Երևան
12 °C
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկվանից սկսել է ընթացք տալ «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ն («Բիլայն» ապրանքանիշ) «Յուքոմ»-ին վաճառելու մասին դիմումը:
Նշենք, որ դեկտեմբերի 30-ին «Վեոն Արմենիա»-ն դիմել է ՀԾԿՀ եւ ՏՄՊՊՀ՝ ցանկություն հայտնելով իր ապրանքանիշը վաճառել «Յուքոմ»-ին: ՏՄՊՊՀ-ն պետք է ըստ կարգի իր եզրակացությունը տա 90 օրվա ընթացքում։
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը նիստի ժամանակ հայտարարել է, որ երկու ամսից պարզ կլինի` թույլ կտա՞ն «Վեոն Արմենիա»-ին վաճառել բիզնեսը Հայաստանում, թե՞ ոչ։ Գեւորգյանի խոսքով՝ հանձնաժողովը կարող է թույլ տալ գործարքը միայն որոշակի պայմանների դեպքում, եւ կարող է մերժել։ «Ուսումնասիրվում են ընկերությունների մասնաբաժինները բջջային կապի, շարժական ինտերնետի, ֆիքսված հեռախոսակապի ու ֆիքսված ինտերնետի շուկաներում։ Քննարկվում է՝ արդյոք երկու օպերատորների միաձուլումից հետո այլ օպերատորներ կարո՞ղ են մուտք գործել շուկա, թե՞ ոչ»,- ասել է ՏՄՊՊՀ նախագահը։
Նա նշեց, որ դիտարկում են նաեւ «Բիլայն»-ի սեփականատերերի վարքագիծը։ «Գնահատվում են վնասները՝ արդյո՞ք բիզնես գործունեության արդյունք է, թե՞ կապիտալի տեղափոխման եւ այլն»։
ՏՄՊՊՀ-ի տվյալներով՝ «ՄՏՍ Արմենիա»-ի ծառայություններից օգտվում է հանրապետության բաժանորդների 59%-ը, «Բիլայն»-ից` 28%-ը, «Յուքոմ»-ից` 13%-ը: Տվյալները հաշվարկվել են sim-քարտերի քանակով, որոնց թիվը յուրաքանչյուր բաժանորդի մոտ կարող է լինել մեկից ավելի։
Նիստի ժամանակ «Յուքոմ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ երկու ընկերություններն էլ (ե՛ւ «Յուքոմը», ե՛ւ «Բիլայնը») համեմատաբար քիչ բաժանորդներ ունեն, այդ պատճառով երկու բիզնեսների միավորումը նպատակահարմար է։
Նրա խոսքով՝ իրենց բաժանորդների բազաները համեմատաբար փոքր են, այդ իսկ պատճառով ավելի լավ է դրանք միավորել։ «Առավել եւս, որ երկրի բնակչությունը չի աճում, իսկ եկամուտը նվազում է։ Չէ՞ որ հեռախոսային զանգերի զգալի մասը OTT-ծառայություններ է տեղափոխվել` «WhatsApp», «Viber» եւ «Facebook»»: Եսայանը նաեւ նշել է, որ ընկերությունների եկամտաբերությունը կրճատվում է, իսկ ծառայությունների սակագները չեն աճում։ Նա հիշեցրել է, որ վերջին 10 տարվա ընթացքում հեռահաղորդակցության ոլորտը եթե ոչ միակ, ապա սակավաթիվ ոլորտներից է, որտեղ գները չեն աճել, հակառակը` անընդհատ նվազել են։
Ըստ մամուլի հրապարակումների՝ «Վեոն Արմենիա»-ն ցանկանում է իր ապրանքանիշը վաճառել, քանի որ ֆինանսական խնդիրներ ունեն: Սակայն ուշագրավ է, որ ընկերությունը 2019 թվականին հեռահաղորդակցության ոլորտում ամենաշատ հարկերն է վճարել՝ 12.2 մլրդ դրամ, ինչը դրան նախորդող տարվա համեմատ 3.2 անգամ ավելի շատ է. մասնավորապես 2018-ին՝ 3 մլրդ 789 մլն դրամ էր: Իսկ հարկերի ավելացումը ենթադրում է նաեւ եկամուտների որոշակի ավելացում:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գեւորգ Պապոյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ իր տեղեկություններով, «Վեոն Արմենիա» ընկերությունը տարին փակել է բացասական եկամուտներով, եւ դա է վաճառքի պատճառը. «Բայց ըստ էության հարկերի բացարձակ թիվը ֆինանսական վիճակի հետ կապել պետք չէ: Ընդհանուր առմամբ ցուցիչ է, եթե շատ հարկ է վճարել, ենթադրվում է, որ գործունեությունը լավ է, սակայն դա պարտադիր պայման չէ»:
Հարցին՝ այսինքն հարկեր շատ է վճարել, բայց եկամուտներ քի՞չ է ունեցել, պատգամավորը պատասխանեց. «Նրանք վնասով են աշխատել: Այնպես որ նման իրավիճակ կարող էր առաջանալ՝ չնայած այն հանգամանքին, որ այդ շուկայում ընդամենը 3 մասնակից կա: Ամեն դեպքում շուկան մրցակցային է եւ ըստ էության ծավալներով շատ մեծ չէ, որպեսզի 3 ընկերություններ գերշահույթներ ունենան: Ես կարծում եմ, որ այն սակագների պարագայում, որն ունենք ու մեր շուկայի ծավալի պայմաններում՝ գերշահույթներ չկան»:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք «Վեոն Արմենիա»-ի հնարավոր վաճառքի պարագայում մրցակցությունը չի նվազի դաշտում, Պապոյանը պատասխանեց. «Եթե մեկ ընկերություն շուկայից դուրս գա՝ իհարկե: Այդ պարագայում արդեն ՏՄՊՊՀ-ի կողմից արդեն վարույթներ նախաձեռնելու եւ ընդհանրապես շուկային հետեւելու, ուշադրությունը մեծացնելու գործողությունները պիտի բազմապատիկ ավելի մեծ լինեն: Ակնհայտ է, որ եթե 3-ը դառնա 2, դա շուկայի մրցունակության վրա ավելի բացասական կանդրադառնա»:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը մեր զրույցում կարծիք հայտնեց, որ շուկայի խոշորացումը դրական չէ. «Մյուս կողմից սա տրամաբանական է՝ հաշվի առնելով բջջային օպերատորների եկամուտների անկումը, հաշվի առնելով նոր տեխնոլոգիական զարգացումները, որոնք բերել են նրան, որ անմիջական բջջային ծառայություններից օգտվելը սկսել է նվազել, ու մարդիկ գերադասում են օրինակ՝ «WhatsApp»-ով խոսել ժամերով կամ նամակ գրել, քան օգտվել բջջային կապից: Սպասել, որ այս շուկայում դրական զարգացումներ կլինեն՝ պետք չէ»:
Մարտիրոսյանի խոսքով՝ «Վեոն Արմենիա»-ի եւ «Յուքոմ»-ի միացումը լուրջ առավելություն կտա կաբելային ինտերնետի առումով. «Բայց բջջային ինտերնետում «Վիվա-Սել»-ի դերը շատ ավելի մեծ է, բջջային կապով նույնպես վերջինիս դիրքն այնպիսին է, որ այդ 2 ընկերությունների միավորումը չի բերի նրանց իշխող դիրքի նվազեցման»:
Հարցին՝ նոր խաղացողներ հնարավո՞ր է հայտնվեն դաշտում, փորձագետը պատասխանեց. «Շուկան փոքր է, ես մի քիչ կասկածում եմ, որ բջջային օպերատորների շուկայում բազմազանություն կլինի: Ինտերնետի հարցը շատ ավելի նորմալ է»:
Անդրադառնալով պատճառներին, թե ի՞նչը կարող էր «Վեոն Արմենիա»-ին ստիպել՝ վաճառել «Բիլայն»-ը՝ «Յուքոմ»-ին, Մարտիրոսյանը պատասխանեց. «Բարդ է ասել, թե ինչ է կատարվում: Ինչպես հասկանում եմ, սա «Վեոն»-ի գլոբալ քաղաքականությունն է: Կարծես թե ուզում են դուրս գալ նաեւ Վրաստանի շուկայից: Այսինքն՝ փոքր շուկաներից ազատվելու փորձ է արվում»:
«Հայկական ժամանակ»-ը շաբաթներ առաջ «Վեոն Արմենիա»-ի ուղղորդմամբ հարցում էր ուղարկել ընկերության գլխամաս՝ «Վեոն» ընկերություն՝ վաճառքի պատճառների, գնի եւ այլ հարցերի վերաբերյալ մանրամասներ պարզելու, սակայն արձագանք չկա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT