Գագիկ Խաչատրյանի կողմից պետությանը հասցված ենթադրյալ վնասի չափը հասնում է մի քանի միլիարդ դրամի. պաշտպան

Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:

Այն կհրապարակվի փետրվարի 6-ին՝ ժ. 11:00-ին:

Խաչատրյանի պաշտպանները, հիշեցնենք, բողոքարկել են նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկրորդ անգամ երկարաձգելու որոշումը:

Այսօրվա նիստից հետո Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց բողոքում մատնանշել են մի քանի խնդիր: Առաջին խնդիրն այն է, որ պետական իրավասու մարմինների կողմից խախտվում է անձի Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրավունքը. «Խոսքը վատ վերաբերմունքի մասին է, ինչը պետությունը որեւէ մեկի նկատմամբ դրսեւորելու իրավունք չունի»: Հաջորդ խդիրը, ըստ պաշտպանի, հիմնավոր կասկածի բացակայությունն է. «Գտնում ենք, որ առաջադրված մեղադրանքները հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել, այսինքն՝ ներկայացված ապացույցները չեն հիմնավորում, թե առկա է ներկայացված հանցագործության հիմնավոր կասկածը»: Երրորդ խնդիրն էլ վերաբերում է կալանավորման հիմքերի բացակայությանը. «Արդեն 6 ամիս է՝ Գագիկ Խաչատրյանը կալանքի տակ է, նախաքննական մարմինը միշտ նույն հիմնավորումն է բերում՝ ասելով,  թե Գագիկ Խաչատրյանը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Բայց դրա համար չկան բավարար ապացույցեր, այլ կա ճիշտ հակառակը. Գագիկ Խաչատրյանը, ազատության մեջ լինելով, մշտապես պատշաճ վարքագիծ է դրսևորել»:

Պաշտպանի խոսքով՝ 2015 թվականից սկսած՝ Գագիկ Խաչատրյանը պարբերաբար բուժման մեջ է գտնվել Գերմանիայում և վիրահատությունների է ենթարկվել, իսկ 2018 թվականին, երբ ողնաշարի վիրահատությունից հետո պետք է վերականգնողական պարտադիր բուժում ստանար, ընդամենը մեկ զանգով ընդհատել է բուժումը՝ պայմանով, որ հետագայում կվերադառնա. «Հարուցվել է քրեական գործ, նա եկել ու ներկայացել է վարույթն իրականանցնող մարմին»,-նկատեց Երեմ Սարգսյանը։  Վերջինիս խոսքով՝ նախաքնական մարմինը պնդում է, թե Գագիկ Խաչատրյանը կարող է խոչընդոտել, քանի որ այս գործով հարցաքննվում են նրա մտերիմները, ծանոթները, նախկին աշխատակիցները. «Երբ փետրվար ամսից նրանք հարցաքննվում էին, երբեւէ խոչընդոտե՞լ է, չկա նման փաստ, այսինքն՝ այդ պնդումները բացարձակ անհիմն ու դատարկ են»:

Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ Գագիկ Խաչատրյանի մեղադրանքը մի քանի դրվագով ավելացվել է, եւ հասցված վնասի չափն այժմ հասնում է մի քանի միլիարդ դրամի. «Իմանալով նրա առողջական ծանր վիճակի մասին՝ արտերկրում բնակվող հարազատները եւ ընկերները պատրաստակամություն են հայտնել այդ ենթադրյալ վնասի գումարի չափը փոխանցել դատարանի դեպոզիտ հաշվին, միայն թե անձը հայտնվի ազատության մեջ եւ բուժում ստանա, մինչեւ օբյեկտիվ կքննվի եւ գործի ընթացքը պարզ կդառնա»: Հարցին՝ առաջադրված մեղադրանքի որեւէ դրվագ Գագիկ Խաչատրյանը ընդունել է թե ոչ, պաշտպանը բացասական պատասխան տվեց. «Մեղադրանքի որեւէ դրվագ չի ընդունել, բայց հարազատները նման պատրաստակամություն են հայտել, որպեսզի պետությանը եւս մեկ անգամ հստակ լինի, որ քննությունից խուսափելու որեւէ միտում չկա»: Երեմ Սարգսյանը հայտնեց, որ միաժամանակ խնդրել են դատարանին թույլատրելի համար գրավի կիրառելիությունը:

Սարգսյանը հայտնեց նաեւ, որ իր պաշտպանյալը հորդորել է մանրամասնել չհայտնել առողջական խնդրի վերաբերյալ, սակայն այդ խնդիրն այնպիսին է, որ դրա պայմաններում նրան երկարատեւ կալանքի տակ պահելն արդեն խոշտանգման տարրեր է պարունակում:

Գագիկ Խաչատրյանը կալանավորված է 2019 թվականի օգոստոսի 30-ից: Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5136 դիտում

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում