Երևան
12 °C
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործով հուլիսի 22-ին Ազգային անվտանգության ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել. գործի 37 հատոր նյութերը տրամադրվել են կողմերին՝ 15 օրյա ժամկետում ծանոթացման համար։
Հիշեցնենք՝ Գագիկ եւ Կարեն Խաչատրյանները մեղադրյալի կարգավիճակ ունեն 2019 թվականից. օգոստոսի 29-ին Գագիկ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ առանձնապես խոշոր վատնում կատարելու, իսկ Կարեն Խաչատրյանին՝ միայն առանձնապես խոշոր վատնում կատարելու համար։ Հաջորդ օրը՝ օգոստոսի 30-ին, միջնորդություններ էին ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Գրեթե մեկ տարվա ընթացքում Գագիկ Խաչատրյանը մշտապես եղել է կալանաքի տակ՝ պարբերաբար բուժում անցնելով նաեւ բժշկական կենտրոններում, իսկ Կարեն Խաչատրյանը 5-ամսյա կալանքից հետո՝ 2020 թվականի հունվարի 1-ին, 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Դատարանի այդ որոշման դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել, որը բավարարվել էր փետրվարի 17-ին, եւ Կարեն Խաչատրյանը դարձյալ կալանավորվել էր։ Խաչատրյան եղբայրներն առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Կարեն Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինն իրենց պատշաճ պաշտպանություն իրականացնելու ժամանակ չի տրամադրել. «Սահմանափակվել է գործի նյութերին ծանոթանալու ժամկետը, քննչական պրակտիկայում ընդունված է, որ մեկ հատորի համար առնվազն մեկ օր է տրամադրվում, հիմա սա էլ չի արվում, ինչպես աղաղակող խախտումներով սկսվեց այս քրեական գործը, այդպես էլ եզրափակվում է»։ Մակինյանը նշեց, որ համապատասխան միջնորդություն են ներկայացրել քննիչին, սակայն այն չի բավարարվել. «Եվ ես համոզված ասում եմ, որ այս ծավալի գործին այդ ժամկետում խորությամբ ծանոթանալն անհնար է լինելու»։
Մեր հարցին՝ Կարեն Խաչատրյանի մասնակցությամբ այս ընթացքում քննչական նոր գործողություններ, առերեսումներ արվե՞լ են, պաշտպանը բացասական պատասխան տվեց․ «Կարեն Խաչատրյանի հետ վերջին մեկ տարում քննչական գործողություններ չեն կատարվել, բացառությամբ այն երկու դեպքերի, երբ մեղադրանքում ձեւական առումով փոխոխություններ կատարեցին, այդ ժամանակ էլ օրենքի պահանջն էր, որ հարցաքննեին»։ Պաշտպանի խոսքով՝ արված փոփոխությունները վերաբերել են ոչ թե բուն արարքին, այլ ենթադրյալ վնասի չափին։ Հարցին՝ ըստ քրեական գործի նյութերի՝ այս պահին որքա՞ն է կազմում ենթադրյալ վատնման չափը, Ամրամ Մակինյանը հստակ թիվ չնշեց՝ ասելով, որ այդ մասին կխոսի ավելի ուշ. «Մեղադրանքը իրական լինելու հետ որեւէ ընդհանուր բան չի կարող ունենալ, ուստի մեղադրանքի մեջ գրված թվերը ես չեմ դիտում, չեմ դիտելու որպես պատճառված ենթադրյալ վնաս եւ դրանց որեւէ էական նշանակություն չեմ տալու»։ Նշենք, որ Կարեն Խաչատրյանն պահվում է «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:
Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հետ այսօր կապ հաստատվել չհաջողվեց, սակայն նա նախկինում հայտարարել է, որ ենթադրյալ վնասի չափը կազմում է ավելի քան 7 միլիարդ դրամի: Թեեւ Խաչատրյանն իր մեղադրանքը չէր ընդունում, սակայն նրա հարազատները պատրաստակամություն էին հայտնել այդ գումարը փոխանցել դատարանի դեպոզիտ հաշվին նրա ազատության դիմաց: Գագիկ Խաչատրյանն այժմ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում է:
Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից եւս մեր զանգին չպատասխանեցին, սակայն մեր գրավոր հարցմանն ի պատասխան մեկ ամիս առաջ ԱԱԾ-ից տեղեկացրել էին, որ ՊԵԿ պաշտոնատար անձանց եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում ընդհանուր առմամբ որպես մեղադրյալ է ներգրավված 11 անձ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը. այն չի պաշտպանվել կեղտի կուտակումից, բորբոսից
Հայաստանում զբոսաշրջային այցելությունները հունվար-հունիս ամիսներին եղել են ռեկորդային. Պապոյան
ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել 4 միլիարդ 5798 միլիոն դրամ արժեքով հողամաս. վարչապետ
Մակրոնը և Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան այցելել են Դամասկոսի Ումայադ մզկիթ. տեսանյութ
Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհին հարկադիր քարաթափում են իրականացրել
Բելգիայի հավաքականը ԱՄՆ-ի դեմ 4-րդ գոլը նշել է՝ կրկնելով Դոնալդ Թրամփի հայտնի պարը. տեսանյութ
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը
Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Ծառուկյանը բիզնեսմեն է. Իոաննիսյան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա
Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքներն իր թիմի՝ Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո. տեսանյութ
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT