Սերժ Սարգսյանի գործով դատավորի համար այլևս անհարգելի է լինելու կորոնավիրուսի հիմքով նիստերին չներկայանալը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ամբաստանյալների բացակայության հիմքով այսօր հերթական անգամ հետաձգվեց Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Նիստին ներկայացել էին միայն Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը, Սերգո Կարապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը եւ Սամվել Գալստյանի պաշտպան Վաչագան Քոսյանը: Նախագահող դատավորը հայտնեց, որ դատարանը ստացել է պաշտպանների՝ հուլիսի 1-ի դիմումները, որոնցով վերջիններս խնդրել են համավարակով պայմանավորված դատական նիստերը հետաձգել: Նման խնդրանքով դիմել էր նաեւ ամբաստանյալ Գեւորգ Հարությունյանի պաշտպան Արթուր Հովհանիսյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ իր պաշտպանյալը վատառողջ է, 2 օր շարունակ ջերմում է, ինչով պայմանավորված հունիսի 30-ի թեստավորվել է: Թեստի պատասխանը, սակայն, դեռեւս չի ստացվել: Դատավոր Վահե Միսակյանը արձանագրեց, որ ամբաստանյալների բացակայության պայմաններում գործի ըստ էության քննություն տեղի ունենալ չի կարող, սակայն նշեց, որ դատավարության մասնակիցների հետ քննարկելիք հարց ունի:

Դատավորը հիշեցրեց, որ առաջին դատական նիստից՝ փետրվարի 25-ից հետո մի քանի դատական նիստեր չեն կայացել՝ հաշվի առնելով պաշտպանների նույնաբովանդակ դիմումները, եւ թեւե սկզբնական փուլում դա դատարանի համար ինչ-որ չափով ողջամիտ եւ ընդունելի էր, քանի որ արտակարգ դրության պայմաններում անձանց տեղաշարժման խիստ ռեժիմ էր գործում, սակայն մյուս կողմից առկա է գործի քննության ողջամտության պահանջ: Դատավորն ընդգծեց, որ դատարաններն արտակարգ դրության պայմաններում շարունակում են գործել, եւ իր անհամաձայնությունը հայտնեց մասնավորապես Սերժ Սարգսյանի  պաշտպան Ռուբեն Հակոբյանի դիմումով բարձրացված այն հարցի վերաբերյալ, որ վարակիրների քանակի ավելացման պայմաններում նիստերի անցկացումը հնարավոր չէ, երբ նիստերի փոքր դահլիճում պիտի գտնվեն դատավարության մասնակիցներ, այդ թվում՝ 5 ամբաստանյալներ, որոնցից 4-ը ռիսկային խմբում են.

«Ինչպես տեսնում եք, մեր նիստերի դահլիճը, մյուս դահլիճների համեմատությամբ, այդքան էլ փոքր չէ, եւ իմ պատկերացմամբ՝ այստեղ այս կազմով, այս քանակով հնարավոր է ապահովել անձանց սոցիալական հեռավորությունը, պետք է արձանագրել, որ նիստերի դահլիճում պարբերաբար անցկացվում են ախտահանումներ, եւ պաշտպանների մտավախությունը՝ անձանց առողջությունը վտանգելու առումով, պետք է փարատվի»,- ասաց դատավորը՝ շեշտելով, որ դատարանը միջոցներ ձեռնարկել է նիստերի դահլիճում գտնվող գույքերի միջեւ հեռավորություն ապահովելու համար. «Ինձ համար անթույլատրելի է այս պատճառաբանությամբ անընդհատ դատական նիստերը հետաձգելը, ուստի փորձենք համատեղ քննարկում իրականացնել եւ խուսափել դատական նիստերը այդ պատճառաբանությամբ հետաձգելուց, եթե առողջական անմիջական խնդիր առկա չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ հայտնի չէ, թե որքան կտեւի համավարակը, ուստի պաշտպանների դիրքորոշումը, որ պետք է սպասել վարակակիրների թվերի նվազմանը կամ վերացմանը, այդ համատեքստում անիրական է թվում: Ըստ դատավորի՝ պետք հարմարվել ստեղծված իրավիճակին եւ փորձել նիստերը կազմակերպել առկա պայմաններում՝ անվտանգության կանոնները պահպանելով:

Ամբաստանյալ Սամվել Գալստյանի պաշտպան Վաչագան Քոսյանը հայտնեց, որ համաձայն է դատարանի դիրքորոշմանը: Նման կարծիք հայտնեց  նաեւ ամբաստանյալ Սերգո Կարապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ քրեական գործը հանրային մեծ հնչեղություն ունի, եւ դատավարության մասնակիցներից բացի դատարան են գալիս լրագրողներ, մարդկանց բազմություն: Բատիկյանն ասաց, որ առաջին դատական նիստի նախադեպը նկատի ունենալով՝ կարող են այդ բազմամարդ պայմաններում վարակվելու մտավախություն ունենալ, ուստի առաջարկեց լուծել դատարանի դիմաց հավաքվող անձանց խնդիրը. «Դատարանի միջոցներ ձեռնարկելու իրավասությունը սահմանափակվում է  դատարանի տարածքով, դրանից դուրս, որպես կանոն, ոստիկանության աշխատակիցներն են հսկողություն իրականացնում, դա իրենց իրավասության դաշտում է, եւ ես կարծում եմ՝ այդ հանգամանքը նրանք պատշաճ հսկողության տակ կպահեն»,- արձագանքելով պաշտպանին՝ ասաց դատավորը:

Ամբաստանյալ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն էլ ասաց՝ ինքը համոզված է, որ դատարանը բոլոր միջոցառումները ձեռնարկել է եւ կձեռնարկի սահմանված պահանջները պահելու համար, բայց նաեւ համոզված է, որ դրանք արդյունավետ չեն լինի: Ըստ պաշտպանի՝ առողջապահության նախարարությունը առաջարկում է տարբեր միջոցառումներ, սակայն դրանք որեւէ կերպ չեն զսպում համավարակի տարածումը: Շեշտելով, որ իրենք գործ ունեն երկու՝ արդար դատաքննության եւ կյանքի, առողջության շահերի հետ՝ Ամրամ Մակինյանը պնդեց, որ դրանցից գերակա է երկրորդը, ուստի խնդրեց դատական նիստերը դեռեւս հետաձգել: Դատավորի հարցին, թե իր պատկերացմամբ մինչեւ երբ պետք է հետաձգեն, Մակինյանն ասաց, որ ինքը նման ժամկետ ասել չի կարող.  «Դրանից բացի, պաշտպանությունը ինքնանպատակ չէ, եւ անհնար է 1.5 մետր հեռավորություն պահպանելով` պաշտպանություն իրականացնել, քանի որ նիստը դինամիկ երեւույթ է, դատախազը այդ խնդիրը չունի, բայց մենք խնդիր ունենք մեր պաշտպանյալների հետ հաղորդակցվելու»,- հավելեց նա:

Նախագահող դատավոր Վահե Միսակյանն արձանագրեց, որ պաշտպանի դատողությունները ողջամիտ են, սակայն ըստ նրա՝ դեռ երկար պիտի ապրենք համավարակի պայմաններում, եւ խոսքը 1-2 ամսվա մասին չէ. «Ինձ թվում է՝ պիտի ադապտացվենք այս իրավիճակին՝ գնալով էլ ավելի խիստ պաշտպանության միջոցների»,- ասաց նա՝ առաջարկելով, որ պաշտպաններն ամբաստանյալների հետ շփվեն, օրինակ, գրագրության միջոցով. «Այսինքն՝ կարող ենք փորձել լուծումներ գտնել, որպեսզի դուք ձեր վստահորդների պաշտպանությունը իրականացնեք, դատախազը՝ մեղադրանքի պաշտպանությունը, դատարանն էլ՝ իր առաքելությունը, մենք շատ գործեր ունենք, եւ եթե Ձեր բարձրացրած տրամաբանությամբ շարժվենք, պիտի ոչ մեկով առաջ չգնանք»: Կրկնելով, որ դատարանը հնարավորինս ապահովում է սեղանների հեռավորությունը, դահլիճների պարբերական ախտահանումը՝ դատավորը հետաքրքրվեց պաշտպանից՝ արդյո՞ք նա չի կարծում, որ այս պայմանները կարող են բավարարել լինել. «Փորձը ցույց է տալիս, որ այն նախապայմանները, որ պիտի պահպանվեն, ճիշտ չեն, արդյունավետ չեն»,- ասաց Ամրամ Մակինյանը՝ պնդելով, որ ամեն դեպքում վարակվելու ռիսկ կլինի:

Նախագահող դատավորը հետաքրքրվեց նաեւ մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանի դիրքորոշմամբ: Վերջինս նախքան դիրքորոշում հայտնելը հարցրեց՝ արդյոք այս ամիսների ընթացքում ամբաստանյալների չներկայանալը դատարանը համարել է հարգելի: Արձագանքելով դատախազին՝ դատավորն ասաց, որ դատական նիստերի չկայանալը ողջամիտ է համարել՝ ամբաստանյալների տարիքները հաշվի առնելով, բայց այնուամենայնիվ, այդ վարքագիծն արդեն ընդունելի չէ. «Այս նիստի կարեւոր հարցն էլ այն է, որ պաշտպանների մտավախությունը փարատվի, որպեսզի կարողանանք բնականոն աշխատել»,- ասաց նա՝ հավելելով, որ անհարգելի չի համարել, քանի որ դատարանը նրանց բացակայության մասին տեղեկացված եղել է:

Մեղադրող դատախազը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված, որ պաշտպանների մտավախությունը փարատելուն դատարանն անդրադառնում է այսքան ուշ. «Եթե դատարանը հնարավորություն ուներ փարատելու այդ կասկածները, նախորդ նիստերը ինչո՞ւ մեխանիկորեն հետաձգվեցին, եւ չբարձրացվեց այս հարցը»,- ասաց նա: Դատավորը դարձյալ պարզաբանեց, որ արտակարգ դրության խստացումների, տեղաշարժման սահմանափակումների պայմաններում ողջամիտ է համարել այդ հետաձգումները՝ առաջնորդվելով այն կանխավարկածով, որ իրավիճակը կբարելավվի: Դատավորը շեշտեց, որ հիմա արդեն տեղաշարժման նախկին սահմանափակումները հանվել են, գործում է նաեւ հանրային տրանսպորտը: Այդ առումով մեղադրող դատախազը առարկեց դատարանի գործողությունների դեմ, ապա կարծիք հայտնեց, որ հնարավոր է համարում դատական նիստերի անցկացումը. «Առաջարկում եմ հնարավորության պայմաններում դատական նիստերն իրականացնել, քանի որ ինչպես նշեցիք, դատարանն ունի այդ հնարավորությունները»,- ասաց դատախազը: Անդրադառնալով Ամրամ Մակինյանի այն հայտարարություններին, որ երկրում կատաստրոֆիկ վիճակ է, դատախազն ասաց, որ նա զրկված չէ գործի վարույթի կասեցման միջնորդություն ներկայացնելուց:

Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Վահե Միսակյանն ասաց, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դահլիճի պայմանները հնարավորություն տալիս են 5 ամբաստանյալի, 6 պաշտպանի, մեղադրողի, կարգադրիչների, նիստերի քարտուղարի եւ նախագահող դատավորի մասնակցությամբ նիստերն անցկացնել՝  համապատասխան հեռավորություն պահպանելով, հետագա դատական նիստերին համավարակով պայմանավորված բացակայությունները դատարանն անհարգելի է համարելու:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 6-ին՝ ժամը 14:00-ին:

Նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ դատարանի այդ գնահատականները չի կիսում, որովհետեւ կյանքի պահպանման իրավունքը, ամեն դեպքում, առաջնային է: Նա ընդգծեց, որ դեռեւս պարզ չէ, թե ինչի հետեւանքով վարակի տեմպը ոչ միայն չի կասեցվում, այլեւ ավելանում է, եւ պնդեց, որ մարդկանց առողջությունը դնել ռիսկի տակ առնվազն իր համար ընդուելի չէ. «Առողջապահական համակարգում վերակենդանացման բաժանմունքները ծանրաբեռնված են լրիվ, եւ Աստված չանի՝ մեկը վարակի, առաջնային բուժման կարիք ունենա, մեծ ռիսկ կարող է առաջանալ»: Պաշտպանը հույս հայտնեց, որ մինչ օգոստոս էպիդեմիկ իրավիճակը կկարգավորվի. «Տեսնենք՝ մինչ օգոստոս ինչ կլինի, միգուցե էպիդեմիկ իրավիճակը այնպիսին է լինում, որ խոչընդոտ չի առաջանա, հույս ունեմ, իսկ ընդհանրապես, նիստերի կայացման առաջին շահագրգիռը մենք ենք, որ հանրությունն էլ տեսնի, թե ինչ անհիմն քրեական գործէ քննվում»,- ասաց նա:

Քրեական գործով, հիշեցնենք, մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ իրենց վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

 

Լուսանկարը նախորդ դատական նիստից է. ձախից՝ Արսեն Մարտիրոսյանը, Վահե Միսակյանը, Ամրամ Մակինյանը

Տպել
2936 դիտում

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան