2015 թվականի ընտրությունների ժամանակ իմ փոխարեն ստորագրել ու քվեարկել էին․ Նազելի Բաղդասարյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի կարծիքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ որպես անկախ եւ ինքնավար մարմին, իրապես դեռ ճանապարհ ունի անցնելու։ Նա չբացառեց, որ սա կարող է դիտարկվել որպես շատ սուբյեկտիվ կարծիք, այնուամենայնիվ, հետ հայացք գցելով նախորդող տարիներին, Բաղդասարյանի համոզմամբ, ԿԸՀ-ն եղել է խիստ քաղաքականացված մարմին։

Պատգամավորը ցավով հայտնեց, որ այն մարդիկ, որոնք հանցավոր միջոցներով զբաղեցրել են տարբեր պետական պաշտոններ, ընտրական մեխանիզմների միջոցով վերարտադրվել են։ Սա, ըստ նրա, շղթայական ու անվերջանալի շրջապտույտի է վերածվել։

Նա հիշեցրեց նաեւ համապետական ընտրությունները, երբ ՀՀԿ կուսակցությանը սատարող մի խումբ դպրոցի տնօրեններ ձայներ էին հավաքում, իսկ տարածքային հանձնաժողովի նախագահներից մեկը ակտիվորեն աջակցում էր այդ գործին։ Այնուհետեւ պատգամավորը հայտնեց, որ այդ մարդը դեռ նույն պաշտոնում է։

Բաղդասարյանը պատմեց նաեւ, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երբ ինքը Գյումրիում լրատվամիջոցի ղեկավար էր, տեղամասային կենտրոն մոտենալիս արձանագրեց, որ իր փոխարեն արդեն ստորագրել էին եւ քվեարկել։ «Ո՛չ ավել, ո՛չ պակաս. տեղամասային հանձնաժողովի նախագահն էր այդ հանցանքը կատարողը, եւ երբ ես հատուկ դիմում-արձանագրություն թողեցի, այնուհետեւ տարածքային հանձնաժողովի նախագահից տեղեկացա, թե ինչ ընթացք ունի իմ դիմումը, ասացին, որ այն պատռել են»,- ասաց պատգամավորը։ Նա նշեց նաև, որ, բնականաբար, հետեւողական է եղել, Հատուկ քննչական ծառայությունում գործը քննվել է, մեղավորները՝ պատժվել։

Նրա խոսքով՝ առանձին մարդիկ միշտ կարող են ստվեր գցել եւ վատ դերակատարություն ունենալ։ Պատգամավորի կարծիքով՝ այդ անկախ եւ ինքնավար մարմնին պետք է անկախություն ու ազատ գործելու իրավունքներ եւ երաշխիքներ տալ, անհրաժեշտության դեպքում՝ նույնիսկ հավելյալ օրենսդրական միջամտությամբ։ Բայց եւ նշեց կարեւոր մեկ հանգամանք, որ հետհեղափոխական շրջանում ԿԸՀ-ն կարեւոր քննությունն անցել է. թեկուզ վատ Ընտրական օրենսգրքով եւ վատ դերակատարում ունեցող անձանցով արձանագրվել են լավ ընտրություններ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3000 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին