Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ՔԿԾ-ի դեմ հայցից. դատարանի որոշմամբ՝ վարույթը կարճվել է

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է Քրեակատարողական ծառայության դեմ ներկայացրած հայցից, ինչի հիմքով Վարչական դատարանը, դատավոր Ռաֆիկ Խանդանյանի նախագահությամբ, կարճել է հայցի վարույթը:

Քոչարյանը, հիշեցնենք, հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության՝ պահանջելով ՔԾ-ին պարտավորեցնել ձեռնպահ մնալ Ռոբերտ Քոչարյանի խոշտանգումներից զերծ մնալու եւ անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի խախտումներ թույլ տալուց: Նրա ներկայացուցիչ Արամ Օրբելյանը մեր զրույցում պարզաբանել էր, որ ակնկալում են անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց, քանի որ կորոնավիրուսի տարածման պայմաններում, երբ Քոչարյանը, լինելով 60-ից բարձր տարիքային խմբում եւ ունենալով առողջական խնդիրներ, գտնվում է Քրեակատարողական հիմնարկում, խնդիր է ծագում նրա այդ իրավունքների պահպանման տեսանկյունից: Հայցին զուգահեռ ներկայացվել էր հայցի ապահովման պահանջ կիրառելու միջնորդություն, որը դատարանը բավարարել էր եւ որոշել մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը Քոչարյանին թողնել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Օրբելյանն այսօր պարզաբանեց, որ հայցից հրաժարվել են՝ դրա առարկայազուրկ դառնալու հիմքով. «Հայցը վերաբերում էր կալանքի պահման պայմաններին, քրեակատարողական համակարգում անձին պահելու դեպքում հնարավոր վատ վերաբերմունքի ենթարկվելուն՝ պայմանավորված կորոնավիրուսով, իսկ օբյեկտիվ իրականության մեջ ՔԿՀ-ները իրենց կառուցվածքով, մոդելով ունակ չեն ապահովել կորոնավիրուսի դեմ արդունավետ պայքարի միջոցներ, դա համաշխարհային տենդենց է, հիմա քանի որ կալանքը վերացվել է, փոխարինվել գրավով, գտել ենք, որ հայցի քննությունն այլեւս անարդունավետ է պաշտպանության տեսանկյունից»:

Հարցին՝ հաշվի չեն առել արդյոք, որ գրավով ազատ արձակվելու որոշումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան, եւ տեսականորեն, հնարավոր է, որ նորից կալանավորելու որոշում կայացվի, Արամ Օրբելյանը պատասխանեց. «Անկախ դրանից, այս պահին նա չի գտնվում ՔԿՀ-ում եւ վարչական դատարավարության լույսի ներքո ես չեմ կարող ասել՝ հետո նրա իրավունքները գուցե խախտվեն, դրա համար ուզում եմ ունենալ գործիքակազմ, այսինքն՝ դատավարական տեսանկյունից տեսական կամ հնարավոր խախտման հիմքով ես չեմ կարող մտնել դատական գործընթացի մեջ»,- ասաց Օրբելյանը՝ շեշտելով, որ այս պահին կա ուժի մեջ մտած դատական ակտ. «Քանի որ կալանքը վերացվեց, հետեւաբար կալանավայրում պահելու կամ չպահելու հետ կապված հարաբերությունները, վատ վերաբերմունք է թե չէ, խոշտանգում է թե չէ, քովիդով վարակվելու ռիսկ է թե չէ, անիմաստ է դառնում եւ առարկայազուրկ»:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մասնակի բավարարել էր մոտ մեկ տարի անընդմեջ կալանքի տակ գտնվող Քոչարյանի պաշտպանների դիմումը եւ 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրել: Որոշման դեմ Դատախազությունը երեկ Վճռաբեկ բողոք է ներկայացրել:

Տպել
2070 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)