ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, համագործակցելով ՀՀ ոստիկանության  ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, մայիսի 31-ի առավոտյան 09:00-ից սկսած շարունակել են արտակարգ ռեժիմով մշտադիտարկումներ և հսկողություն իրականացնել մայրաքաղաքի Էրեբունի, Նոր-Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում:

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մշտադիտարկման և վերահսկողության արդյունքում հանրային տրանսպորտի և տաքսի ավտոմոբիլների վարորդների և ուղևորների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ:

Արձանագրված խախտումների հիմքով Ճանապարհային ոստիկանությունը կազմել է համապատասխան արձանագրություններ, նաև Տեսչական մարմնի մասնագետները վարորդների և ուղևորների շրջանում իրականացրել են ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ։

Մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվող մշտադիտարկումներին զուգահեռ Տեսչական մարմնի բոլոր տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները մարզերում ևս հսկողություն են իրականացրել հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ:

Առավոտից ՀՀ ամբողջ տարածքում իրականացվող  լայնամասշտաբ մշտադիտարկումները և ուժեղացված վերահսկողությունը շարունակվելու են ողջ օրվա ընթացքում:

Տպել
1003 դիտում

ԵԱՏՄ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տնօրենի պաշտոնի համար հայտարարված է մրցույթ. նախարարը կոչ է անում մասնակցել

Կառուցենք Հայաստանը նորովի. վարչապետը հրապարակել է Տաթեւ-Աղվանի-Կապան ճանապարհի շինաշխատանքների կադրերը

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 21 հա տարածք

ՍԴ մտնելու պատրվակով աղմուկ առաջացնել, ամեն գնով Քոչարյանի գործով որոշում կայացնել...ինչ սցենարներ կարող են լինել վաղը

Վարդենիսում կհիմնանորոգվի երաժշտական դպրոցը, կկառուցվի եւ կվերակառուցվի լուսավորվածության ցանցը, կասֆալտապատվի 10 փողոց

Հրապարակվել է առաջիկա օրերին կայանալիք չվերթների ցանկը

Հայտնի է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը. կան նորեկներ, վերանշանակումներ ու փոխադրումներ

«Առողջ եղիր»՝ հորդորում ու մաղթում են երեխաները գյուղերից

ԱԺ-ն հուլիսի 8-ին արտահերթ նիստ է հրավիրել

Բնակարանային գողություն Ավանում. հափշտակված դրամապանակում նախնական տվյալներով՝ 1307 դոլար և 40 հազար դրամ է եղել

Հիմնանորոգվում է Ծովակ համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը

Արթիկում 21-ամյա երիտասարդ է դանակահարվել. կասկածյալը տղայի մորաքրոջ 49-ամյա ամուսինն է (տեսանյութ)

Նոր դպրոցի համար կառուցվելիք վերգետնյա անցումը թթվածնի նման անհրաժեշտ է աշակերտներին

Պարենի անվտանգությունը առաջնային նշանակություն ունի. նախագահի հանդիպել է «Սյունիք Ֆուդ» ընկերության սեփականատիրոջը

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը դատի է տվել Իոսիֆ Կուբատյանին

Պետությունը տրիաժ ծառայության համար ֆինանսավորում կտրամադրի «Գյումրի» ԲԿ-ին. կենտրոնում 15 մահճակալանոց մեկուսարան կա

Եթե անորոշությունները շարունակվեն, 3-րդ եռամսյակում բյուջեի եկամուտների մի փոքր ավելի մեծ նվազում կունենանք․ պատգամավոր

Կորոնավիրուսով վարակված բժիշկներն առողջացել, վերադարձել են. «Գյումրի» ԲԿ-ն վերսկսում է պլանային վիրահատությունները

Մահվան ելքով պատահարները նվազել են, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը՝ աճել

Լեռնակերտում կընդլայնվի լուսավորության ցանցը. 38 նոր լուսակետ կավելանա