Երևան
12 °C
ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի եւ Ղազախստանի կառավարության միջեւ Հայաստան նավթամթերքի մատակարարումների բնագավառում առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրին։
Հարցը զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ի եւ Ղազախստանի միջեւ նավթամթերքի առաքման ոլորտում համագործակցության հետաքրքրվածությամբ։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին նշեց, որ սա կարեւոր համաձայնագիր է եւ քննարկվել ու բանակցվել է մոտ մեկուկես տարի։
«Այս համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետո հնարավորություն է տրվելու ղազախական վառելիքը ավելի բարելավված պայմաններով ներկրել դեպի ՀՀ, որը ենթադրում է, որ մեր վառելիքի շուկայում որոշակի մրցակցության հնարավորություն է ստեղծվելու։ Այն ենթադրաբար ազդելու է Հայաստանում բենզինի շուկայի վրա»,- ասաց փոխվարչապետը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց․ «Այո, շատ կարեւոր է, ինչքան էլ մենք ասենք, որ 2018 թվականից հետո մենաշնորհային երեւույթները մասնավորապես նավթամթերքի շուկայում մեղմացել են, բայց դա չի նշանակում, որ վերացել են, եւ այստեղ մեր սպառողների իրավունքները պաշտպանելու եւ նաեւ մրցակցությունը խթանելու հետ կապված մենք շատ անելիք ունենք։ Մենք մինչեւ վերջ Հայաստանում որեւէ արհեստական մենաշնորհ չպետք է թույլ տանք, որովհետեւ դա առաջին հերթին ազդում է սպառողների իրավունքների պաշտպանության վրա»։
Նա ընդգծեց՝ մարդիկ պետք է հնարավորություն ունենան որակյալ եւ հնարավորինս էժան ապրանք ձեռք բերել:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն էլ նշեց, որ պետական որեւէ խոչընդոտ որեւէ տնտեսվարողի համար ՀՀ տարածքում չկա։
Վարչապետն ի պատասխան ասաց, որ 2018-ից հետո ե՛ւ բենզինի, ե՛ւ դիզվառելիքի ներկրողների քանակը մեծացել է. «Մենք տեսնում ենք, թե ինչպիսի արագությամբ է մեր շուկան արձագանքում միջազգային գների փոփոխություններին: Նախկինում շուկան գների բարձրացմանը շատ արագ էր արձագանքում, իսկ գների իջեցմանը շատ դժկամությամբ էր արձագանքում: Հիմա նույնպիսի արագությամբ են արձագանքում թե՛ գների նվազմանը, թե՛ բարձրացմանը»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, երբ քաղաքացին լիցքավորում է 5 լիտր պրեմիում բենզին, պետությունը պետք է երաշխավորի, որ այդ 5 լիտրը իրոք 5 լիտր է, եւ այդ պրեմիումն իրոք պրեմիում է։
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն էլ նշեց, որ քննարկում են նոր էլեկտրոնային համակարգ ներդնել, որով ՀԴՄ-ների տրամադրումը եւ բենզինի լիցքավորումը կփոխկապակցվի, ինչը կբացառի թե՛ խաբեությունը ոլորտում, թե՛ ՀԴՄ-ներ չտրամադրելու դեպքերը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT