Թրամփից հիասթափվելու, կորոնավիրուսով վարակվելու և նախագահի թեկնածու դառնալու մասին. Քանյե Ուեսթի հարցազրույցը՝ Forbes-ին

Մի քանի օր առաջ աշխարհի ամենահայտնի հեռուստաաստղերից մեկի՝ հայկական արմատներով ամերիկուհի Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարեց, որ պատրաստվում է մասնակցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին: Այս հայտարարությունը Քանյեն անում էր ոչ առաջին անգամ: Թվիթերում արված փոքրիկ հայտարարությունը տարակարծությունների թեմա դարձավ, քաղաքագետներ եւ ոլորտի գիտակներ սկսեցին քննարկել՝ որքանով են նրա մտադրությունները լուրջ եւ ինչ շանսեր ունի: Մի խումբ պնդում է, որ Քանյեն արդեն բաց է թողել նախագահի թեկնածու առաջադրվելու բոլոր ժամկետները եւ գրեթե շանսեր չունի: Մեկ այլ խումբ կարծում է, որ Քանյեն կարող է առաջադրվել որպես անկախ թեկնածու՝ սեւամորթների կողմից ձայներ ստանալու եւ հետո դրանք նախագահ Դոնալդ Թրամփին փոխանցելու համար: Որոշները գտնում են, որ Քանյեն այս քայլով ընդամենը փորձում է գովազդել իր նոր ալբոմը եւ միայն մի փոքր խումբ է կարծում, որ ռեփերը նախագահ դառնալու հնարավորություն ու շանսեր ունի:

Սեփական արտադրության սպորտային կոշիկների շնորհիվ միլիարդատեր դարձած Քանյե Ուեսթը ծավալուն հարցազրույց է տվել Forbes ամսագրին: Նա պատմել է,  որ այլեւս չի աջակցում Դոնալդ Թրամփին, պատրաստվում է պաշտոն տալ Իլոն Մասկին, հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով ու բուժվել եւ դեմ է բոլոր տեսակի պատվաստանյութերին:

Ռեփերը պատմել է, որ  2020 թվականի նախագահական ընտրություններում պատրաստվում է առաջադրվել «Birthday Party» (Ծննդյան տոնակատարություն) կարգախոսով, փոխնախագահի պաշտոնում տեսնում է մեկին, ում չեն ճանաչում եւ իրեն աջակցում է Իլոն Մասկը:

«Ինչպես ամեն բան, որ ես երբեւէ արել եմ իմ կյանքում, ես սա էլ անում եմ հաղթելու համար»,-ասել է Ուեսթը:

Ռեփերն այլեւս չի աջակցում նախագահ Դոնալդ Թրամփին. «Այս հարցազրույցով ես, ըստ էության, հրաժարվում եմ կարմիր գլխարկից»,-ասել է նա:

Նշված կարմիր գլխարկը Ուեսթը կրում էր ի աջակցություն Թրամփի՝ «Make America Great Again» կարգախոսով:  Այս թեմայի շուրջ նա նշել է, որ այն, ինչ կատարվում է ԱՄՆ-ում, իրական խառնաշփոթ  է եւ բացի այդ, իրեն բացարձակ դուր չի եկել այն, որ ցուցարարներից Թրամփը թաքնվել է բունկերում: Նա նշել է, որ իրեն չի անհանգստացնում հանգամանքը, որ դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենից խլելով սեւամոթ ընտրազանգվածի ձայները, այդպիսով նա օգուտ կտա Դոնալդ Թրամփին:

Քանյե Ուեսթը՝ հայտնի «կարմիր գլխարկ»ով

Քանյեն իր կյանքից նաեւ հետաքրքիր մանրամասներ է հայտնել, որոնց մասին ավելի վաղ ոչ ոք չի իմացել: Նշել է, որ կյանքում երբեք չի քվեարկել ընտրություններում եւ չի մասնակցել դրանց, փետրվարին վարակված է եղել կորոնավիրուսով եւ կասկածամտությամբ է նայում COVID-19-ի դեմ ստեղծվող պատվաստանյութին, առհասարակ պատվաստանյութերը համարում է «հակաքրիստոնեական կնիք»:

Քանյեն հայտնել է, որ ինքը 30 օր ունի՝ լիարժեք կողմնորոշվելու եւ առաջադրվելու համար, այլապես կկորցնի նահանգների մեծ մասում հայտ ներկայացնելու ժամկետները, ինքն առաջադրվելու թեմայով հանդիպումներ է ունենում մասնագետների հետ, պատրաստվում է խոսել Ջերեդ Քուշների, Սպիտակ տան եւ Ջո Բայդենի հետ:  Նրա խորհրդականները 2-ն են, որոնք բոլորից շատ են հավատում իր ուժերին. կինը՝ Քիմ Քարդաշյան-Ուեսթը եւ միլիարդատեր Իլոն Մասկը, որոնց հետ իր առաջադրման մասին քննարկումներ են ունենում արդեն մի քանի տարի:

ԱՄՆ-ի նախագահի ապագա թեկնածուի նախընտրական կարգախոսն է լինելու «Այո՛», փոխնախագահի իր թեկնածուն Միշել Թիդբոլն է, ոչ հայտնի քարոզիչ Ուայոմինգից: Հարցին, թե ինչու է«Birthday Party»-ն ընտրել որպես կարգախոս, ռեփերը պատասխանել է, որ երբ ինքն ընտրվի, բոլոր ամերիկացիների համար ծննդյան տոնակատարության նման տոն է լինելու:

Հետաքրիր է, որ իր կյանքում, երբեւեէ ընտրության չմասնակցած Քանյեն երկուշաբթի օրը զանգել եւ գրանցվել է քվեարկության համար, իսկ այն վարկածը, թե ինքն առաջադրվելու մասին հայտարարում է՝ իր նոր ալբոմի գովազդային արշավի համար, երգիչը հերքել է՝ նշելով, որ ալբոմը չի վաճառելու, բոլոր ցանկացողներին բաժանելու է անվճար:

Ուեսթն ավելի շատ քննադատում է Բայդենին, քան Թրամփին: «Ես չեմ ասում, որ Թրամփն իմ ճանապարհին է կանգնած, հնարավոր է նա իմ ճանապարհի մի մասն է, իսկ Բայդե՞նը, վերջացրեք խնդրում եմ: Գիտեք, Օբաման  ակնառու մարդ է, Թրամփը եւս, ասում են՝ Քանյե Ուեսթն էլ է ակնառու մարդ, Բիլ Քլինթոնն էլ, իսկ Ջո Բայդենը՝ ոչ: Ամերիկային ազդեցիկ առաջնորդներ են պետք»,-հայտարարել է նա:

Քանյեն նաեւ նշել է, որ հաճույքով կառաջադրվեր հանրապետական կուսակցության կողմից, բայց քանի դեռ Թրամփը կուսակցությունում է, ինքը հանդես կգա որպես անկախ թեկնածու: Երգչին դուր են գալիս Թրամփի հյուրանոցներն ու դրանց հոլլերում դրված սաքսոֆոնները:

«ԱՄՆ-ը չունի սեւամորթ առաջնորդներ, եղել են սեւամորթ գործիչներ: Ինչու՞ չունի, որովհետեւ բոլոր սեւամորթ առաջնորդներին սպանել են: Երբ ասում են, թե սեւամորթներն աջակցում են դեմոկրատներին եւ առաջադրվելով, ես տարակարծություն եմ առաջացնում ընտրողների շրջանում, դա ռասիզմի դրսեւորում է, սպիտակների իշխող լինելու ձգտում:

Ինձ ասել են, որ եթե Թրամփի օգտին քվեարկեմ, կավարտվի իմ կարիերան, ինձ՝ որպես սեւամորթ, ստիպում էին մտնել Դեմոկրատական կուսակցություն: Սա զգացմունքային բռնության ձեւ է, որին դեմոկրատները ենթարկում են իմ ժողովրդին՝ ասելով, որ եթե դու իմ օգտին չքվեարկես, ուրեմն դու սեւամորթ չես»,-ասել է Քանյեն՝ հայտարարելով, որ նախագահին Աստված է ընտրում ու Աստված կորոշի՝ ինքը նախագահ դառնա 2020-ին, թե 2024-ին:

Նույն կարծիքն է հայտնել նա նաեւ կորոնավիրուսի մասին՝ հորդորելով հավատալ միայն Աստծուն եւ աղոթել:

«Երբ լսում եմ կորոնավիրուսի պատվաստանյութի մասին, վախենում եմ, էլ որքա՞ն երեխաներ պիտի պարալիզացվեն պատվաստանյութերի պատճառով: Դա հակաքրիստոնեական է, ուզում են մեզ չիպավորել ու փակել մեզ համար դրախտի դուռը, այդ մարդկանց մեջ սատանան է նստել»,-ասել է նա:

Նա հայտնել է, որ դեռ չգիտի՝ ինչ ծրագիր է ներկայացնելու ժողովրդին, բայց գիտի, որ հավատում է Ամերիկայի հզոր բանակին ու հավատում է Աստծուն, որն իրեն հայտնել է, որ իր ժամանակը եկել է: Ըստ Քանյեի՝ շատերը կածում են, թե ինքը խելագարվել է, բայց դա այդպես չէ: Ինքն առաջարկել է Բայդենին ու Թրամփին ուղղակի հեռանալ, որովհետեւ ամերիկյան հողը նրանցը չէ, այլ Աստծունն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4534 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի