպեսզի մեր և այլոց առողջությունը վտանգի չենթարկենք։ Հերթական նման միջնորդությունը ներկայացվել էր մայիսի 20-ին նշանակված դատական նիստից առաջ, սակայն այդ օրը դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում կայացրեց«Սասնա ծռեր» խմբավորման՝ դատական նիստին չներկայացրած տղաներին բերման ենթարկելու մասին՝ պատճառաբանելով, որ նրանց չներկայանալը և միջնորդության մեջ նշված պատճառաբանությունները անհիմն են»,- պատմեց Շուշանյանը։
Նրա խոսքով՝ դրանից հետո Սեֆիլյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել, որում նշել է, որ դատավոր Մակյանը և հանցավոր ռեժիմի մյուս գործիքները անպայման մի օր պատասխանատվության են ենթարկվելու, եւ Սեֆիլյանի այդ գրառումը վերահրապարակել է 168.am կայքը, ինչն էլ հիմք ընդունելով՝ ոստիկանության կենտրոնական բաժինը որոշել է գործ հարուցել՝ դատավորին զրպարտելու հանցակազմ նախատեսող հոդվածով:
Հարցին՝ իր գնահատմամբ՝ Սեֆիլյանի այդ գրառման մեջ զրպարտություն չկա՞, պաշտպանը բացասական պատասխան տվեց. «Բնականաբար ոչ, ոչ միայն չկար, այլ պարոն Սեֆիլյանը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, արտահայտել է իր կարծիքը, եւ եթե անհրաժեշտություն լինի, մենք առատ փաստական նյութեր ունենք ոչ միայն պարոն Մակյանի, այլ նաեւ շատ այլ դատավորների, քննիչների, դատախազների քննած գործերի վերաբերյալ, որտեղ քաղաքական հետապնդման էլեմենտը հիմնավորվում է, եւ ըստ անհրաժեշտության՝ կորոշենք՝ երբ ներկայացնենք»:
Մուշեղ Շուշանյանը նշեց, որ իրենք վերահաստատել են իրենց դիրքորոշումը եւ ասել, որ բոլոր նրանք, որոնք տարիների ընթացքում եղել են ժողովրդի իշխանությունը յուրացրած և պետությունը զավթած ռեժիմների գործիք, եւ քաղաքական նպատակներով ապօրինի քրեական հետապնդումներ են իրականացրել անմեղ մարդկանց նկատմամբ, մի օր կանգնելու են հայ ժողովրդի արդարադատության առաջ:
Սեֆիլյանին հարցաքննության հրավիրելու, այս հետապնդան մեջ եւս պաշտպանը քաղաքական շարժառիթ է տեսնում. «Սա պայմանավորված էԺիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» համահայկական շարժման, Ազգային ժողովրդավարական բևեռի քաղաքական գործունեությամ, ընդդիմադիր դիրքավորմամբ»,- նշեց նա՝ հավելելով, որ հեղափոխությունից հետո նախկին համակարգը չի փոխվել, եւ նոր իշխանությունը ստանձնել է նախորդ համակարգի իրավահաջորդությունը. ըստ Շուշանյանի՝ տեղի է ունեցել անձերի փոփոխություն, այլ ոչ թե իշխանափոխություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT