Երևան
12 °C
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց այս որոշումը:
Դատավորը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Արամ Վարդեւանյանի եւ Հովհաննես Խուդոյանի բողոքները բավարարում է ամբողջությամբ, իսկ պաշտպան Ռուբեն Սահակյանի բողոքը՝ մասնակի. «Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի մայիսի 13-ի որոշումը բեկանել մասնակիորեն եւ փոփոխել. ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնել, եւ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ 2 միլիարդ ՀՀ դրամի չափով»,- որոշեց դատավորը՝ Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը մնացած մասով թողնելով օրինական ուժի մեջ:
Դատավորը նշեց, որ որոշումը կարող է բողոքարկվել ստանալու պահից 15-օրյա ժամկետում:
Նշենք, որ Քոչարյանն ազատ կարձակվի գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո:
Բողոքի քննության ընթացքում պաշտպան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրել էր, որ Ռոբերտ Քոչարյանի որդին և դուստրը ունեն մեկական բնակարան և պատրաստակամ են անհրաժեշտության դեպքում գրավադրել դրանք։
Լրագրողների հետ զրույցում պաշտպան Արամ Վարդեւանյանը պարզաբանեց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը անփոփոխ է մնացել անձնական երաշխավորությունը մերժելու մասով, եւ իրենց բողոքը բավարարվել է գրավի կիրառման մասով: Անդրադառնալով գրավի չափին՝ Վարդեւանյանն ասաց, որ այն ՀՀ պատմության մեջ աննախադեպ է. «Բայց ես ուզում եմ ընդգծել, որ այս ժամանակահատվածում՝ պարոն Ազարյանից հետո, առաջին անգամ բարձր վարկանիշ ունեցող դատավոր Վերաքննիչ դատարանում ըստ էության քննություն կատարեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված»,- ասաց նա՝ կարեւորելով նաեւ բողոքի քննության բովանդակային մասը. «Ես եւ իմ գործընկերները նման ծավալով, նման բովանդակությամբ դատական նիստ երեւի թե չէինք տեսել»:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես պետք է վճարեն գրավի գումարը, եթե դատարանում իրենց մատնանշած գույքը 600 միլիոն դրամի շրջանակում էր, պաշտպանն ասաց. «Մենք խոսում էինք անշարժ գույքի մասին, որը դուք պետք է ոչ թե գումարային ելակետով դիտարկեք, այլ առհասարակ անշարժ գույքի, ամեն դեպքում, գրավը սահմանվել է դրամային, եւ թե ինչպիսին կլինի գործընթացը դրա վերաբերյալ, կարծում եմ, պետք է հաշվի առնել, որ նոր է հրապարակվել որոշումը»,- ասաց Վարդեւանյանը՝ նշելով, որ զարգացումների մասին հընթացս կտեղեկացնեն:
Պաշտպանը շեշտեց նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանը բժշկական կենտրոնում է ոչ միայն վարչական դատարանի որոշման հիման վրա, այլ որովհետեւ հետվիրահատական փուլում է, եւ կմնա այնտեղ այնքան, որքան դրա անհրաժետությունը կտեսնեն բժիշկները:
Պաշտպանները, հիշեցնենք, բողոքարկել էին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը՝ Քոչարյանին Արցախի եւ Հայաստանի նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ եւ գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ: Բողոքի քննությունը դատարանում տեւել էր երեք օր, դրան մասնակցել էր նաեւ Քոչարյանը: Պաշտպանները ներկայացրել էին իրենց հիմնավորումները, ինչի դեմ առարկել էին մեղադրող եւ տուժող կողմերը: Լսելով նրանց՝ դատարանը այսօր հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT