Երևան
12 °C
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն ուսումնասիրել է «Գազպրոմ Արմենիա»-ի եւ «Տրանսգազ»-ի կողմից ներկայացված գազի սակագների փոփոխության հայտը։ Հունիսի 4-ին կմեկնարկի աշխատանքային քննարկումների փուլը՝ ՀԿ-ների, հետաքրքրություն ցուցաբերած շահագրգիռ անձանց եւ ընկերության ներկայացուցիչների միջեւ։
Նշենք, որ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը 1000 խորանարդ մետրի դիմաց 255.06 դոլարից դարձնել 283.14 դոլար, իսկ ՀԾԿՀ-ն առաջարկում է սահմանել 266.71 դոլար։ Այսինքն ՀԾԿՀ-ն 11 տոկոս սակագնի բարձրացման փոխարեն առաջարկում է 4.5 տոկոս բարձրացում։
Սակայն «Գազպրոմ Արմենիա»-ի եւ ՀԾԿՀ-ի առաջարկների մեջ տարբերություններ կան մի շարք հարցերում։ «Գազպրոմ»-ն առաջարկում է սոցիալապես անապահով խավի համար՝ որոնք տարեկան մինչեւ 600 խմ գազ են սպառում, գազի 1000 խորանարդ մետրի դիմաց սակագինը 100 հազար դրամից դարձնել 135 հազար 909 դրամ, իսկ ՀԾԿՀ-ն առաջարկում է ներկա գինն անփոփոխ թողնել։ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է նաեւ բնակչության համար սակագինը 1000 խմ-ի դիմաց նվազեցնել՝ 139 հազար դրամից դարձնելով՝ 135 հազար 909 դրամ, սակայն ՀԾԿՀ-ն առաջարկում է սա եւս անփոփոխ թողնել։
«Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաեւ վերամշակող՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը 1000 խմ-ի դիմաց 212 դոլարից դարձնել 283.1 դոլար, այս պարագայում ՀԾԿՀ-ն առաջարկել է այն դարձնել 224 դոլար։
«Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել է նաեւ ամսական մինչեւ 10 հազար խմ սպառում ունեցող խմբի սպառողների համար գազի սակագինը դարձնել 1000 խմ-ի դիմաց դարձնել 135 հազար 909 դրամ՝ գործող 139 հազար դրամի փոխարեն, սակայն ՀԾԿՀ-ն առաջարկել է այն փոփոխության չենթարկել։ Իսկ ամսական 10 հազար խմ-ն գերազանցող սպառողների համար «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել է 1000 խմ-ի դիմաց 242.1 դոլարի փոխարեն սահմանել 283.14 դոլար սակագին, սակայն հանձնաժողովը առաջարկել է սահմանել 255.92 դոլար սակագին։
Այսինքն ըստ էության ՀԾԿՀ-ն իր հայտի ուսումնասիրության հիման վրա կազմել է առաջարկություն, որով բնակիչ-բաժանորդների համար գազի սակագինը փոփոխության չի ենթարկվի։
Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն մի քանի հարց է ուղղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։
- Պարոն Գրիգորյան, ծանո՞թ եք գազի սակագների վերաբերյալ ՀԾԿՀ-ի առաջարկին։ Որքանո՞վ է այն ՀՀ Կառավարության համար ընդունելի տարբերակ։
- Սահմանին ներկա գնի պահպանման պարագայում, կարծում եմ, ՀԾԿՀ-ի հաշվարկները ողջամիտ են: ՀՀ Կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի ՀԾԿՀ-ի կողմից սակագնի հետ կապված քննարկումներն ավարտվելուց հետո:
- Արդյո՞ք առաջարկվող տարբերակը ձեռնտու է «Գազպրոմ Արմենիա»-ին։
- Չեմ կարող պատասխանել «Գազպրոմ Արմենիա»-ի անունից, բայց վստահ եմ, որ բոլոր հարցերի պատասխանները կստանանք ՀԾԿՀ-ի կողմից սակագնի հետ կապված քննարկումների ընթացքում:
- 2 շաբաթ առաջ տեղի ունցած ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների առցանց գագաթնաժողովի ժամանակ գազի միասնական սակագին սահմանելու Հայաստանի առաջարկն ըստ էության չընդունվեց։ Ռուսաստանի կողմից հայտարարվեց, որ դա կարող է լինել միայն միասնական բյուջե եւ միասնական հարկման համակարգ ունենալու դեպքում։ Արդյո՞ք սրանից կարելի է ենթադրել, որ ՀՀ Կառավարության եւ «Գազպրոմ»-ի միջեւ սահմանին գազի գինը նվազեցնելու վերաբերյալ քննարկում ըստ էության կարող է տեղի չունենալ կամ տեղի ունենալու դեպքում արդյունք չտալ։
- Նախ կրկին պետք է նշեմ, որ ԵԱՏՄ հարթակում ըստ էության մերժվեց ԵԱՏՄ բոլոր 5 երկրների (այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության) համար տվյալ երկրում բոլորի համար միասնական մատակարարման եւ տարանցման սակագնի հարցը: Վստահ եմ, որ ԵԱՏՄ 4 երկրների (բացի՝ Ռուսաստանի Դաշնությունից) համար միասնական մատակարարմանեւև տարանցման սակագնի սահմանման հարցի քննարկումը դեռ շարունակվելու է եւ լուծում է ստանալու: Մինչ այդ, սահմանին գազի գնի շուրջ քննարկումները կշարունակվեն միջկառավարական մակարդակով, որոնց հնարավոր արդյունքների մասին այս պահին չէի ցանկանա մեկնաբանություններ անել:
- Եթե ամեն դեպքում գազի սակագինը բարձրանա, ՀՀ Կառավարությունը դիտարկո՞ւմ է այլընտրանքային տարբերակներ. Օրինակ՝ Իրանից գազ ներկրելու տարբերակի մասին։
- ՀՀ Կառավարությունը վերջին շրջանում մշտապես դիտարկել եւ շարունակում է դիտարկել այլընտրանքային տարբերակներ, որոնք չեն լինի պահային, չեն առաջացնի մեկ այլ կախվածություն, կապահովեն հավասարակշռված շահերի սկզբունքը եւ կլինեն ինստիտուցիոնալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT