Սահմանափակել աշխատաժամը, վերացնել անհստակությունները, պարտադիր ուղարկել արձակուրդ. քննարկվում է հայեցակարգը

Ինչ ուղղությամբ է նախատեսվում փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում, ինչ խնդիրներ է նախատեսվում լուծել գործատուի եւ ինչ խնդիրներ՝ աշխատողի համար. այս հարցերի վերաբերյալ այսօր պարզաբանումներ ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգի քննարկման ժամանակ:

Այս հայեցակարգը, նրա խոսքով, չի ներառում այն բոլոր փոփոխությունները, որ նախատեսվում է կատարել աշխատանքային օրենսգրքում, այլ միայն ցույց է տալիս, թե ինչ ուղղությամբ են կատարվելու այդ փոփոխությունները: Հայեցակարգով նախատեսվում է սահմանափակել օրվա աշխատաժամանակը՝ մինչեւ 16-ժամյա. այլեւս չի լինի 24-ժամյա աշխատանքային օր: Նախատեսվում են փոփոխություններ նաեւ գործադուլի մասին օրենքում՝ հստակ սահմանելով, թե, օրինակ, գործադուլով խնդրիներ բարձրաձայնելուն քանի հոգի պետք է համաձայնություն տա, քանի աշխատողի միավորման դեպքում կարող է լինել գործադուլ: «Հայաստանում գործադուլներ տեղի չեն ունենում գուցե նաեւ այդ իրավակարգավորումների բարդության պատճառով»,- նշեց Սարգսյանը:

Նախատեսվում են նաեւ մի շարք փոփոխություններ, որ բխում են իրավակիրառ պրակտիկայից. աշխատանքային օրենսգրքում մի շարք հարցեր թեպետ սահմանված են, սակայն դրանց կիրառումը շատերի մոտ է հարցեր առաջացնում: Օրինակ, Սարգսյանի խոսքով, ամենամյա արձակուրդը, բոլորը գիտեն, որ նոր ընդունված աշխատողին չի տրամադրվում մինչեւ՝ վեց ամիս չաշխատի. «Բայց օրենքում կա «որպես կանոն» բառակապակցությունը, որը նշանակում է, որ գործատուի համաձայնությամբ այդ արձակուրդը կարող է տրամադրվել նաեւ մինչեւ վեց ամիսը»: Նաեւ մարդիկ կան, որ ամենամյա արձակուրդ չեն վերցնում տարիներ շարունակ. հնարավոր է, որ դա փոխադարձաբար ձեռնտու է լինում թե՛ աշխատողին եւ թե՛ գործատուին, սակայն առաջանում են հարցեր, թե աշխատանքից դուրս գալու պարագայում ինչ է լինում այդ կուտակված արձակուրդի հետ, կարո՞ղ է աշխատողը վերցնել տարիների արձակուրդը միանգամից եւ այլն:

«Այստեղ եւս նախատեսվում են հստակեցումներ եւ կարգավորումներ. ըստ այդմ, աշխատողները պիտի բարի լինեն օգտվեն նախատեսված ամենամյա արձակուրդից, գործատուն էլ հնարավորություն ունի տեղափոխել այդ արձակուրդը մինչեւ 18 ամիս, սակայն դրանից հետո այն պիտի տրվի, կամ էլ տուգանքներ են նախատեսվում»:

Օրենսգրքում անհրաժեշտ են նաեւ մի շարք տեխնիկական փոփոխություններ. «Օրինակ՝ աշխատանքային օրենսգրքում մի շարք տեղերում օգտագործվում է «հաշմանդամ» բառը, բայց հիմա պիտի կիրառվի «հաշմանդամություն ունեցող անձ» տերմինը»:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը նշեց, որ քաղհասարակությունն արդեն իսկ օրենսդիր մարմնին ներկայացրել է առաջարկությունների փաթեթ. «Հիմնական խնդիրն այն է, որ այս հայեցակարգը պիտի վերաբերի ոչ թե միայն աշխատանքային օրենսգրքին, այլեւ աշխատանքային հարաբերությունները կարգավորող բոլոր իրավական փաստաթղթերին. օրավարձով աշխատողների իրավունքները պաշտպանված չեն այս օրենսգրքով»: Ըստ Մարտիրոսյանի՝ միայն աշխատանքային օրենսգրքի փոփոխություններով պաշտպանվելու են միայն աշխատողների մի մասի իրավունքները:

«Աշխատանքային իրավունքների շրջանակում պետք է անդրադարձ կատարվեն նաեւ անհատ-ձեռնարկատերերի իրավունքներին: Սա պիտի լինի ոչ թե Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների, այլ Աշխատանքային հարաբերությունները կարգավորող փաստաթղթերի բարեփոխումների հայեցակարգ»,- ասաց նա:

Մարտիրոսյանը պնդեց, որ չգրանցված աշխատողները եւս փաստացի աշխատում են, եւ ըստ այդմ, պետք է լինի նրանց իրավունքները պաշտպանող որոշակի գործիքակազմ, քանի որ ուղղակի անտեսել այս իրողությունը, չի կարելի: Նաեւ կամավորականների հետ կապված իրավահարաբերությունները պետք է կարգավորվեն կա՛մ աշխատանքային օրենսգրքով, կա՛մ առանձին օրենքով:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը հակադարձեց, որ չգրանցված աշխատողին որեւէ իրավական կարգավորմամբ անդրադառնալը ռիսկային է եւ կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել՝ հանգեցնելով իրավունքի չարաշահման: «Դա ավելի շատ կարող է տանել չգրանցված աշխատողների շատացմանը, քան նրանց իրավունքների պաշտպանությանը: Մեր օրենսդրությունը աշխատող հասկացությունը դիտարկում է միայն աշխատանքային պայմանագրով գրանցման հիման վրա: Սակայն ասվում է, որ եթե ապացուցվում է մարդու՝ տվյալ աշխատանքն անելու փաստը, ապա նրա իրավունքները վերականգնվում են»:

Օրավարձով աշխատողի խնդիրը, ըստ նրա, առանձին չէ. «Եթե մարդը գրացված է, ապա աշխատավարձի վճարման ձեւը որեւէ կերպ աշխատողի իրավունքների տարբերություն չունի: Մենք պիտի խրախուսենք, որ մարդիկ լինեն պահանջատեր եւ գործատուից պահանջեն իրենց գրանցել՝ որպես աշխատողի»:

Հերիքնազ Տիգրանյանի դիտարկմամբ՝ կան մի շարք հարցեր, որ դեռ չեն կարող լուծվել, քանի դեռ փոփոխություններ չեն արվել Սահմանադրության մեջ, որտեղ անհրաժեշտ է ներառել աշխատանքի իրավունքը: «Այս հայեցակարգը որեւէ կերպ չէր կարող այս խնդիրը լուծել, եւ մինչեւ չունենանք սահմանադրական փոփոխություն, դրան անդրադառնալ չենք կարող»,- ասաց նա:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը եւս խոսեց չգրանցված աշխատողների իրավունքների պաշտպանության մասին: Նա հավաստեց, որ օրենսդրորեն կա հնարավորություն այն պարագայում, երբ աշխատանքային հարաբերություններ կան, բայց դրանք գրանցված չեն, կամ քաղաքացիաիրավական ծառայությունների մատուցում է ձեւակերպված, դատական կարգով հաստատել դա, եւ աշխատողին տալ իր աշխատանքային իրավունքներից օգտվելու հնարավորություն:

«Բայց այլ խնդիր կա, պրակտիկայում դատավարական-ապացուցման խնդիր կա: Եթե աշխատողը չի կարող իրեն թույլ տալ փաստաբան ունենալ, շատ մեծ դժվարություն կարող է ունենալ ապացուցելու, որ որեւէ ընկերությունում ինքն աշխատել է»,- ասաց Հակոբյանը՝ ընդգծելով, որ աշխատողը նաեւ զրկված է լինում դատարան վկաներ բերելու հնարավորությունից:

Նա նշեց, որ մեծ խնդիր է նաեւ մարդկանց՝ իրենց իրավունքներին տեղյակ չլինելը. «Ծառայությունների մատուցման պայմանագրերով աշխատող մարդիկ՝ գործատուն եւ աշխատողը գալիս են համաձայնության, սակայն երբեմն աշխատողն առհասարակ չգիտի՝ ինչ է ծառայությունների մատուցման պայմանագիրը, մյուս կողմից էլ չի օգտվում արձակուրդներից»:

Նա գործնականում խնդրահարույց համարեց նաեւ պահանջը, որ գործատուին ներկայացվի, թե կրճատումների ժամանակ ինչ չափոփոշիչներից ելնելով պիտի աշխատողներին ազատի կամ պահի, քանի որ «երբ գործատուի մասնավոր շահերից չի ելնում պահել նախընտրելի աշխատողին, կարող է խնդիրներ առաջանալ գործատուի համար»: Այստեղ գործատուի համար նշված չեն այն չափանիշները, թե ինչ պիտի հաշվի առնել հաստիքները կրճատելիս, եւ հիմա էլ աշխատողները չեն կարող ապավինել դատարանի վճռին, քանի որ դատարանն այս խնդիրներին չի կարող լուծում տալ. գործատուն պարտավոր չէ կրճատումներն անելիս ինչ-որ չափորոշիչներից ելնել:

Ժորա Սարգսյանը, անդրադառնալով Մարտիրոսյանի քննադատությանը, նշեց, որ չգրանցված աշխատողների խնդիրը չպիտի կարգավորվի Աշխատանքային օրենսգրքով: Նա նշեց, որ այս խնդրով պետք է լինի վերահսկողական համակարգ, որ շուրջ մեկ տարի անց լիովին կգործի: «Իսկ օրավարձով աշխատելը նշանակում է ուղղակի վարձատրության այդ հաճախականությունը. դրանից ընդհանրապես չի բխում, որ աշխատողը գրանցված չէ: Իսկ եթե «օրավարձով աշխատող» ասելով՝ նկատի ունենք չգրանցված աշխատող, ապա այս հարցերը կարգավորված են աշխատանքային օրենսգրքով. դատական գործընթացով ապացուցել, որ աշխատել է»:

Նա հաղորդեց, որ «Կամավորության մասին» օրենքի հայեցակարգն ընդունված է, եւ մշակվում է արդեն օրենքի նախագիծը:

Աշխատանքային բոլոր հարաբերությունների կարգավորման խնդիրն, ըստ նրա, այս պահին իրենց առաջ դրված չէ. «Շատերն այս արտակարգ դրության պայմաններում հասկացան՝ որքան լավ կլիներ գրանցված լինելը, թեպետ հաճախ հենց իրենք են ուզել, որ լինեն չգրանցված՝ պայմանավորվելով, որ հարկերի կեսը գործատուն փոխանցի իրենց աշխատավարձին»:

Անդրադառնալով գործատուի՝ կրճատումների ժամանակ որոշ աշխատողների որոշակի նախապատվություն տալու չափանիշներին՝ նա նշեց, որ դա լավ չէ, պետք չէ սահմանափակել գործատուին: Որոշ սահմանափակումներ՝ փոքր երեխա ունեցողների, մեծ ստաժ ունեցողների մասով արդեն իսկ գործում են, սակայն, ըստ Սարգսյանի, լայն առումով հարկ է գործատուին տալ իր համար նախընտրելի աշխատողին պահելու հնարավորություն:

Հակադարձելով՝ Հայկ Մարտիրոսյանն ասաց, որ Հայաստանում առհասարակ չկան արդյունավետության գնահատման չափորոշիչներ. մի նոր աշխատող արագ դառնում է բաժնի պետ, մեկ ուրիշը տարիներ շարունակ չի կարողանում անցնել աշխատանքային հաջորդ աստիճանին: «Պետությունը չի կարող ձեռքերը ծալած նստել, եւ ոչինչ չանել: Այս հայեցակարգով այս հարաբերությունները որեւէ կերպ կարգավորված չեն»: «Գործատուն ինքն է որոշում՝ ում է ընդունում, ում է նշանակում բաժնի պետ, եւ ինքն է ընտրում, թե ինչ չափորոշիչներով»,- պատասխանեց Սարգսյանը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգի լրամշակվող տարբերակը քննարկումների էլեկտրոնային հարթակում 80 տոկոսով դրական գնահատված նախագիծ է:

Նշենք, որ թեպետ աշխատանքային օրենսգիրքը ընդունվել է 2005 թվականին, եւ դրանից հետո փոփոխվել մոտ 30 անգամ, սակայն փոքրիշատե մեծ փոփոխությունների ենթարկվել է 2010 եւ 2015 թվականներին: Իսկ արտակարգ դրության հաստատումից ի վեր աշխատողի իրավունքների պաշտպանության բավականին լայն գործիքակազմով գործում է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը: Թեպետ այս մարմնի լիազորությունները ողջ ծավալով պիտի ուժի մեջ պիտի մտնեին 2021-ին, սակայն պայմանավորված արտակարգ դրությամբ, այն արդեն իսկ ունի հնարավորություն սկսել գործել՝ պաշտպանելու համար աշխատողների խախտված իրավունքները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2246 դիտում

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը