72-ամյա քաղաքացին դադարեցրել է շուրջ 6 օր տեւած հացադուլը. դատախազությունից վերջապես արձագանքել են նրա խնդրին

ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց 6-րդ օրը հացադուլ անող 72-ամյա Ռազմիկ Մելոյանին վերջապես արձագանքել են դատախազությունից: Մելոյանը դադարեցրել է հացադուլը:

Քաղաքացին «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ երեկ օրվա վերջին իրեն է մոտեցել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը եւ խնդրել դադարեցնել հացադուլն ու գնալ տուն:

Ռազմիկ Մելոյանին ՀՀ գլխավոր դատախազությունից երեկ ասել են, որ այսօր ժամը 10:00-ին ներկայանա, որպեսզի մանրամասն լսեն վերջինիս խնդիրը: Մելոյանը գնացել է դատախազություն, նրան չեն ընդունել, բայց ավելի ուշ զանգահարել, ասել են՝ դիմում գրի գլխավոր դատախազին, որի հիման վրա էլ գործին ընթացք կտրվի: 

Քաղաքացին օրեր շարունակ ՀՀ դատախազության շենքի դիմաց իր մեքենայի մեջ էր գիշերներն անցկացնում եւ հայտարարում, որ շուրջօրյա անժամկետ հացադուլը կդադարեցնի միայն այն ժամանակ, երբ իրավապահ մարմինները գործին տան իրավական ընթացք: Վերջինս բազմաթիվ դիմումներ ու նամակներ է գրել, տարբեր պաշտոնյաների դռնել թակել, բայց ոչինչ չի փոխվել:

Հիշեցնենք՝ Մելոյանը 2011 թվականին իրեն պատկանող «Տաշիրշին» համաշինական ՓԲԸ-ով պայմանագիր է կնքել պատվիրատու ընկերության՝ «Դաունթաուն Երեւան» ԲԲԸ-ի հետ եւ շինարարություն սկսել, սակայն 2012 թվականի սկզբին շինարարության պատվիրատու «Դաունթաուն Երեւան» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել, շինարարությունը ժամանակավորապես կասեցվել է, ապա աշխատանքը շարունակվել է այլ կապալառուի հետ:

Մելոյանին պատկանող «Տաշիրշին» ԲԲԸ-ի հետ վերջնահաշվարկ ու պայնամագրի խզում չի կատարվել: Պատվիրատուն, ըստ Մելոյանի, ընկերությանը պարտք է 245 միլիոն 201 հազար 420 ՀՀ դրամ: «Տաշիրշին»-ը կատարած շին-մոնտաժային աշխատանքների դիմաց ստացել է ընդամենը 516 միլիոն 817 հազար 580 ՀՀ դրամ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2235 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է