Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում քննչական գործողությունների վերաբերյալ տրվել է սուտ տեղեկություն․ պարզաբանում

Խախտելով նախաքննության տվյալներ հրապարակելու սահմանափակումը՝ ընտրողաբար կատարված տեղեկատվական արտահոսքերով խեղաթյուրված պատկեր ստեղծելու ակնհայտ մղումով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում քննչական գործողություններ կատարվելու, դրա նպատակների ու իրավաչափության, ինչպես նաև այդ քրեական գործի շրջանակներում դատախազության կողմից կայացված դատավարական որոշումների վերաբերյալ զանգվածային առանձին լրատվամիջոցներով տրվել են իրականության հետ աղերս չունեցող և մինչև անգամ երևակայական գնահատականներ: Անթույլատրելի համարելով նման մանիպուլյատիվ մեթոդներով հետագա շահարկումների ծավալումը՝ ստիպված ենք խնդրո առարկային առնչվող առանձին հարցերի կապակցությամբ պարզաբանել հետևյալը: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։

1. Քննվող քրեական գործի և դրա առանձին հանգամանքների վերաբերյալ քննության մարմնի և դատախազության կողմից մինչ օրս հրապարակային պարզաբանումներ չտալը և նախընթաց խեղաթյուրումներին չարձագանքելու հարցում դրսևորված զսպվածությունը պայմանավորված է եղել բացառապես օրենսդրությամբ սահմանված՝ քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի հեղինակության, նրա գործունեության անկախության երաշխիքները խստագույնս պահպանելու անհրաժեշտությամբ: Դրանք, ի թիվս այլնի, պահանջում են քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ քննչական գործողություն կատարելու դեպքերում առավելագույնս ապահովել քննչական գործողության գաղտնիությունը, դատավորի հեղինակության և անկախության նկատմամբ հարգանքը՝ բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

2. Առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ քաղաքացին հաղորդում է ներկայացրել ոչ թե շուրջ մեկ տարի առաջ, ինչպես փորձ է արվում մատուցել, այլ 2019 թվականի փետրվար ամսին:

Հաղորդմամբ վերջինս հայտնել է, որ քրեական հետապնդման մարմինների որոշումների դեմ դատարան ներկայացրած բողոքի նյութերի ուսումնասիրությամբ պարզել է, որ դրանց կցվել է բողոքի քննությանն իրեն կանչելու մասին ծանուցում, մինչդեռ իրեն նման ծանուցում չի ուղարկվել, այդ կերպ ստեղծվել է պատրանք, թե կողմերին ուղարկվել են ծանուցումներ, սակայն նրանց չներկայանալու արդյունքում դատական նիստը չի կայացել, իսկ դատական նիստերի արձանագրությունների և ձայնագրման կրիչի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ օրը դատական նիստ տեղի չի ունեցել:

Հիշյալ հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով 2019 թվականի փետրվարի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից կայացված որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժվել է՝ նկատի ունենալով, որ թեև խնդրո առարկա ծանուցումը կցված է եղել դատական գործին, սակայն այն կողմին չուղարկելու հանգամանքն ընդունել է դատավորը՝ դա պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությամբ: Այդ իրավիճակը վարույթն իրականացնող քննիչի գնահատմամբ չի կարող մեկնաբանվել որպես քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված այս կամ այն շարժառիթով պաշտոնեական կեղծիքի կատարում։

Քննիչի որոշման դեմ բերված բողոքը մերժվել է վերադաս դատախազի կողմից 2019 թվականի մարտի 12-ին կայացված որոշմամբ՝ նկատի ունենալով, որ ինչպես ներկայացված բողոքը, այնպես էլ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված փաստական տվյալները քրեական գործ հարուցելու բավարար հիմքերի առկայության մասին տեղեկություններ չեն պարունակել, որոնք թույլ կտային դատախազին վերացնել բողոքարկված որոշումը և հարուցել քրեական գործ:

Հաղորդում տված անձի կողմից, սակայն, քննիչի և դատախազի որոշումները այս տարվա մայիսին բողոքարկել են նաև  ՀՀ գլխավոր դատախազին: Ներկայացված այս բողոքով քաղաքացին հայտնել է առավել հիմնավոր փաստարկներ: Մասնավորապես՝ կոնկրետ փաստարկներ են ներկայացվել ոչ թե նիստի ծանուցման մասին, ինչի տպավորությունը համառորեն փորձ է արվում ստեղծել լրատվական միջավայրում, այլ դատական նիստի արձանագրության կեղծված լինելու վերաբերյալ, որոնք առերևույթ վկայել են պաշտոնեական կեղծիքի օբյեկտիվ հատկանիշների մասին: ՀՀ գլխավոր դատախազի կողմից բողոքի բավարարումը և քրեական գործի հարուցման որոշում կայացնելը պայմանավորված է եղել բացառապես այդ հանգամանքով և ներկայացված հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու անհրաժեշտությամբ:

Վերոնշյալը նաև փաստում է, որ դատախազությունն այդ նյութերը վերանայել է ոչ թե իր նախաձեռնությամբ, ինչի տպավորությունը ևս արհեստականորեն փորձ է արվում ստեղծել, այլ հաղորդում ներկայացրած քաղաքացու կողմից ՀՀ գլխավոր դատախազին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացված բողոքի քննարկման արդյունքում:

Այս իմաստով իրականության հետ որևէ աղերս չունի լրատվամիջոցներով ստեղծվող այն տպավորությունը, թե իբրև Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում կայացնելուց հետո են դատախազությունում որոշել վերանայել դեռևս փետրվար ամսին մերժված նյութերը:

Դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործով վերը նշված որոշումները կայացնելու և պաշտոնեական կեղծիքի դեպքի առթիվ դատախազության կողմից քրեական գործ հարուցելու միջև կապի վերաբերյալ տողատակերից հասկացվող գնահատականները երևակայական աստիճանի իրականությունից հեռու են նաև այն պատճառով, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման կայացման օրվա՝ 2019 թվականի հունիսի 28-ի դրությամբ դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված հիշյալ դատական ակտերը Վերաքննիչ դատարանի կողմից բեկանված են եղել:

Իսկ աշխատասենյակում կատարված խուզարկությունը և առգրավումը հետապնդել են բացառապես մեկ իրավաչափ նպատակ՝ գործով ձեռք բերել  պաշտոնեական կեղծիք կատարված լինելու հանգամանքը հաստատող կամ հերքող փաստական տվյալներ:   

3. Նկատի ունենալով, որ առանձին լրատվամիջոցներ կասկածի տակ են դրել նաև դատավորի աշխատասենյակում կատարված քննչական գործողությունների իրավաչափությունը՝ հարկ ենք համարում նշելու, որ «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածով նախատեսված պահանջները խստագույնս պահպանվել են, քանզի քրեական գործի շրջանակներում քննչական գործողություններ կատարելու նպատակով դատարանի շենք մուտք գործելուց առաջ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն անհապաղ այդ մասին իրազեկել է Բարձրագույն դատական խորհրդին։ Բացի այդ, չնայած քրեական հետապնդման չենթարկվող դատավորի աշխատասենյակում կատարված քննչական գործողություններին նրա մասնակցությունն օրենքի ուժով պարտադիր չէ, աշխատասենյակում խուզարկություն կատարելու քննչական գործողության ընթացքում քննչական գործողության կատարման վայր իր նախաձեռնությամբ ներկայացած դատավորին վարույթն իրականացնող մարմինը թույլատրել է սկզբից մինչև վերջ մասնակցել քննչական գործողությանը՝ օգտվելով դիտողություններ և հայտարարություններ անելու իրավունքից: 

Ելնելով վերոգրյալից՝ հորդորում ենք ձեռնպահ մնալ հատվածաբար, համատեքստից կտրված նախաքննական նյութեր հրապարակելու, այդ կերպ իրականությունը խեղաթյուրելու փորձերից, ինչպես նաև չշահագործել դատավորի հեղինակությունը չվնասելու սկզբունից ելենով՝ նախաքննական մարմնի և դատախազության կողմից քրեական գործի շրջանակներում կատարվող քննչական գործողությունների վերաբերյալ սահմանափակ տեղեկատվություն տրամադրելու հանգամանքը, քանի որ տվյալ դեպքում արդարադատության շահը, դատավորի հեղինակության, անկախության երաշխիքների պահպանումն ավելի կարևոր արժեքներ են, քան տեղեկատվության ազատության ապահովումը:   

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4693 դիտում

ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր ծրագրի հաստատմամբ հարաբերությունները կզարգանան առավել հավակնոտ օրակարգով

Վեհափառի հրաժարականի պահանջով նամակ ենք հանձնել քարտուղարություն. 10 եպիսկոպոսների հայտարարությունը

Պետք է սրանց ականջներից բռնել դուրս շպրտել, ՌԴ ագենտ Գարեգինին նույնիսկ ուժային եղանակով հեռացնել. տեսանյութ

Մայր Աթոռի տարածքում իրավիճակը լարված է. այնտեղ են նաև 10-ը եպիսկոպոսները

Ձերբակալվել է Մալաթիայի «Ոսկու շուկայի» տնօրենը

Մայր Աթոռի բակում քաղաքացիները վանկարկում են՝ «Կտրիճ, հեռացի՛ր». տեսանյութ

Արսենյանը ՄԱԿ անդամ երկրների համաժողովում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում կատարված աշխատանքը

Արմեն Գրիգորյանն ու Սթիվեն Դաութին քննարկել են Հայաստանի ՄԹ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Դավիթ Առուշանյանը խորհրդակցություն է անցկացրել. ինչ հանձնարարականներ է տվել Շիրակի մարզպետը

Հայաստանի դիվանագիտական դպրոցի և ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Կառավարության օժանդակությամբ են տրամադրվել բնական եղևնու ճյուղերը, որոնցով զարդարվում է «պատմական» տոնածառը

Մայր Աթոռը բոլորինս է, ժողովուրդն էլ է մերը և իրավունք չունի այս տարածքում լարվածություն առաջացնել. Ղազարյան

Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին. բարձր է գնահատվել Հայաստանի հետ գործընկերությունը

Հատուկ դիմակավորված օպերացիա Երևանում․ ոստիկանություն են տեղափոխվել «Լեդի Հակոբի» ազգականները

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել դեկտեմբերի 18-ին

Հերքում եմ. նման հարց որևէ մեկի հետ չեմ էլ քննարկել. Փաշինյանը՝ Կճոյանին Կաթողիկոսի տեղապահ նշանակելու մասին

Պատրաստ եմ Կտրիճ Ներսիսյանին ընդունել միայն մեկ՝ իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով. Փաշինյան

Ողջունում եմ. վարչապետը՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծման մասին

Նախարարի հրամանով՝ ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ

Հանրապետության հրապարակում ակցիա է իրականացվել. 2 անձի նկատմամբ իրականացվում է վարչարարություն

Նոր հնարավորություններ են ստեղծվում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում. Փաշինյան

Նոր Գեղիի դպրոցի մոտ վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Նորությո՞ւն է, որ կաթողիկոսը ղեկավարվում է դրսից, թե՞ քրեական գործ է պետք տեսնելու համար. Փաշինյան

Մի քիչ հարցեր կան. ՀՀ վարչապետը դեռ չի որոշել՝ առաջիկա կիրակի որ եկեղեցում է պատարագի մասնակցելու

Պետությունը հասունանում է գիտակցելիս, որ չկան մշտական բարեկամներ և թշնամիներ, կան միջազգային հարաբերություններ

Բացառվում է, որ Մայր Աթոռում բախումներ լինեն. ես եպիսկոպոսներին չեմ ուղղորդում. վարչապետ

Երեխաների շրջանում ասթմայի դեմ պայքարին ուղղված փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

52 համայնքի 169 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի. ըստ Խուդաթյանի՝ աննախադեպ ցանկ կա

Շքամուտքը մաքրելու հարցով վեճի ժամանակ 38-ամյա կինը քիմիական նյnւթ է լցրել 31-ամյա հարևանուհու դեմքին

Պետգույքի կառավարման կոմիտեին է ամրացվել շուրջ 6 մլն դոլար կադաստրային արժեքով 7 գույք. դատախազը մանրամասնել է

Բյուջեի հավաքագրումները բավականին լավ են, երկնիշ աճը պահպանվում է. ՊԵԿ նախագահ

ԱԺ նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Կանոնադրությունը խախտվում է. Գարեգին Բ-ն պարտավոր է հրավիրել Գերագույն հոգևոր խորհրդի նիստ. հայտարարություն

Միչիգանի նավամատույցը և փարոսը ծածկվել են հաստ սառցալեզվակներով. տեսանյութ

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի առաջին խմբաքանակը՝ 22 վագոն բենզին

Գրիգորյանն ու Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարարը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Կտրիճի հույսը մնացել են խաչը մերժած Քոչարյանի որդին, դաշնակ Իշխան Սաղաթելյանը և հոպարի պուճուր գանձը. Ղազարյան

Կտրիճի փրկիչները նույն գործակալական ցանցին են ծառայում, փրկում են իրենց հանրահավաքներին մարդաքանակ ապահովողին

Չեմ հավատում, որ չխաչակնքվող հայրը սովորեցրել է խաչակնքվել, ֆրանկ հորեղբայրը՝ ՀԱԵ հետևորդ դառնալ. Հակոբյան

Գարեգին Բ-ն կարող է տեղափոխվել ՌԴ. նրա եղբայր Եզրասը Մոսկվայում հոգևորականների ժողով է հրավիրել. ԶԼՄ