Երևան
12 °C
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, չորս տարվա դատաքննությունից հետո այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով դատավճիռ կայացնելու։ Այն կհրապարակվի հուլիսի 27-ին։
Քրեական գործով ամբաստանյալի կարգավիճակում է երկու անձ՝ Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանը։ Ավագյանը մեղադրվում է սպանության փորձի (ապօրինի զենք-զինամթերքի հետապնդումը վերջերս դադարեցվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով), իսկ Աթաջանյանը՝ ապօրինի զենք-զինամթերքի եւ սպանության փորձին օժանդակելու համար։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը նշեց, որ դատարանին միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին։ Հիմնական շեշտադրումը եղել է այն, որ տեղի է ունեցել հանցագործության նմանակում, այլ ոչ թե հանցագործություն։ Հիշեցնենք՝ դեռ 2019 թվականի դատական նիստերից մեկի ժամանակ այդ հայտարարությունն արել էր հենց Աթաջանյանը՝ պնդելով, որ տեղի ունեցածն իրականում ոչ թե մահափորձ էր, այլ Սուրիկ Խաչատրյանի կողմից կազմակարպված բեմադրություն.
«Որեւէ հանցագործության, հանցակազմի օբյետկիվ կողմի գործողություն տեղի չի ունեցել, ամբողջությամբ հանցագործության նմանակում է, ի վկայումն որի մենք ներկայացրել ենք տասը ապացույց, ընդ որում, դրանք այն ապացույցներն են, որոնք արժանահավատ են համարվել նաեւ վարույթն իրականացնող մարմնի կողմից, պարզապես մեղադրող կողմը դրանց հիման վրա գտնում է, որ առկա է հանցակազմ, իսկ մենք գտնում ենք, որ դրանցով հիմնավորվում է հանցագործության նմանակումը»,- մեր զրույցում ասաց Հովհաննիսյանը:
Այդ ապացույցների թվում է, օրինակ, համալիր այն փորձաքննությունը, որ նշանակվել էր՝ պարզելու՝ որ կողմից են արձակված եղել կրակոցները, դրանց առկայության պայմաններում հնարավոր էր արդյոք որեւէ վնասվածք չստանալ եւ մի շարք այլ հանգամանքներ: Դեռ նախորդ ամիս Հովհաննիսյանը մեր զրույցում ասել էր, որ նոր փորձաքննությունը տվել է նախորդին հակասող պատասխաններ. «Ամբողջ նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալները, որոնք հիմք են հանդիսացել նաեւ մեղադրանքի որոշման համար, խոսում են այն մասին, որ կրակոցները արձակվել են մեքենայի շարժման ուղղությամբ ձախ մասից, անտառապատ տարածքից, բայց ավտոմեքենայի ոչ միայն ձախ մասում էին առկա գնդակային վնասվածքներ, կրակոցի հետքեր, այլեւ աջ մասում։ Իր նախնական փորձաքննությամբ փորձագետը չէր պատասխանել, թե աջ կողմում առկա կրակոցները ինչպես կարող էին պատճառվել անտառապատ տարածքից, այսինքն՝ մեքենայի երկայնական ուղղությամբ ձախ հատվածից։ Մեր նոր եզրակացությամբ, սակայն, փորձագետը նշել է, որ մեր կողմից մատնանշված կրակոցները արձակվել են մեքենայի աջ հատվածից, այս հանգամանքը ամբողջովին նոր հանգամանք է»,- որպես օրինակ՝ նշել էր նա:
Պաշտպանի վկայակոչված ապացույցների թվում է նաեւ հանցագործություն կատարած անձի՝ ԱԱԾ-ի կողմից հրապարակված ֆոտոռոբոտը, որը նա կասկածելի է որակում՝ տարակուսանք հայտնելով, թե ինչպես է ԱԱԾ-ն այն ստացել, երբ նախքան Աթաջանյանի եւ Ավագյանի բացահայտումը տուժողներն իրենց ցուցմունքներում նշել էին, որ իրենց վրա կրակող անձին չեն տեսել, եւ այդ մասով հանցագործություն կատարող անձի վերաբերյալ որեւէ տվյալ առկա չի եղել.
«Ապացույցների թվում է նաեւ ենթադրյալ հանցագործությունը Երեւան-Մեղրի ավտոճանապարհի ամենաանվտանգ ոլորանում կատարելը. եթե անգամ անձը նման հանցագործության նպատակ ուներ, կարող էր կատարել ավելի վերեւի հատվածում, որպեսզի եթե հրազենային վիրավորում չստանային, ապա ավտոմեքենան գլորվեր ձորը, եւ հասկանում եք՝ ինչ տեղի ունենար»:
Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ հանցագործության նմանակման մասին է վկայում նաեւ Գորիսի ոստիկանության նախկին պետի՝ իրենց կողմից վկայակոչված գրությունը, մի շարք վկաների դատարան չհրավիրելը: Հիշեցնենք՝ Գորիսի նախկին ոստիկանապետը նախաքննության սկզբում ասել էր, որ ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ մարզպետի դեմ հենց նրա գլխավորությամբ տեղի է ունեցել մահափորձի նմանակում, սակայն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում չէր հաջողվել ձեռք բերել այդ տեղեկությունները հաստատող տվյալներ. «Ընդ որում, այդ անձինք՝ Զարզանդ Նիկողոսյանը եւ Արամայիս Գրիգորյանը, նմանակման գրության ի հայտ գալուց հետո հեռացան ՀՀ-ից եւ դատաքննությանը չներկայացան»: Հարցին՝ որքանո՞վ խոչընդոտեց նաեւ Սերժ Սարգսյանին, Սուրիկ Խաչատրյանին չդատակոչելը՝ հաշվի առնելով, որ նախկինում խոսել էին դրա անհրաժեշտության մասին, պաշտպանը պատասխանեց. «Դա ածանցյալ ապացույց էր, մենք ունեինք ավելի առանցքային ապացույցներ, որոնց դատարանը չանդրադարձավ, եւ ես կարծում եմ, որ դա կապված էր նրա հետ, որ եթե այդ ամենը բացահայտվեր, կարող է վտանգվեր նաեւ ԱԱԾ որոշ աշխատակիցների հետագա աշխատանքային գործունեությունը, եթե չասեմ՝ քրեական հետապնդման հնարավորությունը»: Հարցին՝ ամբաստանյալը վերջին խոսքով այսօր հանդես եկա՞վ, պաշտպանը պատասխանեց, որ դրա անհրաժեշտությունը չեղավ. նա ամբողջությամբ միացավ իր ճառին:
Ինչ վերաբերում է մյուս ամբաստանյալին՝ Հենրիկ Ավագյանին, նրա պաշտպանը միջնորդել է 34-104-րդ հոդվածի՝ սպանության փորձի մեղադրանքը վերաորակել 137-րդ հոդվածով` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքով: Նշենք, որ այն համարվում է ոչ մեծ ծանրության հանցագործություն, որի դեպքում, համաձայն Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի, պատասխանատվություն կրելու վաղեմության ժամկետն անցած է համարվում դեպքից 2 տարի անց: Այս միջադեպը տեղի է ունեցել 2015 թվականին:
Հիշեցնենք՝ Կապան-Գորիս ավտոճանապարհին կրակոցներ էին արձակվել Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ, որում գտնվող 3 անձանցից որեւէ մեկը՝ Խաչատրյանը, նրա վարորդը եւ օգնականը, չէին տուժել, թեեւ կրակոցների մեծ մասը դիպչել էր մեքենային, այդ թվում՝ դիմապակուն: Դեռեւս այդ ժամանակ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ տեղի ունեցածը ոչ թե մահափորձ է, այլ՝ բեմադրություն: Դեպքից հետո ձերբակալվել, ապա կալանավորվել էին Արա Բուդաղյանը (մի քամի ամիս անց նա ազատ արձակվեց եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց), Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանը: Ավագյանն այժմ կալանավորված է, իսկ Աթաջանյանը ազատ է արձակվել գրավի դիմաց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT