Սեդրակ Առուստամյանը երեկ հարցաքննվել է. ըստ պաշտպանի՝ փաստ է, որ նա իր պապի ոսկիներն է գումարի վերածել

«Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը կալանավորումից հետո առաջին անգամ երեկ հարցաքննվել է:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հովիկ Սուքիասյանը՝ նշելով, որ Առուստամյանը մանրամասն ցուցմունք է տվել, քննիչի բոլոր հարցերին՝ պատասխանել: Թե ինչի շուրջ է եղել բուն հարցաքննությունը, պաշտպանը չցանկացավ մանրամասնել՝ հղում անելով նախաքննության գաղտնիության սկզբունքին:

Հիշեցնենք՝ Առուստամյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 312-րդ հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափի կաշառք տալը) եւ 38-190-րդ հոդվածով (փողերի լվացման օժանդակությունը): Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ կալանքի տակ է գտնվում ապրիլի 25-ից:

Ըստ մեղադրանքի՝ Առուստամյանը 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք է տվել 2008-2014 թթ ՊԵԿ նախագահի, ապա՝ Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած անձին (խոսքը Գագիկ Խաչատրյանի մասին է,- խմբ.) ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային և մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու եւ այլ նպատակներով, իսկ այդ գումարների հանցավոր ծագումը թաքցնելու համար դրանք փոխանցվել են Գագիկ Խաչատրյանի որդիների մատնանշած եւ նրանց հետ փոխկապակցված օտարերկրյա, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին. «Ավելին, նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար վերջիններիս և Ս․Ա-ի միջև կնքվել են փոխառության պայմանագրեր՝ համապատասխանաբար 7.000.000 և 13.400.000 ԱՄՆ դոլարի վերաբերյալ, մինչդեռ Ս.Ա.-ին որևէ գումար տարիներ շարունակ և առ այսօր չի վերադարձվել»,- ասված է դատախազության այսօր տարածած հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով հաղորդագրության այս վերջին հատվածին՝ մեր զրույցում Սեդրակ Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանն ասաց, որ այս պահին էլ Խաչատրյան եղբայրները պատրաստ են գումարը՝ տոկոսներով հանդերձ, վերադարձնել. «Բայց քանի որ նրանց բոլոր գույքերը եւ դրամական միջոցները գտնվում են արգելանքի տակ, խոչընդոտ կա, եւ արդեն մեկ տարուց ավելի է՝ նրանք չեն կարողանում որեւէ գործարք կատարել այդ ուղղությամբ, այս պահին էլ մենք քննիչին ներկայացրել ենք պատրաստակամության վերաբերյալ փաստաթուղթ, բայց քանի որ գույքերը կալանքի տակ են, հնարավորություն չունեն որեւէ գումար տալու»: Հարցին՝ ո՞րն է պատճառը, որ դրանից առաջ էլ, երբ դեռ արգելանք չի եղել, գումարները չեն վերադարձվել, Սուքիասյանը պատասխանեց. «Փոխառության գումար է, տոկոսները, միեւնույն է, պտտվում են, իրենք տալու են, ինչքան էլ որ լինի, դրանից երբեք էլ չեն հրաժարվել, բայց դրանք քաղաքացիաիրավական հարաբերություններ են, մեկը մյուսին փող է տալիս, եւ պետությունը իրավունք չունի դրան միջամտելու, տոկոսները կստանաս թե չէ կամ երբ կստանաս, դա քո գործն է»: Պաշտպանի խոսքով՝ արգելանքի տակ են նաեւ Սեդրակ Առուստամյանի դրամական միջոցները, բանկային հաշիվները, ողջ գույքը: Հարցին՝ դրանց վրա արգելանք դնելու որոշումը բողոքարկե՞լ են, պաշտպանը պատասխանեց, որ դրա անհրաժեշտությունը առայժմ չկա. «Այս պահին պետք չէ. ոչ գումար է հանելու, ոչ էլ, թող մնա, քննությունը կատարեն, տեսնենք՝ ինչ կստացվի»: Նշենք, որ ըստ դատախազության՝ մեղադրյալների գույքի վրա կալանք է դրվել գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար: ԱԱԾ քննչական դեպարտամենտից օրեր առաջ մեզ տեղեկացրել էին, որ հիշյալ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում են Գագիկ Խաչատրյանի երկու որդիները, որոնք նկատմամբ այժմ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը, եւ հայտարարված է հետախուզում: Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները որպես մեղադրյալ են ներգրավված առանձնապես խոշոր չափերով յուրացմանը, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն եւ ծանր հետևանքների զուգորդմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը օժանդակելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:

Մեր այն հարցին՝ փոխառության պայմանագրերը, որոնք, ըստ պաշտպանական կողմի, ուժի մեջ են, վարույթն իրականացնող մարմնին ներկայացրե՞լ են, Հովիկ Սուքիասյանը պատասխանեց. «Որոշ մասը իրենց տրամադրության տակ եղել է, բայց իրենք ասում են՝ դա ոչ թե փոխառության գումար է, այլ կաշառքի, փողերի լվացման, հիմա եթե իրենք չեն վստահում մեր ցուցմունքներին, նշանակում է՝ մնացած ամեն ինչ ավելորդ է»:

Դատախազության այսօրվա հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, որ միջոցներ են ձեռնարկվում կաշառքի առարկա հանդիսացած գումարի ծագման օրինականությունը ստուգելու ուղղությամբ՝ նկատի ունենալով, որ մեղադրյալ Սեդրակ Առուստամյանը 2011թվականին 22․401․000 ԱՄՆ դոլար ունենալու հանգամանքը պայմանավորել է իր մայրական պապի կողմից «Իրանի պատերազմի» ընթացքում սովետական բանակում ծառայելու, մեծ քանակությամբ ոսկի՝ «Շահի ոսկիները» բերելու եւ 1987թ․տատի կողմից իրեն փոխանցելու հանգամանքներով: Մեր զրույցում պաշտպանը մանրամասնեց, որ խոսքը  վերաբերում է 1941 թվականին. «Այդ ժամանակ, երբ սովետական զորքերը ներխուժել են Պարսկաստան, Առուստամյանի պապը, որպես սովետական բանակի սպա, մասնակցել է ռազմական գործողություններին, իսկ դրանց ավարտից հետո՝ 1942 թվականին արդեն, մեկնել է Հայրենական պատերազմ, թե որտեղից բերված ոսկիներ են, արդեն ուրիշ խնդիր է, ինքը ցուցմունքում մանրամասնել է, հիմա իրենք հրապարակել են, թող իրենք էլ մանրամասնեն, բայց փաստ է, որ դրանք պապի ոսկիներն են եղել, նա մեծ քանակությամբ ոսկիներ է բերել Պարսկաստանից, որոնք էլ հետագայում արդեն Առուստամյանը գումարի է վերածել»:

Նշենք, որ հունիսի 2-ին պաշտպանը Վճռաբեկ դատարանին է բողոքարկել Առուստամյանի կալանավորման որոշումը: Ավելի վաղ Վերաքննիչ դատարանը, դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, մերժել էր իր բողոքը՝ նույն այդ որոշման դեմ. «Փաստարկների մեկնաբանության խնդիր է. մեր իրավական մոտեցումները այլ են, դատարաններինը՝ այլ, ամեն դեպքում, իր որոշման հիմքում Վերաքննիչ դատարանը խոչընդոտելու ռիսկն է անփոփոխ թողել»,- ասաց Հովիկ Սուքիասյանը՝ հավելելով, որ այսօր նաեւ քննիչին է մի միջնորդություն ներկայացրել: Թե կոնկրետ ինչ բովանդակությամբ, պաշտպանն առայժմ չցանկացավ բացահայտել:

Հիշեցնենք, որ Սեդրակ Առուստամյանը մեղադրյալի կարգավիճակ ունի եւս երկու քրեական գործով, որոնցով դարձյալ մեղադրանքը չի ընդունում. Հյուսիս-հարավ ավտոճանապարհի չարաշահումների գործով նրան մեղադրանք է առաջադրվել կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, հարկերից չարամտորեն խուսափելու գործընթաց կազմակերպելու եւ փողերի լվացման համար: Մեկ այլ գործով էլ, որն արդեն դատարանում է, նա մեղադրվում է այն բանի համար, որ Երևան քաղաքի Աբովյան 5/1, 5/2, 5/5 հասցեներում շինության կառուցումը չդադարեցնելու համար իր նկատմամբ կրկնակի վարչական տույժ նշանակվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, շարունակել է այդ շինության կառուցումը։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9541 դիտում

Ձերբակալված 194 անձ, 209 քրեական հետապնդում, կալանքներ․ ընտրական բնույթի հանցագործությունների վիճակագրություն

Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ տեսանյութ

Առաջիկա ժամերին Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ

Տեղեկություն կա, որ կարգելվի միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը

Ստեփանավանում մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է գործել․ ստեղծվել է օպերատիվ շտաբ

Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին

Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն

120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար

Քեզի 150+50 տվել էի, 600 էլ փոխանցեմ, հարցերը քցի տեղը․ ընտրակաշառքի ևս մեկ ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը

Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի

Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ

Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին

Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ

«Գող Բջեն» ձերբակալվել է

ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ

Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար

Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում․ ովքեր են նրանք

ԱՍՀՆ հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք նոր կյանք են սկսել Ակնաշենի փոքր տանը

«Մինիմումը բդի 10 ձեն բերես», «Նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են սատկել

Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել փողերի լվացում․ գործը դատարանում է

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է

Արմեն Աշոտյանը կալանավորվել է

Ես Ղարաբաղի համար ոչինչ չեմ խնայել, ի՞նչ խոսույթ է, որ չեմ սիրում ղարաբաղցիներին․ Փաշինյան

Նախընտրական քարոզչությունը հունիսի 5-ի՝ 24։00-ին, ավարտվում է․ ԿԸՀ

Ռոբերտ Քոչարյանի ձեռքերն արյունոտ են. իմ երեխային էլ սպանեց, նա մենակ լավ մարդ ա սպանում. Քլոյան. տեսանյութ

Պուտինը գործընկերս է, Մակրոնն էլ է ընկերս, Թրամփն էլ․ ում հետ բնականոն հարաբերություններ ունենք՝ ընկերներս են

ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան»-ի վերաբերյալ «Հանրապետություն» կուսակցության միջնորդությունը

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնության համար

«Քաղաքացիական պայմանագրի» ամփոփիչ հանրահավաքը Երևանի Հանրապետության հրապարակում․ լուսանկարներ

Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է

Սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ընտրելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիություն ստացած և 18 տարին լրացած անձինք․ ՆԳՆ-ն՝ Ղարաբաղից տեղահանվածներին