Հարկադրված միջոցառումն անում ենք՝ մանկապարտեզների աշխատակիցների ու երեխաների անվտանգությունից դրդված. Տիգրան Վիրաբյան

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երեւանի մանկապարտեզների փակման շուրջ ծնողների ունեցած դժգոհություններին:

Վիրաբյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Նախադպրոցական տարիքի երեխաներ ունեցող մեր քաղաքացիներից շատերին հասկանալիորեն դուր չի եկել մանկապարտեզները ժամանակավորապես փակելու եւ յուրաքանչյուր վ/շ-ում երկուական հերթապահ մանկապարտեզ թողնելու որոշումը:

Լրացուցիչ անհարմարություններից հիմնականները.

-Երեխաները սովոր են իրենց խմբերին, երեխաներին, դաստիարակներին, նոր միջավայրին հարմարվելը դժվար է լինելու, երեխաները սթրեսի են ենթարկվելու:

-Իրենց «սովորական» մանկապարտեզները հիմնականում տանը մոտ են, տեղափոխվելու խնդիր չկա, մինչդեռ այս շրջանում ստիպված են լինելու երկար ճանապարհ անցնել, երբեմն՝ տրանսպորտի վրա լրացուցիչ գումար ու ավելի շատ ժամանակ ծախսել՝ հերթապահ մանկապարտեզներ հասնելու համար:

Բոլոր այս խնդիրները հասկանալի են, բոլորս էլ բախվում ենք բոլոր անհարմարությունների հետ, որ հետը բերել է չարաբաստիկ համավարակը՝ սկսած դիմակներ կրելուց, մինչեւ ճամփորդելու ու մեր ավագ հարազատներին տեսնելու արգելքը:

Ու թերեւս ավելորդ չի նշել, որ այս հարկադրված միջոցառումն անում ենք՝ մեր մանկապարտեզների աշխատակիցների ու երեխաների անվտանգությունից դրդված. «սովորական» ժամանակներում մանկապարտեզներում աշխատում է շուրջ 4500 մարդ, այս միջոցառման շնորհիվ նրանց մեծ մասը տանը կմնա (իհարկե, շարունակելով վճարվել), հերթապահ մանկապարտեզներում կաշխատի մոտ 500 մարդ:

Իսկ երեխաները, որոնք արդեն ադապտացված են մանկապարտեզի միջավայրին, կկարողանան նաեւ ծնողների օգնությամբ ավելի հեշտ հարմարվել այս նոր իրավիճակին:

Սա իսկապես անհրաժեշտ միջոցառումներից մեկն է, եթե ուզում ենք հնարավորինս շուտ ու քիչ խնդիրներով վերադառնալ բնականոն կյանքի հունին:

Ամեն դեպքում, քաղաքային իշխանությունը հայցում է երեւանցիների ներողամտությունը՝ ստեղծված անհարմարությունների համար եւ վստահություն հայտնում, որ միահամուռ ջանքերով կհաղթահարենք դժվար ժամանակները:

Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3785 դիտում

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան