Երեւան-Գյումրի գնացքի ուղեվարձն իջեցվել է, երթն արվում է կանգառներով

Ավելի քան երկու անգամ իջեցվել է Երեւան-Գյումրի գնացքի ուղեվարձը, նախկինում այն 2500 դրամ էր, հիմա՝ 1200 դրամ. այս լուրը «Հայկական ժամանակ»-ին հաղորդեց «Հարավկովկասյան» երկաթուղի ընկերության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը՝ ի պատասխան գնային քաղաքականության վերանայման մասին հարցին:

Փոփոխություն կա նաեւ չվացուցակում, խոսնակի փոխանցմամբ՝ նախկինում գնացքներն ուրբաթ, շաբաթ, կիրակի էին գնում ճեպընթացի ռեժիմով Երեւան-Գյումրի առանց կանգառների, հիմա «Հարավկովկասյան» երկաթուղիների մեկ նոր գնացք ամեն օր ուղեւորներ է փոխադրում Երեւանից Գյումրի եւ հակառակ ուղղությամբ: «Որոշեցինք, որ պիտի կանգառներով գնա, քանի որ մեր հարցումների համաձայն՝ դրա պահանջարկը կար: Ուղեւորներ ունեինք Արմավիրից, Դալարիկից, մյուս կանգառների կարիքն էլ կար: Այսպես որոշվեց, որ այս կողմերի ժողովուրդն էլ օգտվեր, ոչ թե միայն Երեւանից Գյումրի մեկնողները կամ վերադարձողները»:

Գրձելյանի խոսքով՝ այս մոտեցմամբ ՀԿԵ-ն աշխատում է դեռ ընդամենը երկու օր, եւ դժվար է ընդհանուր առմամբ գնահատել, թե փոփոխություններն ինչպես են ընդունվել, սակայն այս պահին ուղեւորահոսքը բավարար է. «Նախնական տվյալներով զգուշավոր լավատեսությամբ կարող ենք ասել, որ ժողովուրդն օգտվում է եւ կարծես թե ողջունում է այս մոտեցումը»:

Կորոնավիրուսի՝ ուղեւորահոսքի վրա ունեցած ազդեցության մաիսն հարցին պատասխանալով՝ նա նշեց, որ ուղեւորահոսքը բավական պակասել է, եւ դրա պատճառն է հատկապես միջազգային երթերի՝ դեպի Թբիլիսի եւ դեպի Բաթումի դադարեցումը, սակայն տեղական էլեկտրագնացքների ուղեւորահոսքը պահպանվել է: Նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատությամբ այս տարի հունվար-մայիսի ուղեւորահոսքի անկումը ընդհանուր առմամբ գնահատվում է 17.7 տոկոս, ներառյալ՝ միջազգային երթերը: «Օրինակ՝ այդ նույն ժամանակահատվածում Երեւան-Երասխ էլեկտրագնացքի ուղեւորափոխադրումն աճել է 3 տոկոսով: Մի պահ, երբ միջքաղաքային ավտոբուսների երթերը հանվեցին, միայն մենք էինք աշխատում, այդ ժամանակ տեղական գնացքների ծանրաբեռնվածությունը բավական մեծացավ: Եվ հետո էլ, երբ արդեն Արտաշատի, Արմավիրի ավտոբուսները սկսեցին աշխատել, ուղեւորները շարունակեցին օգտվել էլեկտրագնացքից, քանի որ տեսել էին, որ այն ավելի հարմար է: Մարդիկ գնացքը նախընտրում են նաեւ այն բանի համար, որ այստեղ հնարավոր է սոցիալական հեռավորությունը պահել, մուտքի մոտ կան ալկոգելեր, օգտվում են: Մեզ մոտ նույնիսկ պիկ ժամերին ծանրաբեռնվածությունը 100 տոկոսի չի հասնում, հնարավորություն է լինում նստել հեռու-հեռու: 400 հոգանոց էլեկտրագնացքում, եթե 200 ուղեւոր էլ լինում է, մարդիկ կարողանում են իրարից բավական հեռու նստել»:

Դեռ չի վերագործարկվել դեպի Սեւան ուղղությունը. ՀԿԵ-ում սպասում են պարետատան որոշմանը: Այս գնացքները, հատկապես շաբաթ-կիրակի օրերին, մշտապես ծանրաբեռնված են լինում, եւ պահպանել սոցիալական հեռավորությունը, ինչպես մյուս ուղղություններում է, դժվար կլինի: «Եթե դեպի Սեւան ուղղությունն այսօր բացենք, հնարավոր է՝ շաբաթ օրը 400 տեղանոց էլեկտրագնացքում 400 ուղեւոր էլ լինի: Դա նախապես վաճառվող տոմսերով չէ, ինչպես միջազգային ուղղությունների կամ ճեպընթացի դեպքում, մարդը իր ժամին գալիս նստում է, տոմսերը վաճառվում են տեղում»: Ճշտող հարցին՝ արդյոք դիմե՞լ են պարետատուն, Գրդզելյանը պատասխանեց, որ՝ ոչ, սակայն դեպի Սեւան ուղղության մասով սպասում են առանձին որոշման: «Այս գնացքներում սոցիալական հեռավորություն պահել չենք կարող: Եթե արտակարգ դրությունը չեղարկվի, մենք, իհարկե, ուղղակի կսկսենք երթերը, եթե, իհարկե, սեզոնի ավարտ չլինի»:

Ինչպե՞ս որոշվեց ուղեվարձը իջեցնել հարցին ի պատասխան՝ Գրձելյանն ասաց. «Մենք մշտապես համագործակցում ենք նախարարության հետ, մեր ուղեւորափոխադրումների մասով անընդհատ բանակցում ենք նոր ուղղություններ բացելու, եղածը չեղարկելու առումով գնային քաղաքականության համար: Հիմա ուղեւորափոխադրումներից ստացած մեր վնասը որոշակի չափով կոմպենսացնում է Կառավարությունը, հիմնական վնասը մենք ենք կրում: Քանի որ պայմանագրով նշված է, որ ուղեւորափոխադրումների մասով մենք պիտի համատեղ որոշումներ ընդունենք, համատեղ քննարկել ենք, համատեղ որոշել ենք եւ իրականացրել»:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշել էր, որ նախատեսում են ՀԿԵ-ի հետ դիտարկել ճեպընթացների ուղեվարձերի իջեցման հարցը: ՏԿԵ-ին արված մեր բազմաթիվ հարցումներն այս ընթացքում մնացել են անպատասխան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
28124 դիտում

Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրամասի գործունեությունը

Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ

Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ

«Թեժ լեռ» տանող ճանապարհը՝ հիմնանորոգումից հետո. լուսանկարներ

ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա

ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը