Երևան
12 °C
Արդեն չորրորդ անգամ արտակարգ դրության երկարացումը բոլորիս համար պետք է ավելի մեծ զգոնության եւ լրջության ազդակ լինի, մեր հավաքական վարքագիծը լրացուցիչ անգամ գնահատելու եւ համարժեք եզրակացություններ անելու առիթ դառնա։
Այս մասին այսօր ԱԺ-ում արատակարգ դրության հարցը երկարաձգելու որոշումը ներկայացնելու ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Նա շեշտեց, որ երկրում արտակարգ դրության համար հիմք հանդիսացող ռիսկերը չեզոքացված չեն, ներկա դրությամբ համավարակի հետ կապված իրավիճակը մնում է մտահոգիչ, սակայն կառավարելի առողջապահական սպասարկման տեսանկյունից։
«Առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի դեռեւս հնարավոր չի լինի սահմանել եւ վերահսկել գործող սանիտարահամաճարակային եւ այլ կանոնների պահպանումը»,- ասաց Ավինյանը՝ ակնկալելով, որ հետագայում արտակարգ դրությունը երկարաձգելու անհրաժեշտություն չի լինի։
Ավինյանը հայտարարեց, որ այսօրվա դրությամբ հաստատված վարակակիրների թիվը հասել է 32.151-ի, որից փաստացի բուժում է ստանում 11.530 պացիենտ։ Մոտ 20 հազար մարդ առողջացել է, մահացել՝ 573 մարդ։
Նա ասաց, որ տնային հսկողության տակ գտնվող քաղաքացիների թիվը մոտ 10-ը հազար է, սակայն եւ հավելեց, որ այս թվերը փոփոխվում են րոպեների ընթացքում։
Հունիս ամսին, ինչպես ասաց Ավինյանը, թեստավորման թիվը միջինում եղել է 2000, եղել են նույնիսկ օրեր, որ դրանց թիվը հասել է 2800-ի։ Մինչ այժմ ՀՀ-ում անցկացվել է կորոնավիրուսի 135 հազար 687 թեստ։
Անդրադառնալով դիմակների կրմանը՝ փոխվարչապետն ասաց, որ հանրային կարգապահությունը դեռեւս բավարար չէ՝ վարակի տարածման դինամիկան նվազեցնելու համար։ Սրա մասին վկայում են ոստիկանության արձանագրած խախտումները։ «Մինչ օրս դիմակ չդնելու եւ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար կազմվել է 81 հազար 84 արձանագրություն, որից 22 հազար 485-ը՝ տրանսպորտային միջոցներում, մնացածը՝ հանրային վայրերում դիմակ չդնելու դեպքերի առնչությամբ»,- մանրամասնեց Ավինյանը։
Նա հայտնեց նաեւ, որ տնտեսվարողների՝ սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը բարելավվել է, ինչը փաստում է կրկին արաձանագրված խախտումների քանակը։ Նրա խոսքով՝ եթե հունիսի 9-ին օրական արձանագրվել է 149 դեպք, ապա հուլիսի 9-ին՝ 58 խախտման դեպք։
Ներկայացնելով վարակման գործակիցները՝ Ավինյանն ասաց, որ նման միտումի պահպանման պարագայում սեպտեմբերի սկզբին կլինեն օրական 140 վարակակիրների արձանագրված դեպքեր։
«Ցանկացած պահի, երբ տեսնենք, որ առողջապահական համակարգն այլեւս ի վիճակի չէ պատշաճ բուժսպասարկում իրականացնելու, կիրառելու ենք սահմանափակումները, բացառապես 100 տոկոսանոց վերահսկելիությամբ եւ կարգապահության ապահովման նախապայմանով»,- ասաց փոխվարչապետը։
Ավինյանը հավաստիացրեց, որ շարունակում են կարավառել իրավիճակը, մշակել զարգացման բոլոր սցենարների համար անհրաժեշտ լուծումներ։ Նա նշեց, որ նոր սահմանափակումների կիրառումն իրենց համար շարունակում է մնալ ամենաանցանկալի տարբերակը ոչ միայն տնտեսական բացասական հետեւանքների պատճառով, այլեւ այն հույսով, որ սահմանափակումների փոխարեն հնարավոր կլինի համակեցության կանոններին հետեւելով՝ վերադառնալ մեր բնականոն գործունեությանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT