«Իմ նկատմամբ երբեւէ ճնշում չի եղել եւ չի էլ կարող լինել». դատավոր Մխիթար Պապոյան

«Թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների կողմից իմ նկատմամբ ճնշումներ, նմանատիպ փորձեր երբեւէ չեն եղել եւ չեն էլ կարող լինել»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը՝ հավելելով, որ դատավորի նկատմամբ ճնշումները պայմանավորված են դատավորի վարքագծով. եթե նա կարողանում է իրեն այնպես դրսեւորել, որ իրեն չենթարկեն ճնշումների, որեւէ մեկը չի ենթարկի:

Խոսելով դատավորների բարեվարքության ստուգման գործընթացի մասին՝ Մխիթար Պապոյանն ասաց, որ դա այսօր չէ, որ սկսվել է, այսօր միգուցե ավելի խորությամբ է ընթանում, եւ ըստ իրեն՝ դա ուղղված չէ կոնկրետ անձի, բոլորին է ուղղված, եւ ինքն էլ պատրաստ է անցնել դրանով:

Լրագրողներից մեկի հարցին՝ ինքը որեւէ մտավախություն չունի՞ հաշվի առնելով, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգում է դատավորների հայտարարգրերը, եւ հաշվի առնելով, որ իր հայտարագրերի մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել, Վերաքննիչ դատարանի դատավորն ասաց. «Բազմաթիվ անգամ չի եղել, կոնկրետ 1-2 անգամ է եղել, եւ ես չունեմ նման մտավախություն, որքան անհրաժեշտ է, կարող են ստուգել, եթե հարցեր կան, կարող են տալ»:

Մեկ այլ հարցի՝ հայտարարգրերի ստուգումը կարո՞ղ է գործիք դառնալ՝ անցանկալի դատավորներից ազատվելու համար, Պապոյանը պատասխանեց. «Նոր չէ, որ այդ փաստաթուղթը լրացնում ենք, ես 2009 թվականից դատավոր եմ եւ այդ թվականից սկսած՝ լրացնում եմ եւ դրանից առաջ էլ լրացրել եմ՝ որպես այլ պաշտոնյա, այսինքն՝ ցանկացած ժամանակ, եթե այդ փաստաթղթում կլինեն անճշտություններ, կարող են խնդիրներ առաջացնել, առավել եւս, եթե չեմ սխալվում, արդեն 2 տարի է՝ քրեական օրենսգրքում կան համապատասխան հոդվածներ»: Պապոյանի կարծիքով՝ այնպես չէ, որ դա ինչ-որ մեկի ցանկությունն է, ցանկացած իրավական պետությունում, եթե կան նման խնդիրներ, պետք է ռեալիզացվեն:

Իրենց թեկնածությունն առաջադրած դատավորների մասին Մխիթար Պապոյանը չցանկացավ մեկնաբանություն տալ՝ շեշտելով, որ քվեարկությունը լինելու է գաղտնի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2456 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին