Ժիրայր Սէֆիլյանի Ամանորյա խոսքը Նրանց, որ ընդվզել և բանտարկվել են հանուն արժանապատվության

01/01/2017 schedule20:35

Սիրելի զինակիցնե՛ր

Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Մեր ժողովրդի ու պետականության համար կենսական նշանակություն ունեցող նոր՝ 2017թ. շեմին ուզում եմ ձեզ՝ պայքարի առաջամարտիկներիդ, հրապարակավ խոսք ասել արվածի և անելիքի վերաբերյալ:


Մի քիչ ավելի ուշադիր կերպով դիտարկելով 1988-ից սկսված գործընթացները, կտեսնենք, որ ամեն ինչ արվել է այսպես կոչված երրորդ հանրապետությունը մեր ազգային և մարդկային-քաղաքացիական իղձերի ու պատկերացումների իրականացման գործիքի փոխարեն վերածվի դրանք խորտակող ու մեզ կրկին ռուսական սապոգի տակ վերադարձնող մեխանիզմի՝ հեռանկարում մատնելով մեզ պետականության կորստի, ցեղասպանության և վերջնական հայրենազրկման:


Արցախյան ազատամարտի ժամանակ նույնպես ներքին հակամարտություն կար, ինչի արդյունքը եղան ամենաբարձր մակարդակի կառավարիչներ դառնալու ներուժ ունեցող մեր ռազմաքաղաքական գործիչների սպանությունները չպարզված հանգամանքներում, Արցախի այսօրվա անորոշ կարգավիճակն ու մասամբ ազատագրված տարածքը:
Հետագայում արդեն գաղութային վարչակազմի վերածված պետական կառավարման համակարգը ծրագրված կերպով շարունակեց և հետզհետե ավելի բացահայտ ձևերով ձգտում է ավարտին հասցնել մեր ուժազրկման նպատակով իրականացվող սոցիալ-տնտեսական ու իրավական կեղեքման, դրա միջոցով՝ մարդաթափության աստիճանի արտագաղթի և Հայկական պետության ու բանակի ինքնուրույնության զիջման քաղաքականությունը:


Բնականաբար՝ մեր ժողովուրդը պայքարել է, պայքարում է և պայքարելու է՝ մինչև կստեղծի իր արժանապատիվ իղձերին ու պատկերացումներին համապատասխանող պետություն:


Արցախյան ազատամարտի թատերաբեմում և Երևանի փողոցներում ու հրապարակներում արդեն 90-ականների սկզբից տարբեր ձևերով սկիզբ առավ հայության արժանապատվությունն ու ազատագրված հողը հանձնելու դեմ ընդվզման գործընթացը: Ի դեպ՝ Արցախի այսօրվա թեկուզ մասամբ ազատագրված տարածքը այդ ընդվզման արդյունքն է:


Հրադադարից հետո այն տարբեր դրսևորումներով հասավ մինչև ազատագրված տարածքները չհանձնելու և, ավելին՝ Կուր-Արաքսյան հանրապետություն ստեղծելու մեր նախաձեռնություններին: Դրանք թեպետ կասեցվեցին մեր բանտարկությամբ, սակայն բավարար ծիլեր տվեցին ժողովրդի, առաջին հերթին՝ երիտասարդության շրջանում:


Այնուհետև եղան 2008-ի իրադարձությունները՝ Մարտի 1-ի հանգրվանով: Եվ արդեն հետմարտիմեկյան Հայաստանում ազգային-ազատագրական պայքարը մենք նոր շնչով վերսկսեցինք «Սարդարապատ», «Նախախորհրդարան» «Հիմնադիր խորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնությունների միջոցով: Անշուշտ, մենք միակը չէինք: 2013թ. նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների քաղաքացիական ընդվզումը: Սակայն արտաքին տիրոջ ծրագրով գործող գաղութային վարչակազմը, որ մինչ այդ արդեն բանտարկել էր արժանապատվության մարտիկ Վոլոդյա Ավետիսյանին, ոչ միայն դասեր չքաղեց այդ ընդվզումից, այլև ուժեղացրեց բռնությունն ու բանտարկեց նաև Շանթին ու նրա ընկերներին:


Այնուհետև բանտարկվեց Հայկ Կյուրեղյանը, որ ընդվզել էր այդ ապօրինության դեմ: Հիմնադիր խորհրդարանի, ապա նաև՝ «Նոր Հայաստան» քաղաքական միավորման նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության գործընթացը նշանավորվեց Գևորգ Սաֆարյանի, ապա նաև՝ իմ բանտարկությամբ:


Այդ ամենից հետո մենք ականատես եղանք համբերության բաժակը լցվելու արդյունքին՝ «Սասնա Ծռեր»-ի զինված ապստամբությանը, որը ռուսական գաղութային վարչակազմի դեմ առաջին զինված ելույթն էր 1921-ի փետրվարյան ապստամբությունից հետո:


«Սասնա Ծռեր»-ը արյունահեղությունից խուսափելու նպատակով ընտրեցին ռազմագերու ժամանակավոր կարգավիճակը և նույնպես հայտնվեցին բանտում: Բանտարկվեցին նաև Երևանի փողոցներում նրանց աջակցելու համար ընդվզած շատ քաղաքացիներ:
Ինչպես տեսնում ենք, գաղութային վարչակազմը խելքի գալու ոչ մի նշան ցույց չի տալիս և շարունակում է իր սև գործը:


Բնության օրենքները և պատմական օրինաչափությունները հուշում են, որ նա շուտով ստանալու է վերջին և խորտակիչ հարվածը: Այս կանխատեսումը հաստատում են նաև ժողովրդի ներսում տեղի ունեցող փոփոխությունները:
Խոսքս ուղղելով ձե՛զ, սիրելի զինակիցնե՛ր, ուզում եմ հավաստիացնել, որ ձեր ընդվզու՛մն է առաջնային թափ հաղորդել այդ ապագա խորտակիչ հարվածին և ըստ էության նրա մղիչ ուժն է:
Շարունակե՛ք ձեր տոկունությամբ, հաստատակամությամբ ու համառությամբ մնալ և լինել ազատագրական պայքարի առաջամարտիկներ:
Մենք գտնվում ենք ազգային և պետական կյանքի խորը ճգնաժամի մեջ և մոտենում ենք անցման «կամ-կամ» կետին:


Ձեր ընդվզումների շղթան, որ սկսվեց անհամաձայնության խոսքերից ու դրվագներից և պսակվեց «Սասնա Ծռեր»-ի զինված ապստամբությամբ, ինչպես նաև մեր ժողովրդի արձագանքը այդ ամենին հաստատում են, որ վերջին ու վճռական ընդվզմամբ մենք անցման կետից թռիչքային ձևով գնալու ենք ազգային վերածննդի և պետականաշինության ճանապարհով:


Մեր ժողովրդի համար առաջիկա փուլի քաղաքական առաջադրանքը Կուր-Արաքսյան նոր հանրապետության ստեղծումն է: Ազգային և մարդկային արժանապատիվ կյանքի սկիզբ դնելու համար այն պե՛տք է և ունենալու՛ է անհրաժեշտ բովանդակություն, ներուժ և տարածք: Լծվե՛նք այդ առաջադրանքի կատարմանը, օրինա՛կ ծառայենք և ոգևորե՛նք մեր հայրենակիցներին:
Մե՛նք ենք տերը մեր երկրի:

« 30 » դեկտեմբերի 2016թ. «Արմավիր» ՔԿՀ

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4536 դիտում

Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի հայտնի ոլորաններում մեքենաներ են բախվել. 6 վիրավոր կա

Գիտե՞ք ինչու պարտվեցինք պատերազմում. Պապոյանը լուսանկարներ է հրապարակել

Աբովյան-Հյուսիսային պողոտա հատման մասում ինքնակամ կառուցված 4 շինություն է ապամոնտաժվել. տեսանյութ

Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցության խորացման հեռանկարները

ՖԻԲԱ-ն հրապարակել է 2025-27-ի մրցավարների և միջազգային տեսուչների ցանկը. ՀՀ-ից կոչման արժանացած 3 մասնագետ կա

Սամվել Կարապետյանին չեն թողնի, որ հետ գնա ՌԴ, հանձնարարական են տվել, հակառակ դեպքում բիզնեսները կխլեն

Արմավիրի մարզպետն ու Խոյ համայնքի ղեկավարը հանդիպել են երիտասարդների հետ

Վրաստանում ձերբակալվել է Euronews Georgia-ի հիմնադիր Գիորգի Ռամիշվիլին

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը 5 ոսկե մեդալ է նվաճել. տեսանյութ

Կտրիճը մարդկանց պատերի տակ գյուլլելու թեմայի մեջ է, Բագրատը, խաչը ձեռքին, բեն Լադեն էր ուզում խաղալ. տեսանյութ

Թուրքիան կողմնակից է տարածաշրջանի բոլոր հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով. հանդիպել են Ֆիդանն ու Արաղչին

Ռյազանի բարերից մեկում պայթյուն է եղել. զոհ և վիրավորներ կան

Անչափահաս տղան «BMW»-ով բախվել է գովազդային վահանակին, հայտնվել մայթին. կա վիրավոր

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ բուհերի ռեկտորներին. ինչ է քննարկվել

Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել. ՆԳ նախարար

Ինչու է ՀՀ դեսպանը գնացել ՌԴ ԱԳՆ. Գալուզինը մանրամասնել է՝ ինչ է ասվել Գուրգեն Արսենյանին

2025թ.-ի հունիս ամսվա բորսայական տվյալներն՝ ամփոփ

Նոր նշանակում Հակակոռուպցիոն կոմիտեում

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Օպել վեկտրա»-ն. բժիշկը տեղափոխվել է ԲԿ

Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ»-ն ամբողջովին համընկնում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի հետ. Միրզոյան

ՔԿԾ պետն այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ

Ավելի մոտ չինական քաղաքակրթությանը. Արարատ Միրզոյանը գրառում է արել և լուսանկարներ հրապարակել

Համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, պատրաստ ենք ստորագրել և վավերացնել. Միրզոյան

Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ի առավոտյան Պուտինն ազատել էր պաշտոնից

Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի

Ինչու են Հանրապետության հրապարակում կայանվել ՊՆ տրանսպորտային միջոցները. Թորոսյանը պարզաբանել է

Իսրայելի իշխանությունները փորձել են մահափորձ կազմակերպել իմ դեմ. Իրանի նախագահ. տեսանյութ

Չի բացառվում, որ էլի անձինք լինեն, որոնց ազատությունից զրկելու միջնորդություններ կունենանք. Աննա Վարդապետյան

ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում է. տեսանյութ

Վան Յիի հետ քննարկել ենք մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը. Միրզոյանի հարցազրույցը չինական CGTN-ին

Հայաստանը պատրաստ է ընդունելու բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը

42-ամյա վարորդը «Տոյոտա»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 7-ին

Գալստանյանի պաշտպանն «իրար է խառնվել»․ Քննչական կոմիտեն արձագանքել է նրա հայտարարություններին

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի աշխատանքները

Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր

Երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն. Շվեդիայի դեսպանը՝ Արմեն Գրիգորյանին