Երևան
12 °C
Մեր տրիաժ կենտրոն հայտնած եւ տանը սպասող քաղաքացի արդեն մի քանի օր է՝ չունենք։ Ամենօրյա վիճակագրությունը բացասական միտում ցույց չի տալիս։ ՀՀ Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ արձագանքելով վարչապետի այն հարցին, թե ինչպիսին է առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունն այս պահին։
«Շատ փոքր թիվ ունենք այն քաղաքացիների, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսը, եւ նրանք պետք է տեղափոխվեն կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ, նրանց թիվը առավոտյան ժամը 09։00-ի դրությամբ 13 է։ Համակարգի ծանրաբեռնվածությունը, իհարկե, մնում է լարված այնքանով, որ այս նոր մարտահրավերը դեռ մեծ ռիսկ է պարունակում բոլորիս համար։ Մենք պետք է շարունակենք բոլոր ծավալված հիվանդանոցների ինտենսիվ աշխատանքը եւ նաեւ շարունակենք ծավալումը: Դեռ նոր ծավալումներ լինելու են մոտակա թե՛ շաբաթներին, թե՛ ամիսներին։ Եթե 2 բառով ասեմ, վիճակը մնում է կայուն, բայց՝ ծանր, այսինքն՝ բացասական միտում չկա, բայց նաեւ էական դրական միտում էլ չկա»,- հայտարարեց Թորոսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրեց, որ վերջին շրջանում ծավալվել են Սպիտակում, Մարտունիում։ Առաջիկայում սպասում են վերակենդանացման նոր բաժանմունքների բացում Էրեբունի բժշկական կենտրոնում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։
Արձագանքելով Թորոսյանն ասաց. «Պարո՛ն վարչապետ, Սպիտակը ամբողջությամբ արդեն ծավալված է, եւ 120 մահճակալը գրեթե ամբողջությամբ զբաղված է։ Մարտունու բժշկական կենտրոնի ծավալումը գրեթե վերջնական է, մի քանի տեխնիկական հարց կար, մոտ օրերս վերջնական տեղի կունենա։ Վերակենդանացման բաժանմունքների առումով մենք ունենք 3 սպասվող՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», Միքայելյան վիրաբուժության եւ Էրեբունի բժշկական կենտրոնում։ Ես Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք եմ երեկ այցելել, այն գրեթե պատրաստ է։ 1 շաբաթից կծավալվի ամբողջությամբ, դա թույլ կտա ընդհանուր պրոֆիլի բոլոր պացիենտներին տեղափոխել այդ նոր բացվող, բայց հարաբերականորեն ավելի փոքր վերակենդանացման բաժանմունք՝ մոտ 25 մահճակալանոց եւ գործող այս պահին մոտ 50 մահճակալանոց վերակենդանացման բաժանմունքն ամբողջությամբ տրամադրել կորոնավիրուսային հիվանդությանը»։
Նախարարի խոսքով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի ծավալումը հավանաբար շատ արագ չի լինի, որովհետեւ լայնածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում, եւ դրանք զրոյից են ստեղծվում։
«Մեր նախնական թիրախային ժամկետները օգոստոսի կես, մինչեւ սեպտեմբեր է։ Եվ եթե ենթադրենք, որ նաեւ ամբողջ աշխարհում ակնկալվում է, այդ թվում՝ դեպքերի աշնանային աճ, ապա դա շատ տեղին կլինի՝ ի սպասում այդ աճի»,- նշեց Թորոսյանը:
Վարչապետը հայտարարեց, որ այս ընթացքում ծավալել են ռեկորդային թվով թթվածնային կոնցենտրատով մահճակալներ. 1488 այդպիսի մահճակալ կա, ինչը շատ կարեւոր է կորոնավիրուսի բուժման համար. «Նաեւ, այո՛, վերակենդանացման բաժանմունքների ստեղծումը նույնպես շատ կարեւոր է, որովհետեւ, ցավոք սրտի, աշխարհի միտումներն այնպիսին են, որ դեռեւս չկա որեւէ տվյալ, որ այս համաճարակը գնում է անկման։ Իհարկե, մենք Հայաստանում պիտի առավելագույնն անենք՝ դա իրականացնելու համար, բայց պետք է նաեւ հասկանանք, որ աշխարհից կտրված չենք»։
Նիկոլ Փաշինյանը նաեւ արձագանքեց Կառավարության նախորդ նիստից հետո ծավալված այն քննարկումներին, թե ինչպես է ստացվում, որ պատվաստանյութ չկա, բայց ՀՀ Կառավարությունն ու առողջապահության նախարարությունը բանակցում են պատվաստանյութ ձեռք բերելու համար։
«Ուզում եմ պարզաբանել՝ քանի որ ամբողջ աշխարհը սպասում է պատվաստանյութի, մարդիկ գոյություն չունեցող, սակայն սպասվող պատվաստանյութի ձեռքբերման համար հերթ են կանգնում, ու, ըստ էության, հիմա կան երկրներ, որոնք, ըստ էության, արդեն իրականացրել են գնում, այսինքն՝ գումար են փոխանցել եւ ահռելի քանակությամբ այդ ապագա պատվաստանյութը ձեռք բերել։ Դա նաեւ մտավախություններ է առաջացնում, որ պատվաստանյութի ստեղծման պահից խմբաքանակներն ամբողջությամբ կհայտնվեն մի քանի երկրների տրամադրության տակ, եւ մեխանիզմներ են մտածվում, թե ինչ անել, որպեսզի դա տեղի չունենա»,- ասաց վարչապետը։
