Կորոնավիրուսից մահացած մոր հուղարկավորության ժամանակ վարակված աղջիկները եւս մահացել են

29/05/2020 schedule18:55

Կորոնավիրուսից մահացած 80-անց կնոջ հուղարկավորության ժամանակ արտակարգ իրավիճակի կանոնները չպահպանելու հետեւանքով նրա երկու դուստրերը վարակվել են, եւ նրանք նույնպես մահացել են. այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք այս դեպքով ունենք մեկ ընտանիքից մահացած երեք հոգի»,- նշեց նա՝ կրկին ու կրկին հորդորելով քաղաքացիներին պահպանել նշված բոլոր կանոնները՝ սոցիալական հեռավորությունը, դիմակների կրումը:

«Ինչո՞ւ ենք մենք ասում՝ կրեք դիմակներ, քանի որ այսօր հանրապետությունում ունենք հազարավոր ասիմպտոմ դեպքեր, այսինքն՝ այդ մարդիկ նույնիսկ իրենք չգիտեն, որ հիվանդ են: Այդ մարդիկ չունեն որեւէ բողոք, որպեսզի դիմեն որեւէ առողջապահական հիմնարկ, թեստավորվեն, եւ պարզվի նրանց՝ հիվանդ լինելու հանգամանքը: Նրանք, ովքեր գիտեն, որ իրենք հիվանդ են, ավելի զգույշ են, եւ հարազատներն են ավելի զգույշ: Եվ այս պարագայում մենք այս պարզագույն կանոնների պահպանմամբ, եթե նույնիսկ առնչվենք այդ ասիմպտոմ դեպքերի հետ, ունենք 95 տոկոս հավանականություն, որ չենք վարակվի նրանցից: Եթե մենք ինքներս ենք ասիմպտոմ հիվանդ, ունենք 95 տոկոս հավանականություն, որ այս կանոնների պահպանման պարագայում չենք վարակի ուրիշների»,- ասաց վարչապետը:

Տպել
1561 դիտում

ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են հունիսի 26-ից կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները

Վթար Ապարան-Վարդենիս ավտոճանապարհին․ տուժածի վիճակը գնահատվել է բավարար

Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել

Իրենց արշինով են չափում

Մոտ օրերին ուլտրամանուշակագույն ճառագայթումը նորմայից բարձր է լինելու․ խորհուրդ է տրվում խուսափել ուղիղ ճառագայթներից

Ռեփեր Քանյե Ուեսթը կրկին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին

«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած ավտոքարշակին. կա տուժած

Ոստիկանների ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3072 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 68.305 է

Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է ծառայության անցնող զորակոչիկներին

Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, որը քաղաքացիների կամքից բխող պետական կարգ կհաստատի. վարչապետ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճում․ կա զոհ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած երկրորդ երեխայի դին էլ է հայտնաբերվել

Երեւանի Գործարանային մետրոյի կայարանի ջրափոսից դուրս է բերվել արգելափակված 6 մեքենա (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ուղեւորը հոսպիտալացվել է

Արցախում կորոնավիրուսի եւս 6 դեպք է հաստատվել. Հադրութում նոր օջախ է հայտնաբերվել

Հաստատվել է կորոնավիրուսի 706 նոր դեպք. արձանագրվել է 8 մահ, 1-ը՝ այլ հիվանդության հետեւանքով

Մուշավան թաղամասի ամառանոցներում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է 20 հա խոտածածկույթ

1995-ի այս օրը Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի և հավանության արժանացավ. այսօր Սահմանադրության օրն է

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել Սևանա լճից. մոտորանավակը խափանվել էր