Կարեւորում ենք համայնքների ինքնուրույնությունը եւ կառավարման ապակենտրոնացումը. Ս. Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ԳԴՀ զարգացման եւ տնտեսական համագործակցության նախարարությունում ՀՀ հարցերով ռեֆերենտ Յոհաննես Դոպֆելի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Կլաուս Վենդերբերգերը, Ֆիզիկատեխնիկական դաշնային կառույցի ծրագրի համակարգող տիկին Յանին Ֆիշերը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Աննե Քեմփան, KFW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ տիկին Զառա Չատինյանը, KFW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Բեատե Ռիխտերը, Վրաստանում ԳԴՀ դեսպանության ներկայացուցիչ Դանիել Հասսը։

ՏԿԶՆ հաղորդագրության համաձայն, ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Պապիկյանը խորհրդանշական է համարել պաշտոնավարման առաջին իսկ օրը հյուրընկալել իր գերմանացի գործընկերներին։ «Ես շատ ուրախ եմ, որ իմ պաշտոնավարման առաջին իսկ օրը հյուրընկալեցի ձեզ: Թե ես, եւ թե նորաստեղծ կառավարությունը շատ բարձր ենք գնահատում հայ-գերմանական առկա տնտեսական հարաբերությունները, գերմանական կառավարության աջակցությամբ տնտեսական եւ տեղական կառավարման ոլորտում նախորդ տարիների ընթացքում արձանագրված մեծ հաջողությունները: Շատ բարձր եմ գնահատում Գերմանիայի միջազգային համագործակցության  ընկերության, Գերմանական զարգացման բանկի աջակցությամբ ՀՀ մարզերում տեղական ինքնակառավարման զարգացմանն ուղղված բոլոր այն ծրագրերը, որոնք նախարարության կողմից որդեգրվել են վերջին տարիների ընթացքում»,- ասել է նախարարը:

Սուրեն Պապիկյանը հավելել է նաեւ, որ Հայաստանը թեւակոխում է ժողովրդավարության զարգացման մի նոր փուլ եւ այս համատեքստում մենք կարեւորում ենք համայնքների ինքնուրույնությունը եւ կառավարման ապակենտրոնացումը: «Ես լիահույս եմ, որ մենք կշարունակենք համագործակցությունն այս ոլորտում եւ Գերմանիայի միջազգային համագործակցության, Եվրոպական միության աջակցությամբ ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության օգնությամբ մենք կկարողանանք կյանքի կոչել մեր առջեւ դրված նպատակները: Տեղական ժողովրդավարությունը եւ ինքնակառավարման ապակենտրոնացումը, կարծում եմ, մեր կառավարության համար առաջիկա տարիներին պետք է լինեն անկյունաքարային»,- նշել է նախարարը:ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Կլաուս Վենդերբերգերը դեսպան Քիսլերի եւ իր անունից սրտանց շնորհավորել է նախարարին նոր պաշտոնի ստանձնման առիթով՝ մաղթելով ամենայն հաջողություն եւ մեծ ծրագրեր: «Այս նախարարությունն այն կառույցն է, որը մեծ դեր ունի մեր երկկողմ համագործակցության ասպարեզում:Հավանաբար պատահականություն է, որ մենք առաջին պատվիրակությունն ենք, որին Դուք հանդիպել եք պաշտոնավարման առաջին օրը, բայց մենք դրա մեջ խորը իմաստ ենք տեսնում: Տեղական ինքնակառավարումը մեր երեք հիմնական ուղղություններից մեկն է, որոնց շրջանակում համագործակցում ենք Հայաստանի հետ եւ իմ փորձառությունից կարող եմ ասել, որ Հայաստանի համայնքներում շատ մեծ ոգեւորությամբ են մարդիկ ընդունում մեր աջակցությամբ իրականացված ծրագրերը եւ ունեն դրական արձագանք»,-ասել է փոխդեսպանը: Փոխդեսպանը նաեւ տեղեկացրել է, որ իրենք մեծ ուշադրությամբ են հետեւել վերջին շաբաթների հայաստանյան իրադարձություններին եւ շնորհավորել է հայ ժողովրդին քաղաքական այսօրինակ վերափոխումները Սահմանադրության շրջանակներում խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու կապակցությամբ՝ նշելով, որ դա մեծապես դրականորեն կազդի Հայաստանի վարքի վրա ինչպես միջազգային մակարդակում, այնպես էլ Գերմանիայում։

ԳԴՀ զարգացման եւ տնտեսական համագործակցության նախարարությունում ՀՀ հարցերով ռեֆերենտ Յոհաննես Դոպֆելը եւս շնորհավորելով նախարար Պապիկյանին, համաձայնել է փոխդեսպանի այն տեսակետին, որ Գերմանիայում հանրությունը մեծ ուշադրությամբ հետեւում էր տեղի ունեցող իրադարձություններին եւ ուրախ է, որ հայ ժողովուրդը կարողացավ Սահմանադրության շրջանակներում հասնել հարցի խաղաղ հանգուցալուծմանը: Յոհաննես Դոպֆելը ընդգծել է տեղական ինքնակառավարման ոլորտում հայ-գերմանական երկար տարիների համագործակցության փորձը եւ հույս հայտնել, որ ապակենտրոնացման, համայնքների զարգացման եւ դրանց աջակցության ցուցաբերմանն ուղղված ծրագրերից բացի հնարավոր կլինի նաեւ արդյունավետ համադրմամբ համագործակցել  բնապահպանության ոլորտում՝ սահուն կերպով շարունակելով գործող ծրագրերը:

Հանդիպման ավարտին նախարարը եւս մեկ անգամ վերահաստատել է փոխադարձ համագործակցության պատրաստակամությունը եւ նշել, որ երկրում ձեւավորված քաղաքական մթնոլորտը ունակ է նպաստել ապակենտրոնացման, ներքին ժողովրդավարության հաստատման եւ տեղական ենթակառուցվածքների զարգացման բոլոր ծրագրերին։

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3018 դիտում

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել

Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է

Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ

Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ

«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ

ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա

ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է