Իր հերթին Արսեն Թորոսյանն ասաց, որ իրականում բազմաթիվ պատվաստանյութեր կան. «Խոսքը վերջնական հաստատում ստանալու մասին է, ավելին ասեմ՝ ընկերություններ կան, որ արդեն տասնյակ հազարներով դրանք արտադրել են։ Այստեղ խոսքը միայն հաստատում ստանալուց հետո արագ բաշխման մասին է, ոչ թե այդ ապրանքների լինել կամ չլինելու»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ucom»-ը և «Hero House Yerevan»-ը կշարունակեն համագործակցել
Թրամփը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին լայնամասշտաբ հարված հասցնելու հնարավորությունը. ABC News
Խնդիրների լուծման բանաձևը մեկն է՝ խաղաղությունը. Վահագն Խաչատուրյան
Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ծեծի են ենթարկել ցուցարարների. տեսանյութ
Դպրոցի նկատմամբ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ․ տնօրենին տրվել է կարգադրագիր
Էդգար Գևորգյանն ազատվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել աշխատանքներին
Գյումրի-Աշոցք ճանապարհը և Նորավան-«Զանգեր» հատվածը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են
Քննչական կոմիտեն անդրադարձել է Արմավիրի մարզում կատարվող խուզարկություններին
Աննա Հակոբյանն այցելել է Walk for Peace-ի վանականներին. տեսանյութ
Մակունցն ու Հարությունյանը Լոս Անջելեսի հայ համայնքի հետ քննարկել են ՀՀ ներքաղաքական վերջին զարգացումները
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կժամանի Հայաստան
Այս պահին Արմավիրի մարզում խոշորամասշտաբ խուզարկություններ են. մանրամասներ
Ադելիա Պետրոսյանն Իտալիայի Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան
Երևան-Երասխ ճանապարհին BMW-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա ծառերին․ կա զnh
Երևանի «Նոա»-ն 1:0 հաշվով հաղթեց հոլանդական «ԱԶ Ալկմարին». տեսանյութ
Բա կուշտ մարդը հավելագրումներ կանի՞ դպրոցի, բուժհաստատության, սահմանամերձ համայնքի ու քաղաքացու վրա․ Ղազարյան
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին․ լուսանկարներ, տեսանյութ
Նոր առաջարկ պատանիներին և հանրությանը․ Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժված ավտոտնակների փոխարեն կառուցվում են բոլորի համար հասանելի բակեր․ Ավինյան
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ծննդյան տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը
Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Հունաստանի «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում
Տեխնոլոգիական առաջընթացը չի կարող փոխարինել գիրք կարդալու մշակույթին. Մխիթար Հայրապետյան
Երևանը կարդում է. ինչու է փետրվարի 19-ը նշվում ընթերցանության օր. տեսանյութ
ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել մեքենայում, հրդեհ է բռնկվել
Քոչարյանը ում քոքը մաշեցրեց. նա և Կարապետյանը հայտնվելու են փոսում, որ փորել են ուրիշների համար․ տեսանյութ
Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստի շրջանակներում Միրզոյանը շփումներ է ունեցել այլ երկրների ԱԳ նախարարների հետ
Ձեռքսեղմում՝ «խաղաղություն» բառի ֆոնին․ ինչը թվաց պարզ զուգադիպություն, խորը խորհրդանշական իմաստ ունի․ Հաջիև
Միացյալ Նահանգները Խաղաղության խորհրդին կհատկացնի 10 միլիարդ դոլար․ Թրամփ
Երբ մի կողմ եք դնում զենքերը և ներդրում կատարում բարգավաճման մեջ, դա կբերի նվաճում․ Վենսը՝ Փաշինյանին և Ալիևին
Աշոցքի տարածաշրջանում բուք է․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
ՌԴ-ն մեծ ախորժակ ունի. ամեն ինչ անելու է, որ վարկաբեկի TRIPP-ը, և այն իրականություն չդառնա. տեսանյութ
«Խաղաղության խորհրդի» նիստից առաջ շփումներ արտերկրի գործընկերների հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Խաղաղություն հաստատվեց, ես դա երբեք չեմ մոռանա․ Թրամփի հորդորով Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը ձեռքսեղմում ունեցան
Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարճ զրույց են ունեցել․ տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ․ տեսանյութ
Երևանը կենսունակ և արագ զարգացող մայրաքաղաք է․ Տիգրան Ավինյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին
Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը փոխվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT