Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ցորենի բերքատվությունն ավելացնել 30 տոկոսով․ գյուղատնտեսը առաջարկ ունի

Էկոնոմիկայի նախարարությունը քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որով ցանկանում են ավելացնել ցորենի բերքատվության մակարդակը ՀՀ-ում։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ վերջին տարիների ընթացքում աշնանացան ցորենի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշները նվազել են։ 2019 թվականին 2015-ի համեմատ ցանքատարծությունները նվազել են շուրջ 44,1 տոկոսով, բերքատվության մակարդակը՝ 42 տոկոսով, որի արդյունքում էլ նվազել է համախառն բերքը` 68,7 տոկոսով՝ կազմելով ընդամենը 110,3 հազար տոննա:

Նվազել է նաեւ ցորենի ինքնաբավության մակարդակը՝ 2018 թվականին այն կազմել է 31,5 տոկոս 2014 թվականի 48,7 տոկոսի դիմաց։ Միաժամանակ վերջին 5 տարիներին տարեկան ներմուծվել է 250-ից 330 հազար տոննա ցորեն։

Նախարարությունն ընդգծել է, որ կորոնավիրուսի տարածման հետեւանքով, ցորենի ներմուծման հնարավոր դժվարությունների պայմաններում խնդիր է առաջանում տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով բարձրացնել ինքնաբավության մակարդակը եւ նպաստել պարենային անվտանգության ապահովմանը։

Տեղական ցորենի արտադրության ծավալների ավելացման նպատակով նախատեսվում է պետական աջակցությամբ, մասնավորապես՝ աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, խթանել աշնանացան ցորենի արտադրության կազմակերպումը։  

Նախագծով առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի եւ Կոտայքի մարզերում 2-ից 20 հեկտար մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաեւ ցանք կատարելու համար արտադրված կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սուբսիդավորման կամ փոխհատուցման գործընթացը կիրականացնի նախարարությունը։

1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։

Նախարարությունն ընդգծել է, որ նախագծի ընդունումը կնպաս­տի ՀՀ-ում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ շուրջ 30 տոկոսով։

Գյուղատնտես Հարություն Մնացականյանը ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով նախագծին ասաց, թե կողմ է գաղափարին, սակայն սուբսիդավորումը պետք է արվի անկանխիկ եղանակով. «Այսինքն՝ գյուղացու ձեռքը կանխիկ միջոցներ չտրամադրեն։ Ես չգիտեմ, թե ինչպես է լինելու սուբսիդավորման կարգը, բայց լավ կլիներ, որ նախարարությունը կա՛մ միանգամից սելեկցիոն կայաններին վճարի կա՛մ ներմուծողներին»։

Նրա կարծիքով, եթե գյուղացուն այդ գումարը հատկացվի՝ նա գուցե գնի 2-րդ կամ 3-րդ կարգի վերարտադրության սերմ՝ ցույց տալու համար, որ նորմալ չէ կամ այլ նպատակներով օգտագործի այդ գումարը։

Հարցին այս նախագիծը կարո՞ղ է խթան հանդիսանալ ցորենի բերքատվության մակարդակի բարձրացման համար, գյուղատնտեսը պատասխանեց. «Ցանքատարածությունների մեծացման համար սուբսիդավորումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Հայաստանում հացահատիկի մշակության մեծացման համար մենք ունենք մի քանի խնդիր։ Առաջինը՝ սերմացուի խնդիրն է, որ որակյալ սերմացու չեն ներմուծել, ինչն էլ իր հերթին նվազեցրել է բերքատվությունը»։

Երկրորդ խնդիրն ըստ նրա՝ ցանքաշրջանառության կարգավորումն է. «Մեր գյուղացիները նորմալ ցանքաշրջանառություն չեն անում, որի պատճառով ամեն տարի բերքատվությունն ընկնում է՝ մինչեւ հասնում է մի կետի, որ գյուղացիները հրաժարվում են հացահատիկ մշակելուց։ Պետությունը նաեւ պիտի խորամուխ լինի՝ հետեւի, որ գյուղացիները ցանքաշրջանառություն կատարեն։ Ովքեր ցանքաշրջանառություն չկատարեն՝ կա՛մ հարկադրանքի, կա՛մ օգնության չտրամադրման միջոցով հնարավոր է այդ խնդիրը կարգավորել»։

Մնացականյանի խոսքով՝ 3-րդ խնդիրը տեխնիկայի հետ է կապված. «40 տարվա տեխնիկաներ են։ Գութանները լավը չեն՝ նորմալ վար չեն անում, ո՛չ շարքացանները ո՛չ կոմբայնները նորմալ վիճակում չեն»։

Նա ընդգծեց, որ նաեւ սխալ պարարտացման պատճառով հողերը դեգրադացվում են եւ դրա համար պետությունը պետք է գյուղացուն իր ունեցած հողի չափով հստակ շեմից ավելի թույլ չտա ազոտական պարարտանյութ գնել. «Ազոտական պարարտանյութը Հայաստանում խիստ անհամաչափ է կիրառվում դրա համար կարտոֆիլի, ցորենի բերքատվությունը պակասել է, հողն աղակալել է»։

Գյուղատնտեսը այս խնդիրները լուծելու համար առաջարկ է պատրաստվում ներկայացնել էկոնոմիկայի նախարարություն. «Ես առաջարկում եմ, որ պետությունը ներմուծի տեխնիկաներ՝ լիզինգով 0 տոկոս կանխավճարով։ Դրանք տրամադրի գյուղացիներին։ Ենթադրենք պետությունը բերի 60 մլն դրամանոց կոմբայն, դրա 20 տոկոսը սուբսիդավորի՝ այսինքն ավելացված արժեքի հարկման չափով հանի, կմնա 48 մլն դրամ։ Տնտեսվարողը տարին 8 մլն դրամ վճարելով կկարողանա 6 տարում վճարել այդ գումարը։ Տնտեսվարողը տարեկան 1000 հեկտար քաղելով 25 մլն դրամ եկամուտ կարող է ստանալ, որից 8 մլն դրամը կոմբայնի համար կվճարի, 5 մլն դրամը այլ ծախսերի, տակը կմնա 12 մլն դրամի չափով գումար, ինչը փոքր գումար չէ»։

Դիտարկմանը, թե 2-ից 20 հեկտար ցանքատարածություններ ունեցողների համար է նախագիծը, նա արձագանքեց. «Կարելի է 200 հեկտարի վրա էլ փորձել։ Չգիտեմ ինչու հայերը խուսափում են խոշոր հողատերերից, բայց հիմնական առաջ մղողը հենց նրանք են»։

Խոսելով կորոնավիրուսի շրջանում ցորենի ներկրման հետ կապված հնարավոր դժվարություններից, Մնացականյանն ասաց, որ հայաստանյան տնտեսվարողները անգամ կարանտինի ամենապիկ շրջանում կարողացան խնդիրը լուծել եւ Հայաստանում ցորենի խնդիր չի եղել։

Հարցին՝ հնարավո՞ր է Հայաստանում ցորենի ինքնաբավության խնդիրը լուծել, գյուղատնտեսը պատասխանեց. «Այո, ցանկալի է, որ ցորենը ինքնաբավ լինի, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով, Հայաստանում պետք է հատիկաընդեղեն ցանել միայն չջրվող հողերում։ Ջրվող հողերում կարելի է մի քանի անգամ ավելի բարձրարժեք կուլտուրաներ մշակել եւ կրկնակի, եռակի, անգամ հնգակի շատ եկամուտ ստանալ։ Բայց ցորենից նման բարձր եկամուտ երբեք չես կարող ստանալ։ Դրա համար անջրդի հողերից բացի ես այդքան էլ կողմ չեմ, որ այլ տեղերում ցորեն աճեցվի»։

Նրա կարծիքով՝ Հայաստանում պարտադիր պետք է լինի բարձր շահութաբերությամբ գյուղատնտեսություն. «Մենք հացահատիկով երբեք չենք կարող մրցել՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ Կանադայի հետ»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
47739 դիտում

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