Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը վստահեցնում է, որ հատկապես վերջին երկու տարիներին ՀՀ-ն հասել է այն արդյունքին, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրումը լինում է պլանային կարգով ու առանց խախտումների։
Արտակ Դավթյանն ընդգծում է, որ ԶՈւ ձեռք բերած սպառազինության և ռազմական տեխնիկայի ոչ մի նմուշ պահեստում չի մնում. գնվում է այն, ինչը տվյալ պահին անհրաժեշտ է՝ ելնելով այն հանգամանքից, թե զորքին ինչ է պետք, ինչն է լավ յուրացված և ինչն է արդյունավետ բանակի համար:
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն անդրադարձել է խոսակցություններին անորակ և ոչ նպատակահարմար սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների մասին, Ադրբեջանում անցկացված զորավարժություններին, Զինված ուժերում շարունակվող բարեփոխումներին, Նախիջևանի հատվածում հակառակորդի ակտիվությանը և այլ հարցերի։
- Պարո´ն գեներալ-լեյտենանտ, մայիսի 18-22-ն Ադրբեջանում օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություն անցկացվեց: Հայկական փորձագիտական շրջանակում այն լայն քննարկման առարկա դարձավ, մեծ հետաքրքրություն առաջացրեց նաև հասարակության մոտ: Ո՞րն է մեր երկրի ռազմական ղեկավարության գնահատականն այս զորավարժությանը:
- Բնականաբար ուշադիր հետևել ենք զորավարժության ընթացքին, մանրամասն վերլուծել ենք այն, հետևություններ ենք արել: Ճիշտ է, ցուցադրական-քարոզչական մասը բավականին լավ էր կազմակերպված, բայց զորավարժության բուն ընթացքը մենք գնահատում ենք անբավարար՝ հաշվի առնելով մարտավարական գործողություններն ու կրակային պատրաստության արդյունքները: Ընդհանուր առմամբ, միջինից բարձր զորավարժություն էր, մենք էլ ենք հաճախ նման կարգի զորավարժություն անում: Այս դեպքում, պարզապես, առանձնահատկությունն այն էր, որ ադրբեջանական զորավարժությունը համընկավ Արցախի նախագահի երդմնակալության արարողության հետ: Իհարկե, սա պատահական չէր. ադրբեջանական կողմը երևի փորձում էր այդպիսով հոգեբանական ճնշում գործադրել Արցախի նորընտիր իշխանության վրա, բայց, բնականաբար, դա նրանց չհաջողվեց:
- Հակառակորդը կարծես թե վերջին շրջանում բավականին ակտիվացել է նախիջևանյան ուղղությամբ, որը համեմատաբար պասիվ էր, իսկ այժմ հաճախակի կրակոցներ, այրված ավտոմեքենա, հայտարարություններ ադրբեջանական դիրքերի բարելավման մասին...
- Բազմիցս հայտարարել ենք՝ Նախիջևանի ուղղությամբ իրենք դիրքերի բարելավում, առաջխաղացում չունեն: Լրագրողների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների այցեր ենք կազմակերպել առաջնագիծ. նրանք իրենց աչքով են տեսել ու արձանագրել վերոնշյալ, հանդես են եկել հրապարկումներով: Այո, նախիջևանյան ուղղությամբ հակառակորդի պահվածքում, գործելակերպում փոփոխությունն կա, չենք հերքում նաև, որ ավելացել են կրակոցները, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, բայց, իհարկե, մենք էլ, ձեռքներս ծալած չենք նստում և իրականացնում ենք հակագործողություններ: Ընդհանրապես, հակառակորդի ցանկացած գործողությանը մենք ունենք պատասխան գործողություններ ու թույլ չենք տալու, որ նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը:Տեխնիկայի խոցման մի քանի դեպք միջինում լինում է տարվա ընթացքում, բարեբախտաբար զոհեր, վիրավորներ գրեթե չենք ունենում: Բայց ուզում եմ ընդգծել, որ սա մեր՝ զինվորականներիս, առօրյա կյանքն է. քանի դեռ սահմանից այն կողմ Ադրբեջանի պես հակառակորդ ունենք, մենք ոչ մի տեսակ ոտնձգությունից ապահովագրված չենք, և միշտ պատրաստ ենք ու զգոն:
- Նման պատահարներից հետևություններ արվո՞ւմ են, փոփոխություններ մտցվո՞ւմ են մեր զինուժի գործելաոճի մեջ:
- Հետևություններ իհարկե արվում են, այլ կերպ պարզապես հնարավոր չէ. յուրաքանչյուր նման դեպք մանրամասն ուսումնասիրվում է, պարզվում են պատճառները, ձեռնարկվում են քայլեր նման պատահարները բացառելու ուղղությամբ: Նաև սա է պատճառը, որ մենք շարունակում ենք պնդել, որ սահմանի ողջ երկայնքով պետք է ներդրվի հետաքննության մեխանիզմը, որպեսզի միջազգային հանրությանը, կառույցներին ևս պարզ լինի՝ ով է նախահարձակը, որ կողմն է սադրում: Հաճախ մենք ստիպված ենք լինում պատժիչ գործողություններ ձեռնարկել նրանց նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար: Մեր հասարակությունը, անհրաժեշտության դեպքում, տեղեկացվում է այդ գործողությունների մասին:
- Իսկ ադրբեջանական կողմը շարունակում է համառորեն հերքել հայկական զինված ուժերի գործողությունները:
- Բնական է, որ իրենք պետք է հերքեն, և, ի տարբերություն մեր լրատվադաշտի,ադրբեջանական մամուլն ազատ չէ, բանակային թեմաների լուսաբանումը նույնիսկ օրենսդրորեն է սահմանափակված նրանց մոտ: Արդյունքում՝ նրանք շատ մեծ գումարներ են ծախսում ապատեղեկատվության, քարոզչական նյութեր պատրաստելու ու տարածելու վրա, և պետականորեն թաքցնում են, որ ձախողված դիվերսիաների փորձեր, զոհեր ու վիրավորներ ունեն. միայն սոցցանցերում է, որ այդ թեմաները քիչ, թե շատ շրջանառվում են: Ցավով պետք է նշեմ, որ մեզ մոտ էլ հակառակ ծայրահեղությունն է. հայկական լրատվամիջոցները երբեմն այնպիսի տեղեկատվություն են հանրայնացնում, որն ամիջականորեն ջուր է լցնում հակառակորդի ջրաղացին, օգնում է նրանց իրավիճակի և մեր գործողությունների գնահատում կատարել, ստանալ իրենց հարցերի պատասխանները: Սա ոչ մի կերպ օգտակար չէ մեր պետությանը, մեր բանակին: Մենք պատրաստ ենք լրատվամիջոցների հետ աշխատել, լսել նրանց բարձրացրած խնդիրները, լուծում գտնել դրանց: Կարծում եմ՝ սա ավելի կառուցողական գործելաոճ է, քան ձեռքի տակ եղած ցանկացած տեղեկատվությունը բաց աղբյուրներով հասնելի դարձնելը հակառակորդին՝ առանց հաշվի առնելու հետևանքները:
- Իսկ լրատվամիջոցների հրապարակումների հետքերով բարեփոխումներ Զինված ուժերում այնուհանդերձ արվո՞ւմ են:
- Շփման գիծն ամբողջ հակամարտության ընթացքում եղել է ու մնում է կենդանի օրգանիզմ, և փոփոխությունների է ենթարկվում ամեն օր՝ հենակետերում ինժեներական, ամրաշինական աշխատանքներից, կահավորումից, մինչև ամենատարբեր զինատեսակների և ռազմական տեխնիկայի ձեռքբերում: Այդ հարցում շատ մեծ դեր ունի նաև նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես օրինակ՝ տեսադիտարկման համակարգերով հենակետերը հագեցնելը: Այս համակարգերը և այլ տեխնոլոգիաներ, որոնք բարձրաձայնման ենթակա չեն, իհարկե գալիս են օգնելու զինվորին, բայց ոչ մի նորագույն տեխնոլոգիա չի փոխարինում մարդուն. մեր զինվորը, ինչպես առաջ, այժմ էլ զենքը ձեռքին կանգնած է սահմանին, և մենք ամենն անում ենք ու անելու ենք նրա ծառայությունն ավելի արդյունավետ ու անվտանգ դարձնելու համար, անկախ նրանից այդ մասին հրապարակումներ կան, թե ոչ:
- Հրապարակումներ կան նաև այն մասին, որ ԶՈւ-ում կոռուպցիոն դեպքերի, անորակ և ոչ նպատակահարմար սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումներ են արվում, ինչն էլ բնականաբար սպառնում է մեր զինծառայողների անվտանգությանը:
- Նախ տեղեկացնեմ, որ հատկապես վերջին երկու տարիներին գնումների հետ կապված շատ մեծ աշխատանքն է կատարվել, և հասել ենք այն արդյունքին, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրումը լինում է պլանային կարգով ու առանց խախտումների: Ի՞նչ ասեմ, գուցե այս հանգամանքը ցավեցնում է որոշ մարդկանց, ինչն էլ դառնում է նման հրապարակումների պատճառ...Տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, որ կիլոմետրերով հեռու են ռազմական գործից, բանակից, կառաջարկեմ իրենց որոշակի շահերը բավարարելու համար չմտնել ԶՈւ-ի ոլորտ և դիլետանտի մակարդակով դատողություններ չանել գնված տեխնիկայի շահագործման կամ արդյունավետության մասին:Վերջին շրջանում այդքան քննարկված նույն ՕՍԱ-ԱԿՄ-ների մասով նշեմ, որ ձեռք բերվելուց հետո դրանք արդիականացվել են մեր ռազմաարդյունաբերական գործարաններում, արդեն շարք են կանգնեցված և մասամբ փոխարինել են իրենց շահագործման ռեսուրսն ավարտած հին տեխնիկային: ԶՈւ ձեռք բերած սպառազինության և ռազմական տեխնիկայի ոչ մի նմուշ պահեստում չի մնում. մենք գնում ենք այն, ինչը տվյալ պահին անհրաժեշտ է՝ ելնելով այն հանգամանքից, թե զորքին ինչ է պետք, ինչն է լավ յուրացված և ինչն է արդյունավետ մեր բանակի համար: Այդ «խելոք» հնարամիտներին, «փորձագետներին» էլ ուզում եմ առաջարկել, որ եթե այդքան մտածում են մեր հայրենիքի, բանակի մասին և այդպիսի կարող ուժ են, թող դուրս գան ինտերնետային աշխարհից և հստակ առաջարկ ներկայացնեն: Օրինակ՝ նույն պայմաններով նույն տեխնիկան կամ ավելի լավ տեխնիկա բերեն մեր երկիր. պատրաստ ենք աշխատել նրանց հետ օրենքի սահմաններում՝ հանուն մեր երկրի բարօրության:
- Երկրի քաղաքական ղեկավարությունը կիսո՞ւմ է Ձեր այս մոտեցումը:
- Բանակը միայնակ չէ և երբեք միայնակ չի եղել. երկրի քաղաքական ղեկավարությունն իր ուժերի ներածի չափով ամենօրյա ռեժիմով աջակցում է ԶՈւ-ին: Ապացույցը՝ վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցած բարեփոխումներն են՝ սկսած սպառազինության գնումներից մինչև տարիներ շարունակ չլուծված սոցիալական խնդիրների կարգավորում: Սպառազինության համար միջոցներ այս պահին էլ հատկացված են, գործընթացն ընթացքի մեջև վերահսկվում է երկրի ղեկավարության կողմից: Նույն բանը կարող եմ ասել հասարակության վերաբերմունքի առումով. բազմաթիվ են այն ծրագրերը, որ մեր հայրենակիցները զուտ բարի կամոք, իրենց նախաձեռնողականությամբ իրականացնում են Զինված ուժերում: Այնպես որ՝ բանակն ամուր է իր թիկունքով:
- Պարզապես հաճախ գեներալների անուններ են շրջանառվում կոռուպցիոն գործընթացներում, և դա կոտրում է մարդկանց:
- Ցավոք հասարակության մեջ արատավոր մոտեցում կա, որ եթե գեներալ է, ապա ներքաշված է ինչ-ինչ ոչ օրինական գործողությունների մեջ: Այդպես չէ: Մեր բոլոր գեներալները՝ որպես կանոն, եղել են մարտական գործողությունների մասնակից, փառապանծ ուղի են անցել, 20-30 տարվա ծառայության փորձ ունեն, ազնվորեն և հպարտորեն կատարել և կատարում են իրենց ծառայողական պարտականությունները, և նրանց աշխատանքը շատ դեպքում տեսանելի չէ: Նույնը կարող եմ ասել նաև սպայական կազմի մասին: Ինչքան էլ փառաբանենք զինվորին, եկեք չմոռանանք, որ հրամանատարի ուսերին է պատասխանատվության հսկայական չափաբաժինը, և եթե չունենանք լավ պատրաստված, հասարակության մեջ հեղինակություն և վստահություն վայելող սպայակազմ,տանուլ կտանք: Վերադառնալով գեներալների թեմային՝ օրենքի առաջ բոլորն են հավասար, բայց եթե կան մարդիկ, որ, կրելով գեներալի ուսադիրներ, հանցագործություն են կատարել, չպետք է այդ արատավոր երևույթն ընդհանրացնել և բոլոր գեներալների վրա տարածել. հանցանք գործողը մարդն է՝ կոնկրետ անուն-ազգանունով, ոչ թե գեներալ կոչումը: Ընդհանրացումը ոչ մեկիս պատիվ չի բերում, փոխարենն արժեզրկում է այն ազնիվ, նվիրյալ մարդկանց գործունեությունը, ովքեր ոչինչ չեն խնայել հանուն հայրենիքի, հանուն Հայաստանի Հանրապետության:
- Պարո´ն գեներալ-լեյտենանտ, ձեր որդու անունն էլ է հաճախ շահարկվում, որ, ելնելով Ձեր պաշտոնից, նրան «էլիտար» զորամասում ծառայելու հնարավորություն է տրվել:
- Որդիս շուտով կզորացրվի, և ես կբարձրաձայնեմ, թե որտեղ և ինչ պայմաններում է նա ծառայել:Ճիշտ է, ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, որ բարձր պաշտոնատար անձանց զավակների ծառայությունը կազմակերպվում է առանձնահատուկ պայմաններում, քանի որ նրանք, պետության շահերից ելնելով, ավելի պաշտպանված պետք է լինեն, բայց բոլոր նրանց, ովքեր պարբերաբար շահարկում են այս թեման, կառաջարկեմ գոնե մեկ ամիս ծառայել նույն սոտորաբաժանումում, որտեղ որդիս է այժմ ծառայում և գնահատել՝ որքանով է դա «էլիտար» ծառայություն: Թե պատրաստ են, թող հերթագրվեն:
- Պարո´ն Դավթյան, և իհարկե հասարակությանն այսօր մտահոգող ամենաարդիական թեմային՝ համավարակին անդրադառնանք: Ի՞նչ վիճակ է Զինված ուժերում այդ առումով:
- Զինված ուժերում, բարեբախտաբար կորոնավիրուսը լայն տարածում չունի: Մենք ժամանակին և բավականին լայնածավալ, արդյունավետ միջոցառումներ իրականացրեցինք դրա դեմն առնելու համար: Այսօր արձանագրում ենք, որ բռնկում բանակում չկա, վարակվածները քիչ են, ծանր դեպքեր ևս գրեթե չունենք: Իհարկե սա նաև մեծապես կախված է մեր բժիշկների աշխատանքից, փառք ու պատիվ նրանց: Վստահեցնում եմ՝ այս համավարակը չի կարող ազդել Զինված ուժերի մարտունակության վրա: Լրացուցիչ աշխատանք ենք իրականացնում ժամկետային զինծառայողների հետ, որոնց արձակուրդի հնարավորությունը բնականաբար սահամանփակվել է. կազմակերպում ենք հեռախոսային զրույցներ հարազատների հետ, ժամանցային, սպորտային միջոցառումներն ենք ավելավցրել:Եվ այս սկզբունքը գործում է բոլորի համար, բացառություններ լինում են միայն դժբախտ դեպքերի պարագայում, երբ կարճաժամկետ արձակուրդ ենք տալիս՝ խիստ վերահսկողությամբ:
- Զորակոչի մեկնարկին քիչ ժամանակ է մնացել: Ինչպե՞ս է կազմակերպվելու այդ գործընթացը համավարակի պայմաններում:
- ԶՈւ-ն պատրաստ է իրականացնել զորակոչ և զորացրում՝ նախատեսելով համապատասխան միջոցառումներ: Ամեն ինչ մտածված է և պլանավորված. արվելու է առավելագույնը խնդիրներից խուսափելու համար: Անհրաժեշտության դեպքում նորակոչիկները թեստավորվելու են, մեկուսացվելու են որոշ ժամանակով, նախատեսված են նաև այլ ընթացակարգեր: Մտահոգվելու առիթ մեր հայրենակիցներն այս առումով չունեն:
- Տեղյակ ենք նաև, որ պայմանագրային զինծառայության անցնելու շատ հայտեր կան, համավարակն այս առումով չի՞ խանգարում. ամեն դեպքում այժմ բանակում շատ սահմանափակումներ են գործում:
- Այո, պայմանագրային ծառայության համար դիմողների մեծ հոսք կա, և ինչ-որ պահի իսկապես համավարակն ու սահմանափակումները խնդիրներ առաջացրին, բայց լուծումներ գտնվեցին, և ընթացակարգերն այժմ հեշտացված են: Ամեն ինչ կանոնակարգված է, գործընթացը բնականոն հունի մեջ է:
- Պարո´ն գեներալ-լեյտենանտ, շնորհակալություն հարցազրույցի և մեր հարցերին պատասխանելու պատրաստակամության համար:
- Ես էլ եմ շնորհակալ: Մեր քաղաքացիներին մաղթում եմ առողջություն և հորդորում եմ հետևել անվտանգության կանոններին, հիշել, որ սահմանն անխոցելի պահող զինծառայողներն ամուր կանգնած են, որ իրենք ունենան խաղաղ ու բարեկեցիկ կյանք: Գնահատեք այդ խաղաղությունն ու այն պահողներին: Զինծառայողներին էլ ևս մեկ անգամ հիշեցնում եմ՝ զգոնությունը կորցնել չի կարելի և ոչ մի րոպե, ամուր եղեք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ
Ինչ է IMEI համարների գրանցման համակարգը․ Կառավարությունը մանրամասնել է՝ ինչ է փոխվելու, և ինչու է դա կարևոր
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կստեղծեն համատեղ կոմիտե հրադադարի պահպանման համար. Ղալիբաֆ
Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է որպես ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ. 30 մլն դրամը վերականգնվել է
ՌԴ-ն դադարեցնում է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ սահմանի երկաթուղային անցակետերով երթևեկությունը
Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմն արժեցել է մոտ 30 միլիարդ դոլար
Արտադրվել է վտանգավոր սննդամթերք. Հագվիում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Դեսպան Բաղդասարյանը և Լիբանանի ԱՍՀ նախարարն անդրադարձել են երկրում պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին
Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոններից
Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՀՀ պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոն. տեսանյութ
Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT