Երևան
12 °C
Կոմիտասի փակ շուկայի տնօրինությունը պատրաստ է անվճար ընդունել գյուղատնտեսական շուկայի մասնակիցներին: Լուրը տեղադրված է Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում:
«Կոմիտասի պողոտայի սկզբնամասում հանգստյան օրերին կազմակերպվող գյուղմթերքի շուկան տարիներ շարունակ հարուցել է հարակից շենքերի բնակիչների դժգոհությունը։
Դա պայմանավորված է եղել թե՛ հակասանիտարական վիճակով, թե՛ աղմուկով, թե՛ մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումներով։
Մեկ այլ խնդիր են շուկայի գործունեության հարուցած անհավասար մրցակցային պայմանները, որոնք հարուցել են նաև առևտրի կրպակների աշխատակիցների և տնտեսվարողների դժգոհությունը»,- ասված է գրառման մեջ։
Նշվում է, որ քաղաքային իշխանությունների կողմից շուկայի գործունեության համար տրված թույլտվության ժամկետն ավարտվել է 2020 թվականին և նույն վայրում նույն ձևաչափով առևտուր իրականացնելու նոր թույլտվություն քաղաքային իշխանությունների կողմից չի տրամադրվել՝ հաշվի առնելով վերը նշված եւ մի շարք այլ հանգամանքներ, այդ թվում՝ բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունները։
«Գյուղատնտեսական շուկայում իրենց ապրանքը վաճառող ֆերմերներին առաջարկում ենք տեղափոխվել Կոմիտասի ծածկած շուկա, որի սեփականատիրոջ հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որի համաձայն հանգստյան օրերին ֆերմերները շուկայում ԱՆՎՃԱՐ տարածք կունենան:
Սա, կարծում ենք, օպտիմալ լուծում է, որը կօգնի վերացնել Արաբկիրի կարեւոր հրապարակներից մեկում հակասանիտարական միջավայրը, կարգավորել երթեւեկության կաթվածահար վիճակն ու հարակից շենքերի բնակիչներին կվերադարձնի իրենց անդորրը:
Ի դեպ, տարիներ շարունակ տարածքում գործող շուկան կոլապս չէր առաջացնի, եթե ժամանակի ընթացքում այստեղ չկենտրոնանային նաև այլ վարչական շրջաններում նախկինում գործող նմանատիպ շուկաները, որոնց համար հրապարակի ֆիզիկական չափերը ուղղակի բավարար չեն։
---
Գյուղատնտեսության զարգացմանը և գյուղմթերքի իրացմանն անշուշտ, պետք է նպաստել, մյուս կողմից, դա պետք է կազմակերպել այնպես, որ չխախտվեն հարյուրավոր քաղաքացիների իրավունքները, պահպանվեն համակեցության կանոնները և բնակիչները չզրկվեն հանգստյան օրերին անդորրի հնարավորությունից։
Նշենք նաև, որ քաղաքային իշխանությունները , գյուղատնտեսական ապրանքների վաճառքը մայրաքաղաքում առավել կազմակերպված դարձնելու նպատակով գյուղմթերքի շուկայի կազմակերպման համար տրամադրել են տարածք ՝ «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ, որը հարելով մի քանի վարչական շրջանների՝ առևտրի համար կարող է լինել շատ ավելի շահեկան և հարմարավետ։
Նոր վայրում գյուղմթերքի առևտրի կազմակերպումը կազատի Արաբկիրի բնակիչներին բազմաթիվ անհարմարություններից, իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը կունենա Մհեր Մկրտչյանի անվան հրապարակը մեծ արտիստին արժանի մշակութային հրապարակ դարձնելու հնարավորություն»,- նշված է գրառման մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT