Սուրեն Պապիկյանն ընդունել է «Սեյվ դը չիլդրն» հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է «Սեյվ դը չիլդրն» հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Աստղիկ Մովսիսյանին եւ շահերի պաշտպանության փորձագետ Լիլիթ Չիտչյանին։

ՏԿԶՆ հաղորդագրության համաձայն, ողջունելով ներկաներին`  նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել «Սեյվ դը չիլդրն» կազմակերպությանը դեռեւս 1993 թվականից սկսած եւ ծավալած գործունեության համար եւ հույս հայտնել, որ առկա համագործակցության ներուժը հնարավորություն կտա մշակել եւ կյանքի կոչել նորանոր ծրագրեր։ Նախարարը նաեւ կարեւորել է ընթացքի մեջ գտնվող նախադպրոցական կրթության հասանելիության եւ նախադպրոցական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման ծրագրերի դերն ու նշանակությունը եւ նշել, որ այդ ծրագրերի օգնությամբ մենք դանդաղ,  բայց հաստատուն քայլերով գնում ենք առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ։

Իր հերթին «Սեյվ դը չիլդրն» հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Աստղիկ Մովսիսյանըշնորհավորելով Սուրեն Պապիկյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` ներկայացրել է նախադպրոցական կրթության հասանելիության ծրագրի շրջանակում մշակված  վաղ մանկության զարգացման եւ կրթության կազմակերպման այլընտրանքային մոդելների վերլուծությունն ու ֆինանսական հաշվարկը, ինչը հնարավորություն կտա նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնել բոլոր համայնքների երեխաների համար։ Աստղիկ Մովսիսյանն  անդրադարձել է նաեւ նախադպրոցական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման ծրագրի իրականացման գործընթացում ի հայտ եկած խնդիրներին եւ դրանց լուծման հնարավոր ուղղություններին, մանկատների բեռնաթափման հիմնախնդիրներին, ինչպես նաեւ 2018 թ. կազմակերպության կողմից նախաձեռնված  «ԵՄ-ն հանուն երիտասարդների» ծրագրին։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել խորհրդակցել գործընկեր պետական կառավարման մարմինների հետ եւ բոլոր ջանքերը ներդնել կազմակերպության նախաձեռնած ծրագրերի արդյունավետ իրականացման եւ նոր ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2300 դիտում

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել

Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է

Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ

Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ

«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ

ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա

ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է