Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում արտակարգ դրությամբ սահմանված պահանջների խախտման մասին հրապարակակումների շարքում կային նաեւ աշակերտների ու ուսուցիչների լուսանկարներ ու տեսանյութեր, որտեղ երեւում է, որ նրանք, հանդիպելով դպրոցն ավարտելու կապակցությամբ, չեն պահպանում սոցիալական հեռավորություն, չեն կրում դիմակներ:
«Մայիսի 25-ին այսպես վերջին զանգ են նշել Երեւանի 114 դպրոցի շրջանավարտները։ Պարող կինը, պարզվում է, դպրոցի տնօրենն է»,- վերնագրել էր վարչապետը մարդաշատ սենյակի տեսանյութը։
Ի պաշտպանություն Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տնօրենի՝ աշակերտները ներկայացրել են պարզաբանում՝ ընդունելով, որ սխալվել են եւ խնդրելով ներողամիտ լինել: «Մայիսի 25-ին Խաչիկ Դաշտենցի անվան 114 ավագ դպրոցում նախատեսված էր ատեստատների հանձնում, որն էլ իրականացվել է՝ հաշվի առնելով անվտանգության բոլոր կանոնները։ Յուրաքանչյուր դասարանի համար նախատեսված է եղել առանձին ժամ եւ ամեն ինչ արվել է իրավիճակին համապատասխան։ Հասկանալով, որ Վերջին զանգը չի կայանալու՝ մենք՝ ավարտական դասարանի աշակերտներս, մտել ենք տնօրենի սենյակ եւ փորձել փոքրիկ անակնկալ անել։ Տեսանյութում (Փաշինյանի էջում հրապարակված -ՀԺ) միայն հատուկ (գուցե դիտավորությամբ) մոնտաժված հատվածն է. կա սկիզբ եւ կա շարունակություն։ Յուրաքանչյուր աշակերտ ատեստատը ստանալուն պես դուրս է եկել սենյակից։ Բոլորը դպրոց մտնելիս ջերմաչափվել են. ամեն ինչ եղել է ըստ արտակարգ դրության կանոնների։ Դպրոցը եղել է նախապես ախտահանված, աշակերտները չեն գտնվել սենյակում 7 րոպեից ավելի:
Հասկանում ենք վարչապետի զայրույթն ու ընդունում, որ նման իրավիճակում մեր այդ քայլը ճիշտ չէր։ Իրավիճակի մեղավորը մենք ենք, չստացված անակնկալը մերն էր, մեր տնօրենը ընդամենը փորձեց մեզ չտխրեցնել։
Խնդրում ենք պարոն Վարչապետին ներողամիտ լինել ու հասկանալ մեզ։ Հեշտ չէ դպրոցն ավարտել ու անցկացնել նման պայմաններում։ Նոր կյանքի փուլ ենք մտնում՝ նեղացնելով մեր սիրելի ուսուցչին՝ տիկին Կոստանյանին։ Նրան կարելի է երկար ներկայացնել՝ անցած ճանապարհով, շնորհակալագրերով, մեդալներով, բայց ամենակարեւորը նրա լավ մարդ լինելն է։
Մարդ, որ կարող է օգնել, ներել, լինել խիստ ու լավ ուսուցիչ։ Մեզ մնում է գնահատել, չտխրեցնել ու խնդրել մի փոքր ներողամտություն։ Միացեք մեր ստորագրահավաքին՝ ի պաշտպանություն մեր սրտի տնօրենի»,- ասված է պարզաբանման մեջ։
«Հայկական ժամանակ»-ն այսօր ԿԳՄՍՆ-ից հետաքրքրվեց, թե ինչ պատիժներ են նախատեսվում ատեստատների հանձնման ժամանակ արտակարգ դրության նորմերը խախտած դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների նկատմամբ, հաշվի կառնվի՞ աշակերտների՝ ներողամիտ լինելու խնդրանքը, լուրեր են պտտվում աշխատանքից ազատելու մասին՝ որքանո՞վ են դրանք համապատասխանում իրականությանն ու արդյո՞ք աշխատանքային օրենսգրքի խախտում չի նրանցից ազատման դիմումներ պահանջելը:
ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից տեղեկացրին, որ խնդրի քննարկման համար հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նշելով. «Միանշանակ բոլոր որոշումները կլինեն Աշխատանքային օրենսգրքին համապատասխան»:
Խորհրդակցության ավարտին տեղեկացանք, որ նախարարության ենթակայությամբ գործող դպրոցներից որեւէ մեկի տնօրենն այս պահի դրությամբ աշխատանքից ազատված չէ, մի քանիսը բացատրություն են ներկայացրել։
Այս պահին հայտնի է միայն մեկ ուսուցչուհու՝ մարզպետարանի ենթակայությամբ գործող Արարատի մարզի Սուրենավան գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի դասղեկի՝ աշխատանքից ազատման մասին. որոշման մասին դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանին հաղորդել են մարզպետարանից. տնօրենին տրվել է խիստ նկատողություն, իսկ դասղեկ-ուսուցչուհին ազատվել է աշխատանքից: Արարատի մարզպետին, Կրթության, գիտության եւ սպորտի վարչություն, ինչպես նաեւ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին մեր զանգերը մնացին անպատասխան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք 300.000-ից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը
Ընթանում է ԱԺ վերջին քառօրյան. վարչապետը խորհրդարանում է
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ
Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը
Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը
Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են
Օրդինատուրայի ծրագրով շուրջ 500 երիտասարդ բժիշկներ գործուղվել են մարզային բժշկական կենտրոններ․ ԱՆ
ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում
Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի
Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում
Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները
Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը
ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ
Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ
Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում
Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ
ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում
Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը
«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները
«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ
Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար
Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը
Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT