Երևան
12 °C
Ռոբերտ Քոչարյանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՔԾ-ի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց նրա շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը:
Քրեակատարողական ծառայության դեմ ներկայացված հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանին: Հայցի պահանջը ՔԾ-ին պարտավորեցնելն է ձեռնպահ մնալ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ սահմանադրության 26-րդ եւ Կոնվենցիայի 3-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտումները թույլ տալուց: Խոսքը խոշտանգումներից զերծ մնալու եւ անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի մասին է: Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված քաղաքացիական հայցը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Թորոսյանին: Սրա պահանջը իրավունքը խախտող գործողությունները կանխելն է, որի շրջանակում եւս խնդրել են դատարանին ապահովել խոշտանգման կամ անմարդկային վերաբերմունքի եւ դրա հնարավոր վնասի բացառումը: Մեր զրույցում Արամ Օրբելյանը պարզաբանեց, որ կորոնավիրուսի տարածման պայմաններում, երբ Քոչարյանը գտնվում է Քրեակատարողական հիմնարկում, խնդիր է ծագում նրա այդ իրավունքների պահպանման տեսանկյունից, քանի որ վերջինս 60-ից բարձր տարիքային խմբում է եւ առողջական վիճակով պայմանավորված՝ կարող է համարվել ռիսկային գոտում:
Նա մանրամասնեց, թե ինչու են ներկայացրել միաժամանակ երկու հայց՝ դիմելով թե՛ Երեւանի ընդհանուր իրավասության, թե՛ վարչական դատարան. «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում սահմանված ոչ նյութական վնասների շարքում, ի հավելումն զրպարտության եւ վիրավորանքի, տարիներ առաջ ավելացվել են խոշտանգման, ապօրինի դատապարտման եւ մի շարք այլ խախտումներ, այսինքն՝ խոշտանգումից զերծ մնալու իրավունքը Քաղաքացիական օրենսգրքով պաշտպանվող արժեք է: Բացի այդ, քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է դիմել ինչպես վնասի հատուցման, այնպես էլ վնասը բացառելու պահանջով, ինչն ավելի առաջնային է, հետեւաբար մենք դիմել ենք Քաղաքացիական դատարան՝ ֆիքսելով, որ անձը, ՔԿՀ-ում պահվելով, կոնվենցիոն իմաստով ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի՝ հաշվի առնելով նրա տարիքը եւ առողջական վիճակը»: Ինչ վերաբերում է Վարչական դատարան դիմելուն, Արամ Օրբելյանն ասաց, որ անկախ դատավոր Աննա Դանիբեկյանի՝ անձին կալանավորելու որոշումից, Քրեակատարողական հիմնարկը, նաեւ Քրեակատարողական ծառայությունը ունեն պարտավարություն՝ ապահովելու իրենց վերահսկողության տակ գտնվող անձանց առողջությունը, եւ վերաբերմունքի նվազագույն ստանդարտները՝ ամրագրված միջազգային մի շարք փաստաթղթերով. «Իսկ եթե կա դատարանի որոշում՝ անձին կալանքի տակ պահելու, պետք է այլ դատարանի որոշում, որպեսզի ՔԾ-ն կարողանա կալանքի տակ չպահել, այսինքն՝ չկատարել Աննա Դանիբեկյանի որոշումը: Տվյալ դեպքում այդ դատարանը վարչական դատարանն է»:
Այլ կերպ ասած՝ հայցվոր կողմը վարչական դատարանից պահանջում է պարտավորեցնել վարչական մարմնին՝ ՔԾ-ին, ձեռնպահ մնալ անմարդկային վերաբերմունքի եւ խոշտանգման ենթարկելու իրավունքի հնարավոր խախտումից, իսկ Քաղաքացիական դատարանից պահանջում է բացառել այդ հնարավոր խախտման արդյունքում առաջացած հնարավոր վնասը:
Արամ Օրբելյանը նշեց, որ իրենց հայցադիմումների հիմք է հանդիսացել նաեւ միջազգային կառուցների՝ ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարների, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության այն հայտարարությունը, որ պետությունները պետք է քայլեր ձեռնարկեն այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու կամ խափանման միջոցը ժամանակավոր ընդհատելու ուղղությամբ. «Դիմելով դատարան, մենք, ըստ էության, պետությանը տվել ենք հնարավորություն, որ առնվազն ժամանակավորապես՝ մինչեւ համավարակի, նաեւ այլ քաղաքացիների նկատմամբ կիրառված սահմանափակումների ավարտը, պարոն Քոչարյանը գտնվի ազատության մեջ, եւ խոսքը չի վերաբերում միայն պարոն Քոչարյանի դեպքին. ցանկացած անձ, որ 60 եւ ավելի տարիքի է եւ ունի ԱՀԿ-ի սահմանած հիվանդություններից որեւէ մեկը, պետք է իրավունք ունենա դիմելու եւ ստանալու համապատասխան հայցի ապահովում, որպեսզի համավարակի շրջանակում գտնվի ՔԿՀ-ից դուրս»: Ըստ Օրբելյանի՝ այս պահին ՄԻԵԴ-ում դրա հետ կապված մի շարք խնդիրներ են քննարկվում, արդեն կա կոմունիկացիա՝ անձին Անգլիայից Ամերիկա արտահանձնելու վերաբերյալ՝ ԱՄՆ-ում համավարակի զարգացման համատեքստում. «Եվ մի շարք այլ երկրներում՝ Իտալիայում, Ֆրանսիայում, քննարկման առարկա են դառնում պահման պայմանները եւ երաշխիքները անձանց ՔԿՀ-ներում պահելու, այսինքն՝ սա միայն ՀՀ-ի համար առանձնահատուկ բան չէ, առնվազն Եվրոպական, եթե չասենք՝ համաշխարհային խնդիր է»:
Հարցին՝ այդ հնարավոր խախտումներից զերծ մնալու եղանակը, ըստ իրենց, այս պարագայում ազատության մեջ գտնվե՞լն է, Արամ Օրբելյանը պատասխանեց. «Ես անձամբ դա եմ տեսնում, բայց դա չի կաշկանդում դատարանին կամ քրեակատարողական հաստատությանը այլ եղանակով դա ապահովել, ազատություն ասելով՝ նկատի ունեմ, որ ՔԿՀ-ից դուրս պետք է լինի, բայց արդյոք դա ենթադրո՞ւմ է ամբողջությամբ ազատություն, թե այլ տեսակի սահմանափակում, ես թողնում եմ պետության ընտրությանը»: Հարցին՝ այլ տեսակի սահմանափակումը ո՞րը պիտի լինի, Օրբելյանն պատասխանեց. «Ասենք՝ տանը լինի, իրականում դժվարանում եմ ասել, սա ոչ ստանդարտ իրավիճակ է, եթե ես դատավոր լինեի, ինչ-որ բաներ գուցե մտածեի: Ամեն դեպքում, մոտեցումը հետեւյալն է. եթե անձը գտնվում է պայմաններում, որ պիտի դիտարկվեն որպես անմարդկային վերաբերմունք, այդ վիճակը պիտի ընդհատվի, թե դրանից հետո արդեն ինչ սահմանափակում պիտի կիրառվի, կդժվարանամ ասել, կարծում եմ, որ եթե իրավական հիմք լինի այլ սահմանափակման, կարելի է, եթե չլինի, չի կարելի»: Փաստաբանի խոսքով՝ մի շարք երկրներում այժմ նույնիսկ դատապարտյալներին են առաջարկում պայմանական ընդմիջում տալ, գնալ տուն, տանը սպասել կորոնավիրուսի ավարտին, հետո վերադառնալ, շարունակել պատժի կրումը. «Մենք պետք է հասկանանք, որ պետությունը պարտավոր է ապահովել կալանքի որոշումը, բայց միաժամանակ ունի ավելի բարձր պարտավորություն՝ ապահովելու խոշտանգված չլինելու եւ անմարդկային վերաբերմունքի իրավունքը: Ամեն դեպքում, ռիսկային խմբի ցանկացած անձ, առնվազն կալանավորները, չպիտի գտնվեն ՔԿՀ-ներում, ընդ որում, միջազգային կառույցների եւ ԱՀԿ-ի զեկույցների համաձայն՝ չպիտի գտնվեն ոչ թե պանդեմայից հետո, այլ դրանից առաջ, որովհետեւ հետո արդեն ուշ է լինելու»: Ի պատասխան հարցին՝ արդյոք մեր օրենսդրությունը նման հնարավորություններ սահմանո՞ւմ է, Արամ Օրբելյանը հիշատակեց Սահմանադրության 3-րդ հոդվածը, ըստ որի՝ մարդու իրավունքներն ու ազատությունները գերագույն արժեք են. «Օրենսդրությունը որքան էլ մանրակրկիտ լինի, չի կարողանալու կյանքի բոլոր հնարավոր եւ ենթադրյալ զարգացումները նախատեսել, այսինքն՝ չորս ամիս առաջ մեզնից ոչ ոք չէր կարող կանխատեսել այս իրավիճակը, միշտ կան երեւույթներ, որ կարգավորված չեն օրենսդրությմաբ, բայց չկա մի բաց, որը չի կարելի հաղթահարել»: Ըստ Օրբելյանի՝ դատական համակարգն այժմ կա՛մ պիտի ոչ ստանդարտ լուծումներ կիրառի, կա՛մ մնա շաբլոնային դաշտի մեջ:
Նշված հարցով փաստաբանները դիմել են նաեւ հենց Քրեակատարողական ծառայությանը. «Մենք իրենց դիմել էինք հենց ՔԿՀ տեղափոխելու օրը, ըստ էության, պատասխանը շատ ֆորմալ է, ասված է, որ հիվանդանոցում մնալու հիմքեր չկան, եւ իրենք իրականացնում են օրենքով սահմանված պարտականությունները, հիվանդանոցում գտնվելու իմաստով չեմ ուզում վիճել, ամեն դեպքում, եթե չկա ցուցում այնտեղ գտնվելու, դեռ չի նշանակում, որ պիտի գտնվի ՔԿՀ-ում»: Օրբելյանը կարեւորեց նաեւ, որ ՔԿՀ-ներում ոչ միշտ, բայց հիմնականում հնարավոր չի լինում սոցիալական հեռավորություն պահել, ինչը տվյալ դեպքում եւս կարեւոր հանգամանք է. «Հիմա պարոն Քոչարյանը մենախցում է, բայց բազմաթիվ այլ դեպքերում մենախցում չեն եւ ինչքան էլ ցանկանան հեռավորություն պահել, չեն կարող, ամեն դեպքում, շփումները ՔԿՀ-ում զրոյացնել հնարավոր չէ՝ սննդի, անվտանգության, աշխատակազմի հետ շփման տեսակետից, այսինքն՝ սա լրջագույն խնդիր է առնվազն ԵԽ-ի անդամ երկրների տարածքում: Ես իմ գործընկերներին էլ եմ առաջարկել ռիսկային խմբում գտնվող անձանց պարագայում դիմում ներկայացնել, եւ եթե ձեր ընթերցողների մեջ էլ կլինեն փաստաբաններ կամ նման անձինք, պատրաստ եմ նրանց հետ կիսվել այս հղումներով»,- եզրափակեց փաստաբանը:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ ռազմական կցորդ գնդապետ Մեթյու Քրոուին «Պատվո լեգեոն» շքանշան է հանձնել գնդապետ Արման Մկրտչյանին
Կառավարման նոր մոդել ունենք ոստիկանությունում՝ կենտրոնանալ առավելագույն հնարավորությունների վրա. նախարար
2025-ին թմրամիջոցների դեմ պայքարում պետությունը որդեգրել է նոր մոտեցում՝ կենտրոնանալով ներմուծման շղթաների վրա
Ucom-ի ծառայությունների դիմաց այսուհետ կարելի է վճարումներ կատարել Fast Shift-ի միջոցով
Մակրոնը հայտարարել է ԵՄ-ի՝ ՌԴ-ի հետ միասին բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտության մասին
2025-ը շրջադարձային է եղել հատկապես միգրացիայի և քաղաքացիության ծառայության համար. ՆԳ նախարարը մանրամասնել է
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող օրենքների նախագծերի փաթեթը
