«Այդ իրավիճակում Ադրբեջանը պարտություն է կրում». պատգամավորը՝ Ալիեւի նյարդայնանալու պատճառների եւ վախերի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ նրանց հայտարարությունները համարելով անհստակ, իսկ նրանց միջնորդությամբ բանակցությունները՝ անարդյունք:

Ալիեւին, ինչպես ակնհայտ է հարցազրույցից, բարկացրել է համանախագահների վերջին հայտարարությունը, որ հրապարակվեց Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ տեսակոնֆերանսից հետո: Այդ հայտարարությունում, ինչպես հայտնի է, համանախագահները ընդգծել էին՝ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Եվ ահա, մատնելով իր վրդովմունքը այս ձեւակերպման մասին՝ Ալիեւը հարց է բարձրացնում՝ իսկ ո՞վ ասաց:

Երկրորդ ձեւակերպումը, որ Ալիեւին ակնհայտորեն դուր չի եկել այդ հայտարարությունում՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման կոչն է եւ խաղաղությանը նպաստող մթնոլորտի պահպանման կարեւորության մասին հիշեցումը:

Ադրբեջանի նախագահը դժգոհ է նաեւ, որ համանախագահները չեն դատապարտել Արցախում տեղի ունեցած ընտրությունները եւ նախագահի երդմնակալության արարողությունը: Դժգոհության կամ ավելի ճիշտ՝ վախի մյուս պատճառը ՀՀ վարչապետի հետեւողականությունն է՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցում:

Նրա այս հարցազրույցի գլխավոր նորությունը սակայն, Հայաստանի ներքաղաքական խնդիրներին անդրադարձն է (ՀՀ ներքին կյանքի մասին նա սկսել է խոսել միայն վերջերս): Այս անգամ նա Սերժ Սարգսյանին է վախկոտ անվանել:

Ադրբեջանի նախագահի վախերը մեր զրույցում բացահայտել է ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը:

- Տիկին Հայրապետյան, Ադրբեջանի նախագահի քննադատություններն՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբին, ընդունելի՞ են ձեզ համար: Այսպիսի քննադատություններ Հայաստանում եւս հնչում են  հանրության որոշ շերտերի կողմից, որոնք մտածում են, թե Ադրբեջանի սադրանքներին համանախագահները ավելի կոշտ պետք է արձագանքեն, քան արձագանքում են: Ըստ էության Ալիեւը եւս դժգոհում է կոշտության բացակայությունից, իհարկե արդեն իր իսկ շահերի կոնտեքստում:

 - Անկեղծ ասած համաձայն չեմ այդ քննադատություններին՝ հատկապես Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ տեսակոնֆերանսից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին համատեղ հայտարարության հետ կապված: Ես կարծում եմ՝ Ալիեւի դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ տարիներ շարունակ ինքն այդպես էլ չկարողացավ իր համար գերադասելի դրույթները միանշանակորեն առաջ մղել: Ալիեւը հարցնում է՝ իսկ ո՞վ է ասել, որ չենք կարող դիմել ռազմական գործողությունների: Այսինքն ինքը ի՞նչ՝ միջազգային կառույցներից կանաչ քա՞րտ է ակնկալում տարածաշրջանային պատերազմ հրահրելու համար, եւ դա չստանալով սկսում է բողոքե՞լ:

Հետո խոսում է երդմնակալության արարողության մասին եւ հարցնում, թե ինչու դա չի դատապարտվում. որովհետեւ հարգվում է ազգերի ինքնորոշման, ազատ ընտրության իրավունքը: Ինչո՞ւ պետք է Արցախում ընտրված իշխանության երդմնակալությունը դատապարտվի համանախագահների կողմից: Դժգոհության առիթ է տվել նաեւ այն, որ համանախագահները ընդգծել են՝ խնդիրը ռազմական լուծում չունի. ես կարծում եմ հենց սա է, որ նյարդայնացնում է պաշտոնական Բաքվին:

-Նույն հարցազրույցում Ալիեւը խոսում է նաեւ այն մասին, որ համանախագահները չեն քննադատում Հայաստանի վարչապետի՝ Արցախի հարցի լուծման ձեւաչափը փոխելու ջանքերը: Հավանաբար նա նկատի ունի Արցախը բանակցային սեղան վերադարձնելու ջանքերը:

- Ալիեւը շատ լավ գիտակցում է, որ ՀՀ վարչապետը շատ լեգիտիմ պահանջ է առաջ մղում: Եթե ի սկզբանե գործընթացը եռակողմ է սկսվել եւ հրադադարը եռակողմ է կնքվել, Ղարաբաղը ամբողջությամբ հակամարտության մաս է, ապա լեգիտիմ պահանջ է առաջ քաշվում. ո՞ւր է Ղարաբաղը բանակցային սեղանին, ո՞վ է արտահայտում Ղարաբաղի ձայնը բանակցային սեղանի մոտ, որովհետեւ Ղարաբաղում Հայաստանի իշխանություններին քվե չեն տալիս, իրենք ընտրում են իրենց իշխանություններին եւ այդ քվեն արտահայտողների տեղը բաց է մնացել բանակցային սեղանի մոտ: Ալիեւը սարսափում է հենց այս մտքից, թե որքան նպատակային ձեւով ՀՀ իշխանությունները առաջ են մղում այս հարցը եւ շարունակաբար խոսում այս մասին տարբեր միջազգային հարթակներում:

- Ի՞նչ կարող է հետեւել նրա այս քննադատություններին՝ մանավանդ որ հարց է բարձրացնում, թե ո՞վ ասաց, որ խնդիրը ռազմական լուծում չունի:

-Ես չեմ կարծում, որ Ալիեւը կգնա սադրիչ գործողությունների, որովհետեւ այդ ամբողջ ելույթի սկիզբը նվիրված էր կորոնավիրուսի համավարակին, եւ այն բարդ իրավիճակին, որ ստեղծվել է Ադրբեջանում: Այդ պայմաններում քիչ հավանական եմ համարում սադրիչ գործողությունները: Բայց ես կարող եմ մի բան նշել. Ալիեւը մշտապես փորձել է փոխել բանակցային ֆորմատը, բայց մենք նշել ենք եւ նշում ենք, որ բացի Մինսկի խմբի 3 համանախագահության ֆորմատից, այլ բանակցային ձեւաչափ մեզ համար ընդունելի չէ եւ մենք թույլ չենք տա հարցը տեղափոխել այլ հարթակներ: Դա Ադրբեջանի երազանքն է, բայց դա չի իրականանա:

- Այլ հարթակ ասելով ի՞նչ նկատի ունեք:

- Մասնավորապես, օրինակ, փորձեր են եղել տեղափոխել ՄԱԿ-ի հարթակ, փորձել լղոզել… Նույն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում երբ որ անդրադառնում էին արցախյան հարցին, մենք հստակ նշել ենք, որ սա այն տեղը չէ, որտեղ պետք է խոսվի բանակցային պրոցեսի մասին: Կա հստակ ֆորմատ, դա Մինսկի խումբն է եւ դա փոփոխության ենթակա չէ:

- Տասնամյակներ շարունակ նույն խնդիրը, նույն դժգոհությունները…Այս իրավիճակում, երբ բոլոր երկրների առաջնային խնդիրը ավելի շատ անտեսանելի թշնամին է՝ կորոնավիրուսը, ինչո՞ւ է Ալիեւը կրկին հիշել մեր մասին:

- Ես կարծում եմ ընդհանուր առմամբ տարածաշրջանային գործընթացներից է դժգոհ, նաեւ հեղափոխությունից հետո Հայաստանի ժողովրդավարական զարգացումները միանշանակ իրենց դերը խաղում են մեր երկրի իմիջի փոփոխության հարցում եւ այդ ֆոնին Ադրբեջանի հասարակության եւ իշխանության միջեւ գոյություն ունեցող անջրպետն ավելի է խորանում: Ներքաղաքական դժգոհությունների ֆոնին ինքը փորձում է ցույց տալ, թե տեսեք, ես իմ դժգոհությունն եմ արտահայտում եւ չեմ բացառում նաեւ խնդրի ռազմական լուծումը: Բայց սա նոր չէ, սա Ալիեւի տարիներ շարունակ առաջ քաշվող թեզի մի մասն է: Նորությունն այն է, որ վերջին շրջանի ելույթներում նա փորձում է խաղալ նաեւ Հայաստանի ներքաղաքական դաշտով: Սա նրա արդյունքն է, որ նա վախենում է ուժեղացող ժողովրդավարությունից, քանի որ մնում է դարի շատ քիչ բռնապետերից մեկը: Եվ բնականաբար, իր վախերը արտացոլվում են իր ելույթներում:

- Հավանաբար հենց այդ համատեքստում է նա անդրադարձել Սերժ Սարգսյանին:

- Շատ հետաքրքրական է, որ նա Սերժ Սարգսյանին, ով ժողովրդի ճնշման ներքո եւ անարյուն, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ հեռացել է իշխանությունից, դրա համար համարում է վախկոտ: Այսինքն ինքը կարծում է, որ իշխանությունը որպես բռնապետ երբեք չպետք է զիջել ժողովրդին: Իր քաջությունը ըստ էության կայանում է իշխանության ամեն գնով պահպանման մեջ եւ դա ասում է մի մարդ, ով իշխանությունը ժառանգել է հորից եւ արդեն ղեկավարում է երկիրը 17 տարի, անհեթեթության է հասնում դա:

- Տիկին Հայրապետյան, ըստ Ալիեւի՝ բանակցություններ հիմա ըստ էության չկան, տեսակոնֆերանսները չունեն նշանակություն, ընդամենը ցույց տալու համար են, որ Մինսկի խումբը գոյություն ունի: Սրա հետ ե՞ւս համաձայն չեք:

- Բնավ ոչ, որովհետեւ տեսակոնֆերանսը համավարակի արդյունք է, ոչ թե բնականոն գործընթացի: Այսքանով հանդերձ գործընթացը շարունակվում է, բնականաբար որոշ պրոցեսներ դանդաղում են, որոշ պայմանավորվածություններ միգուցե հետաձգվում են, ինչպես օրինակ լրագրողական հնարավոր փոխայցելությունները, բայց Ալիեւին մտահոգում է այն, որ համանախագահները շեշտում են՝ մթնոլորտի առողջացումը փոխվստահության մեխանիզմն է: Սրանք հայկական օրակարգի բաղկացուցիչ հարցեր են, եւ դառնում են միջազգային օրակարգի մաս: Ահա սա է բարկացնում Ալիեւին եւ նա  չի ուզում նման խոսակցություններ վարել. ի՞նչ մթնոլորտի առողջացում, եթե ինքը քսենոֆոբիկ հանրություն է ձեւավորել իր ելույթներով: Ի՞նչ մթնոլորտի առողջացում, եթե նրանց հերոսը հային կացնահարած մարդասպանն է: Այսինքն այդ իրավիճակում Ադրբեջանը իհարկե պարտություն է կրում. Ալիեւը շատ լավ հասկանում է, թե որտեղ է տանում այդ պրոցեսը, որը շատ երկարատեւ է: Եթե խոսում ենք իրական խաղաղության ձեռքբերման հնարավորությունից, ապա այո, ժողովուրդները պետք է պատրաստ լինեն այդ խաղաղությանը եւ նաեւ Ադրբեջանի ժողովուրդը պետք է պատրաստ լինի: Իսկ ինքը Ադրբեջանի ժողովրդին տասնամյակներով պատրաստում է պատերազմի: Այս իրավիճակում նա բնականաբար պետք է քննադատի համանախագահների խաղաղության կոչերը:

- Ըստ ձեզ համանախագահները կարձագանքե՞ն:

- Դժվարանում եմ ասել, չգիտեմ որքանով դա նպատակահարմար կհամարվի, հատկապես որ նրանք բալանսավորված են եւ միշտ փորձում են հնարավորինս զգուշավոր լինել իրենց հայտարարություններում եւ իրավիճակը հավելյալ չսրեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3478 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին