ՏՄՊՊՀ-ն թույլատրել է «ՎԵՈՆ Արմենիա»-ն վաճառել Եսայաններին․ «Բիլայն»-ի մի շարք աշխատակիցներ բողոքում են

10/07/2020 schedule16:39

Հուլիսի 9-ին տեղի ունեցած ՀՀ ՏՄՊՊՀ նիստում որոշում է կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը «Թիմ» ՍՊԸ-ի՝ «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով: Այս մասին հայտնում են ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից։

Այսինքն՝ թույլատրվել է «Բիլայն»-ը վաճառել Հայկ եւ Ալեքսանդր Եսայանների նորաստեղծ ընկերությանը։

«Միևնույն ժամանակ սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել»,- հայտնեցին հանձնաժողովից:

Նշենք, որ սրան զուգահեռ այս պահին «ՎԵՈՆ Արմենիա»-ի մի քանի տասնյակ աշխատակից բողոքի ակցիա է իրականացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց։ Նրանք չեն ցանկանում, որ ընկերությունը վաճառվի։ Աշխատակիցները հրաժարվում են լրատվամիջոցների հարցերին պատասխանել՝ նշելով, որ չեն բողոքում, պարզապես կանգնած են։

Հիշեցնենք, որ ի սկզբանե «ՎԵՈՆ Արմենիա»-ն իր բաժնետոմսերը պատրաստվում էր վաճառել «Յուքոմ»-ին, սակայն Եսայան եղբայրների՝ «Յուքոմ»-ից հեռանալուց հետո ընկերությունը հետ վերցրեց վաճառքի վերաբերյալ դիմումը, այնուհետեւ, երբ Եսայանները ստեղծեցին «Թիմ» ընկերություն, «ՎԵՈՆ Արմենիա»-ն հայտ ներկայացրեց ընկերության բաժնետոմսերը նրանց վաճառելու։

Տպել
1487 դիտում

Մարտակերտի, Մարտունու շրջանի գյուղերի ուղղությամբ գիշերվանից կիրառվում են գրադ կայանք ու սմերչ

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊԲ

Հայտնի է՝ որ ժամերին են սպասվում ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումները ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, անվտանգության նկատառումներից ելնելով, դեռ փակ է

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի այցը ԱՄՆ. նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ

Կրակի տակ են հայտնվել Ասկերան եւ Մարտունի քաղաքները. նյութական վնասը մեծ է. Վահրամ Պողոսայն

Ադրբեջանի հարձակման, ռուսական ջանքերի, թուրքական միջամտության եւ խաղաղ կարգավորման մասին. Պուտինի անդրադարձը՝ ամբողջական

Կամավորագրումն իր մեջ սիմվոլիկա է պարունակում. Էջմիածնի քաղաքապետը որոշել է ղեկավարել կամավորների ջոկատը

Մեծ Մասրիկի հրետակոծության հետեւանքով վիրավորված բնակիչը հիվանդանացում մահացել է․ մարզպետ

Դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են մեր ռազմաճակատային գոտու բնակավայրեր՝ հաճախ ընդամենը նկարվելու համար.Հովհաննիսյան

Զոհերի մասին ընդհանրացված թվեր են տրվել, չէր կարող կոնկրետ թվեր ասվել ՌԴ նախագահի կողմից, դա բացառվում է. Հովհաննիսյան

«Ես էլ հասա մեր արծիվ տղերքին». Վարդան Բադալյանը մեկնել է առաջնագիծ (լուսանկար)

Եթե ինչ-որ նեղ տեղերում տեսնում են Արաքս գետը, դա չի նշանակում լիարժեք վերահսկում են. Արծրուն Հովհաննիսյան

Մեկի 18 տարին է լրացել, շտապում է ընկերների կողքին լինել, մյուսը 20 տարվա վրեժ ունի. խնդրում են իրենց տանել առաջնագիծ

Առողջապահության համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջեւ. համաճարակաբան

Հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն

Մեր կոչը Վրաստանի իշխանություններին է, որոնք չպիտի աջակցեն թուրքին․ վիրահայերի ցույցը Թբիլիսիում

Ռուսաստանը հուսով է՝ ԱՄՆ-ին կհաջողվի ղարաբաղյան հակամարտության հարցում հասնել հաջողության

Արցախի միջազգային ճանաչման ժամը հնչած է. Արամ Ա

«Բոմբ պեն»՝ արցախցի երեխաների համար․ կազմակերպվում են տարբեր դասընթացներ ու այցեր