200 միլիոն դոլարի ներդրումների պատմություն. ինչո՞ւ չի կարողանում 4-րդ օպերատորը դաշտ մտնել

Շուրջ մեկուկես տարի է՝ Հայաստանում օդում կախված է մնացել 200 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիրը: Այս ծրագրով նախատեսվում է ստեղծել ՀՀ-ում չորրորդ բջջային օպերատոր: Մասնավորապես «Ա Տելեկոմ» ընկերությունը 2018 թվականի դեկտեմբերին դիմել էր կառավարություն՝ ցանկություն հայտնելով ՀՀ-ում կառուցել չորրորդ բջջային օպերատոր, տվյալների պահպանման խոշոր կենտրոն, հեռուստատեսության հեռարձակման մասնավոր ընկերություն եւ Արցախում 2-րդ օպերատոր:

Ընկերությունը նախատեսում էր ապահովել 5G ինտերնետ ցանց: Այս պահին, սակայն, ընկերության ղեկավարի խոսքով՝ ծրագրի իրականացմանը խոչընդոտում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընկերության ղեկավար Արթուր Երզնկյանը պատմեց, որ 2018-ի դեկտեմբերի 26-ին ինքը եւ ռուսաստանահայ գործարար Ռաֆայել Յաիլյանը դիմել են կառավարություն այս հարցով. «Եղել են հանդիպումներ այն ժամանակ տրանսպորտի եւ կապի նախարարությունում, եղել են քննարկումներ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ: Մեր կողմից ներկայացվել են բոլոր փաստաթղթերը, հիմնավորումները, որ տիրապետում ենք համապատասխան գումարներին, երաշխիքներ են տրամադրվել ռուսաստանյան բանկերից, որ կարող ենք այդ ներդրումն իրականացնել: Հարցը ստացել է կառավարության անդամների հավանությունը, որից հետո հանդիպել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»: Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետի հետ  հանդիպումը տեղի է ունեցել 2019 թվականի մայիսին. «Նախնական տպավորություն ստացանք, որ հավանության ենք արժանացել: Սակայն այս ընթացքում միշտ մեր նախագծին դեմ է եղել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»:

Նա նշեց, որ ՀԾԿՀ Հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը հայտնել է, որ ՀԾԿՀ-ն պաշտպանում է միայն 3 օպերատորների շահերը. «Այսինքն՝ 4-րդ օպերատորը մուտք գործելով, կվնասի այդ 3-ի շահերը: Ու ես գտնում եմ, որ ՀԾԿՀ վերոնշյալ վարչությունը առաջնորդվում էր այդ 3 օպերատորների շահերը պաշտպանելու մոլուցքով՝ առանց մտածելու պետության, ժողովրդի շահերի մասին»:

Երզնկյանն ասաց, որ իրենք առաջարկում էին բարձր որակի ինտերնետ ծառայություններ առանց սահմանափակման, դրան զուգահեռ նաեւ առաջարկում էին տվյալների պահպանման ծառայություն:

Հարցին՝ ի՞նչ եղավ, որ չկարողացան իրենց գործունեությունը ծավալել, նա պատասխանեց. «Հանդիպումներից հետո հայտնվեցին որոշ անձինք, որոնք ներկայացան վարչապետի անունից: Մեզ տվեցին՝ կեղծ փաստաթղթեր, կեղծ հրավերներ վարչապետի անունից, կառավարության կեղծ որոշումներ: Ամեն ինչ անում էին, որ ներդրումային ծրագիրը տապալվի: Ամեն կերպ փորձում էին ցույց տալ, թե մենք կեղծ ենք, ֆեյք ենք: Հիմա քրեական գործ է հարուցվել Քննչական կոմիտեում այդ դեպքի առթիվ, չեմ կարող շատ բան ասել: Միայն նշեմ, որ գործով կա մեղադրյալ, իսկ ես տուժողի կարգավիճակ ունեմ»:

Երզնկյանի խոսքով՝ հարուցված քրեական գործի քննությունը մոտ 1 ամսից կավարտվի. «Երբ ավարտվի այդ գործընթացը, մենք նորից մեր առաջարկությունը ներկայացնելու ենք ՀՀ կառավարությանը: Պարզապես ՀԾԿՀ-ի հետ կապված խնդիրը պետք է լուծվի: Տպավորություն է, թե մեր կողմից ներկայացված ծրագիրը ցանկանում են տապալել: Հենց առաջին պահից ՀԾԿՀ-ն ասում էր, թե կապի 4-րդ օպերատոր չի կարող լինել, քանի որ համապատասխան հաճախականություններ չկան, եղած հաճախականություններն արդեն բաշխվել են ներկայիս օպերատորների միջեւ: Բայց մենք միշտ պնդել ենք, որ այդ հաճախականությունները կան: Այդ իրենց բացատրություններն ավելի շատ կարծես խոչընդոտ ստեղծելու եւ այդ խոշոր ներդրումային ծրագիրը փչացնելու համար էր: Ու այստեղ հետաքրքիրն այն է, որ երբ ժամանակին կար 3 օպերատոր՝ «Բիլայն», «Վիվա-սել» եւ «Օրանժ» նույն ՀԾԿՀ-ն «Յուքոմ»-ին հաճախականություն տրամադրեց»:

Անդրադառնալով հարցին, թե ո՞րն է պատճառը, որ խոչընդոտում են ներդրումային ծրագրին, նա պատասխանեց. «Հիմա քննություն է ընթանում, քննությունը կպարզի՝ այդ պաշտոնյաները, որոնք խոչընդոտել են՝ ունեի՞ն շահադիտական նպատակներ, թե՝ ոչ: Կարծում եմ, պատճառը շահադիտական նպատակներն են»:

Երզնկյանն ասաց, որ իր գործընկեր Ռաֆայել Յաիլյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո, լսելով վարչապետի այն կոչը, որ դաշտն ազատ է, մոնոպոլիաներ չկան, եւ մարդիկ կարող են հանգիստ ներդրումներ կատարել, առաջինն է արձագանքել դրան. «Մարդիկ առաջինն էին, որ եկան Հայաստան, ցանկություն հայտնեցին Արցախում 2-րդ օպերատոր ստեղծել: Երբ Հայաստանում թույլտվությունները ստացվի՝ Արցախում զուգահեռաբար սկսելու ենք կառուցել 2-րդ օպերատոր»:

Նրա խոսքով՝ իրենց առաջարկում ներառել էին նաեւ սահմանամերձ համայնքների համար ծրագիր. «Մեր նախագիծը հենց ստացվի, սահմանամերձ գյուղերում քաղաքացիների համար անվճար ինտերնետի հասանելիություն կապահովենք մեր կողմից»:

Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն ստացավ նաեւ ՀԾԿՀ մամուլի ծառայությունից:

Հանձնաժողովից հայտնեցին, որ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային կարգավորումների համաձայն՝ նոր օպերատորի մուտքը շարժական կապի շուկա իրականացվում է բացառապես մրցութային եղանակով՝ այդ նպատակով ռադիոհաճախականությունների անհրաժեշտ ռեսուրսի առկայության պարագայում։

«Հաշվի առնելով Հայաստանի հետ աշխարհագրական չափերով եւ բնակչության թվաքանակով համադրելի երկրների փորձը, որտեղ առավելապես գործում են շարժական կապի 3 օպերատորներ (այն եզակի դեպքերում, որտեղ առկա է 4-րդ օպերատորը, վերջինիս մասնաբաժինը գրեթե աննշան է), Հայաստանի Հանրապետությունը դեռեւս 2008 թվականից որդեգրել է 3 օպերատորի առկայությամբ շարժական կապի շուկայի կառուցվածք, որին համապատասխան էլ բաշխվել է ռադիոհաճախականությունների տիրույթը եւ ձեւավորվել իրավական կարգավորումները»,- հայտնեցին ՀԾԿՀ-ից։

Հանձնաժողովից նշել են, որ այդ հիմնավորումները բազմիցս ներկայացվել են շարժական կապի շուկայում որպես 4-րդ օպերատոր մուտք գործելու մտադրություն ունեցող «Ա-Տելեկոմ» ընկերությանը ինչպես հանձնաժողովի պաշտոնական գրագրությամբ, այնպես էլ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ վերջինիս մասնակցությամբ հրավիրված հանդիպումների ընթացքում. «Մինչդեռ, ընկերությունը, հաշվի չառնելով այդ հիմնավորումները, վերստին դիմել է հանձնաժողով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիայի եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման հայտերով, որոնք, վերը նշված հիմնավորումներով, ինչպես նաեւ օրենսդրության պահանջներին անհամապատասխանությամբ պայմանավորված, չեն ընդունվել ուսումնասիրության»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5013 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