Սամվել Կարապետյանին չի արգելվել հանդես գալ տեսաուղերձով. ՔԿ պարզաբանումը
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ը հայտարարում է Գորիսի վարչական շենքի մի հատվածի նորոգման աշխատանքների մրցույթ
Խղճուկ և ողորմելի իրավիճակում հայտնվածները հոգեվերլուծության և հոգեբուժության բացառիկ մատերիալ են. Վարդապետյան
Կարո՞ղ է պատերազմի ժամանակ էլ էր Սամվել Կարապետյանի փոխարեն արհեստական բանականությունը կոչ անում. Իոաննիսյան
Հիշե՛ք՝ աշխարհի ճակատագիրը կանխորոշող ամուսինների զգեստապահարանը պարունակում է մեկ տաբատ, վերնաշապիկ և պիջակ
2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկությունների մասին
Աշխարհը հասել է մի շրջադարձային կետի, որը պահանջում է վերանայել ԱՄՆ-ի դերը. հին աշխարհն այլևս չկա. Ռուբիո
Ընթանում է 2026-ի ընտրություններում ՔՊ ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում խուզարկություններ են
Արևային էներգետիկան Հայաստանին տվել է էներգետիկ անկախության բացառիկ շանս․ Փաշինյան
Գյուղացիական տնտեսությունների համար 2 շատ լավ լուրով հանդես կգամ․ Պապոյան
Կասեցվել է «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքը
Վարդենյաց լեռնանցքը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար. տեսանյութ
Որևէ ուսանող կրթական պրոցեսից վարձավճարի պատճառով դուրս չպետք է մնա․ վարչապետ
Սաստիկ բքի պատճառով Շինուհայր-Հարժիս, Ալագյազ-Ծաղկահովիտ-Գեղադիր ավտոճանապարհները փակ են
Վաղը կսկսվի ՔՊ ընտրական ցուցակի առաջին փուլի քվեարկությունը․ վարչապետ
Հայտնաբերվել և առգրավվել է մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Թրամփը հայտարարել է Վենեսուելայի հետ հարաբերությունների տեսանելի բարելավման մասին
ԱԳՆ-ում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
TRIPP-ը ներկայացնել «թուրք-ադրբեջանական գործարք» պարզունակ ձևակերպում է բարդ իրականության մասին․ Բաբաջանյան
Ազգերի Լիգա. հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները
Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել Վալերի Օսիպյանին և ևս մեկ նախկին պաշտոնյայի
Արսեն Բաղրյանը՝ ուշուի միջազգային ֆեդերացիայի վարկածով 2025թ. լավագույն մարզիկ
Որքան ձյուն կա Վարդենյաց լեռնանցքում․ լուսանկար
Գալուզին-Մուստաֆաև հանդիպում է տեղի ունեցել․ ինչ են քննարկել Ռուսաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը
Ինչպես է Կարապետյանը ՌԴ անձնագրով ու քաղաքացիությամբ դառնում ՀՀ վարչապետի թեկնածու. աբսուրդ է. տեսանյութ
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3 օր է՝ կոյուղաջրերը լցվում են փողոց․ ինչ են արել բնակիչները․ «Վեոլիա ջուր»
Ձմեռային Օլիմպիական խաղեր․ դահուկորդ Կատյա Գալստյանը 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 82-րդը տեղը
Օլիգարխ Կարապետյանի գործատուն ՌԴ-ն է. նա ուզում է մեր պետության ղեկավարումը հանձնել ռուսական ԿԳԲ-ին. տեսանյութ
Հայաստանի Սահմանադրությունը ոտքի տակ տալու պրակտիկան իրենց համար նորմալ երևույթ է․ Առաքելյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT