Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

07/05/2024 schedule17:45

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ կրկին անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած քայլերթին:

«2022 թվականի փետրվար 17-ին Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր. «Ես պատկերացնում եմ, որ ժողովրդին կարող է միավորել Հայ առաքելական եկեղեցու ինչ-որ հարգանք վայելող սրբազան»:

2022 թվականի նոյեմբերին 5-ին Բագրատ սրբազանը ելույթ է ունենում Քոչարյանի «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքին, որտեղ կրկնում է նույն թեզերը, ինչ դաշտ է նետվել արդեն այս օրերին: Սերժ Սարգսյանը՝ յուր աստղաբույլով, Ռոբերտ Քոչարյանը՝ յուր նազիր-վեզիրներով, ՀՅԴ-ը, Քեթրինի Միհրանը, Դոն Պիպոն, Արթուր Վանեցյանը, «5-րդ շարասյան» հետ ասոցացված մի շարք այլ կարկառուններ պինդ կանգնել են ապաքաղաքական այս մեգաերթի ակունքներում:

Բոլոր էն մարդիկ ու քաղաքական ուժերը, ովքեր պնդում են, որ սա «ապաքաղաքական» երթ է, որը բնավ կապ չունի «նախկինների» հետ, կա՛մ մոլորյալներ են, կա՛մ խաբեբաներ: Չնայած որ գերինֆորմացիոն այս ժամանակներում դժվար է էդ կարգի մոլորվելը, եթե անգամ շատ ցածր ներգրավվածություն ունես քաղաքական պրոցեսներին կամ չափից թույլ վերլուծական կարողություններ։

Սրբազանի գլխավորած քարավանը, այո, դեռեւս 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա էլ ուղղորդում, առաջնորդում ու կոորդինացնում են «նախկինները»: Մնացածը միֆ է:

Իդենտիֆիկացրեք բոլոր նրանց, հատկապես ներքաղաքական ճկուն զեղչային համակարգից մշտապես օգտվող այն քաղաքական ֆիգուրներին, ովքեր միացել են, ողջունել են, կամա, թե ակամա ջուր են լցրել էս ջրաղացին:

Իրենք հասկանում են, որ գնում են «նախկինների» քարավանի հետեւից, բայց փաթեթավորում են սա թափառող շների գզգզած, ծակծկած մի փնթի տոպրակով, թե բա՝ «պայքար հանուն է», այլապայքար է: Գնում են՝ լավ են անում. իրենց քաղաքացիական իրավունքն է, անգամ քաղաքական իրավունքն է: Խնդիրը չխաբելն է հանրությանը, թե գնում են ապաքաղաքական այլապայքարի:

Երթը դեռ Երեւան չի հասել, բայց արդեն ունենք լրագրողների հանդեպ բռնության ու ֆիզիկական հաշվեհարդարի առնվազն ԵՐԿՈՒ դեպք. մեկը իրականացվել է Միկա Բադալյանի, մյուսը Քոչարյան Լեւոնի օգնականի ձեռամբ, ու երկու դեպքում էլ մասնագիտական գործունեությամբ խոչընդոտելն է մեխը, ու երկու դեպքերն էլ այլապայքարի դուրս եկածների կողմից արժանացել է ծափողջույնների: Սրանց համար բռնությունը ենթամշակույթ է, իրենք երբեք չեն հասկանա, որ եթե որեւէ հարց ունեն դիմացինի հետ, գոյություն ունի խոսելու, բանավիճելու /հանրային բանավիճելու, ամենավերջում՝ դատաիրավական համակարգին դիմելու մեխանիզմը, եթե, ասենք, գտնում ես, որ դիմացինը ստում է, զրպարտում է, հանցանք/զանցանք է կատարել, կամ ցանկացած այլ բան:

Փնովում են ատելության մթնոլորտը, բայց համացանցի երթը սատարող ակտիվ օգտատերերը երթի նպատակներն ու օրակարգը հիմնավորելու, բացատրելու փոխարեն հայհոյում, վիրավորում, սպառնալիքներ են հնչեցնում այլ օգտատերերի հասցեին, «լեզու ու ձեռք կտրելու» կոչեր են հնչեցնում, «այլապայքարը» չողջունող մարդկանց հասցեին նզովքներ են տեղում հոգեւորականների շուրթերով, զենք-զինամթերքով միանալու օրակարգ են կյանքի ուզում կոչել (ինչով, հուսով եմ, համապատասխան մարմինները արդեն զբաղվում են, փաստող նյութերը բաց-բրախ տեղադրված են համացանցում), տարածում են նկարներ ու ցուցանակներ ու անիմացիաներ, որտեղ Երեւանը «Էրիվան» է, անունն էլ դնում՝ համերաշխության հանուն:

Հայ առաքելական եկեղեցին անձնավորելը, որպես ինստիտուտ հանրության աչքերում էս կարգի հեղինակազրկելը, քաղաքական կեղտոտ խաղերի կիզակետում հավատքի ու կրոնի քողի տակ դիվիդենտների բերքահավաք կազմակերպելը, էս ամենը մանիպուլացնելը, թե բա՝ «եկեղեցին թիրախավորում են» մի ուրիշ արար է, ի դեպ, ամենազզվելին մյուս բոլոր եղածների կողքին, հետն էլ ամենապրիմիտիվը: Ինչպե՞ս կարող է հավատացյալ քրիստոնյան թիրախավորել այն կրոնը, այն հավատքը, այն կառույցը, որի հետեւորդն է. ինքն իրե՞ն է թիրախավորում:

Քաղաքական օրակարգի սնանկության մասին էլ չեմ խոսում. Սահմանազատումը անօրինական է, Իշխանությանը պետք է հեռացնել, Ադրբեջանը երաշխիքներ չի տալիս, որ սահմանազատումից հետո կլինի խաղաղություն: Անօրինական է, ուրեմն պետական սահման ունենալու ու ձեր պետության տարածքային ամբողջականության դեմ եք արշավում, այլ բան է, որ պիտի փոխադարձ սահմանազատումը գնա, ու կարելի էր սա առաջ բերել ու դարձնել օրակարգային, ու կան այլ օժանդակ հարցեր սրա հետ կապված:

Իշխանությանը հեռացնե՞լ եք ուզում, տիտղոսային ընդդիմություն եք՝ ցած դրե՛ք մանդատները, ճգնաժամ ստեղծե՛ք, լուծարե՛ք խորհրդարանը, գնացե՛ք ընտրության, ու թող ձեւավորվի այլ իշխանություն: Մեր ուշն էլ չի գնում էս անորակությանը ու խեղկատակությանը եւս երկու տարի ԱԺ քննարկումներ անվանելու համար:

Երաշխիքների մասով. Ադրբեջանը մի պետություն է, որը կարող է ընդհուպ խաղաղության պայմանագիր ստորագրել մեզ հետ, որը կունենա անգամ միջազգային քավորություն, բայց խախտել այն ցանկացած պահի, սա գիտենք, գիտակցում ենք բոլորս ու դրա համար ենք ասում՝ սուվերեն սահմանի զատում է պետք, որը անվտանգության լրացուցիչ բարձիկ է, որ սահմանից այն կողմ ՔՈ տարածքն է, եւ դրա վրա հարձակումը ունենալու է հետեւանքներ:

Սա չի կանխում, բայց նվազեցնում է ռիսկերը մի քանի անգամ, հետն էլ շահում ես ժամանակ քո ռազմաքաղաքական հարցերը լուծելու համար, ինչը Ադրբեջանը արեց ոչ ավել, ոչ պակաս 26 տարի:

Ավելի էլեմենտար բացատրելու համար, կներեք, ինձ պետք են գունավոր հաշվեձողիկներ արդեն:

2026 թվականի կամ արտառոց դեպքերում արտահերթի պատրաստվող էն ուժերի համար էլ, ովքեր այլապայքարին ֆիզիկապես չմիացան, բայց լավ ջուր լցրին ջրաղացներին, ասեմ, որ ՉԻ ԿԱՐԵԼԻ:

Ազնիվ չի՛ տիկնայք եւ պարոնայք: Կարելի է բարձրացնել ՀԱՐՑԵՐ, որոնք ունեմ ու բարձրացնում եմ նաեւ ես, ու դրանք շատ-շատ են, մենակ չասեք, թե չեք տեսել, թե երբ ու ինչպես եմ բարձրացրել: Բայց ազնիվ չի, երբ դու ուղղակի հասարակ, սխալ ջրերի հունը կամ ինֆորմացիոն հոսքերի տակ ընկած քաղաքացի չես, այլ ինքդ ինֆորմացիաների տիրապետող, դեմոկրատական արժեքներ կրող, արեւմտյան ընտանիք ներմուծվել փափագող, ՄՏԱԾՈՂ մարդ ես ու ջուր ես լցնում այլապայքարի ջրաղացին, ուր ողջունում են ֆիզիկական հաշվեհարդարը, ռուսաֆիկացումը, ռադիկալ իշխանազավթումը՝ շրջանցելով ընտրությունները, բոլոր գրանցած թեկուզ մանր դիվանագիտական հաջողությունները քամահրում ես ու ակամա սերտաճում հակապետական արշավը ողջունողների հետ:

Հիմա էլի կգան կասեն՝ «ՆիԳոլը ԳորՁա խոստացել սրան, խոսումա», «Սա ՌԴ-ում ապրելա, ԿԿԲ-ի քողարկված շպիոնա», «սա Մոսկվա ապրած տարիներին Մոսկվա-Սիբիր երկաթգծի շոֆեռներից էր», «սա կաղա, աչքն էլ՝ շիլ, անձամբ տեսել եմ», «սա էն Սոռոսի գռանտակերներիցա», բայց էս բոլոր ցնդաբանությունները ընդամենը ցույց են տալիս, թե ինչքան սնանկ են ասողների արգումենտները, ու ինչ նվաստացած վիճակում է իրենց ինտելեկտուալ կամ քաղաքական մակարդակը, կամ էլ թե ինչ թաքուն ներքին նախանձով են նայում մարդկանց, ովքեր իրոք անկախ են, չունեն հազար աստառ ու երես, չունեն քաղաքական կամ նյութական կախվածություն որեւէ մեկից, ուղղակի կարողանում են ցանկացած իրադրության մեջ սեւին սեւ ասել, փիրուզին՝ փիրուզ, բոսորին՝ բոսոր, թեկուզ՝ ալ կարմիր, սպիտակին էլ՝ սպիտակ ու իրոք փնտրել ելքեր էս համազգային ճահճից դուրս գալու համար, հասկանալ, որ էդ ելքերը կախված են նաեւ նրանից, թե քաղաքական ու հասարակական փտած մտածողությունը, որը մենք ունենք, որքանով կարելի է փոխել ու արդիականացնել, հասկանալ, որ միշտ էլ կան հակոտնյա կարծիքներ, բայց պետք է քննության առնել էդ կարծիքների տակ եղածը, երբեք համերաշխության չգնալ նրա հետ, ինչ քանդել է էս պետության հիմքերը, որովհետեւ նորն է պետք գցել, ժողովուրդ:

Ամենակարեւորը՝ մարդիկ, ովքեր իրոք անկեղծ են իրենց մղումներում, ուզում են դրական փոփոխություններ առկա խնդիրների շուրջ, բայց էս աղմուկ-աղաղակին մասնակցում են, կամ շիրեն քսին, որ ավելի շատ մարդ աղմկի ու հավաքվի, շատ շուտով կտեսնեն, որ ավելի շատ հեռացան խնդիրների լուծման մասին քննարկումներից:

Ամեն ինչ ուղղակի վերահաստատվելու է, խնդիրներն էլ մանրանան չքննարկվեն, թերի քննարկվեն, որովհետեւ աղմուկ-աղաղակ է: Չեք զգո՞ւմ, դուք էլի հետ եք գնում, մարդիկ, այդ թվում՝ դժբախտաբար թշնամի պետությունները՝ առաջ:

Շնորհակալություն ուշադրության համար»,- գրել է նա:

Տպել
904 դիտում

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում