Երևան
12 °C
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, ՀՀ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետին, հետաքրքրվեց, թե արդյոք նա տեղյա՞կ է, որ իր քավոր, Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի ազգականին պատկանող «Ռաշն Վոյաժ» ընկերությունն այն ընկերություններից մեկն է, որը կեղծ բանկային երաշխիքներ է ներկայացրել բազմաբնակարան շենքերի վերանորոգման մրցույթում, որի համար էլ շինարարությունը դադարեցվել է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ առաջին անգամ է լսում, որ այդտեղ ներգրավված որեւէ անձ կապ ունի իր ընկերոջ հետ, սակայն նաեւ ընդգծեց. «Ուրախ եմ, որ առաջին անգամ եմ լսում, դա արտահայտում է էությունը կոռուպցիայի դեմ պայքարի մեր սկզբունքների»: Վարչապետը հիշեցրեց, որ կեղծ բանկային երաշխիքներ ներկայացնելու դեպքը բացահայտել է վարչապետի ենթակա մարմինը՝ Պետական վերահսկողական ծառայությունը:
«Գործերը ուղարկվել են ԱԱԾ, եւ որեւէ կասկած չի կարող լինել, որ այդ գործը կարժանանա պատշաճ քննության: Ինչ վերաբերում է կապերին, Հայաստանը շատ փոքր երկիր է, որ շատ փորփրենք, հնարավոր է՝ ձեր ընտանիքի հետ էլ կապեր հայտնվեն, եւ ես կհանձնարարեմ անպայման էդ հարցը գտնել: Շատ քիչ կան դեպքեր ՀՀ-ում, երբ մարդիկ կապի կապի կապով իրար հետ բարեկամ չեն: Ընդհանրապես ես ձեզ ասեմ՝ ժամանակակից գիտությունը այսպիսի մի հետաքրքիր հայտնագործություն է արել, որ յուրաքանչյուր մարդ աշխարհի ցանկացած ուրիշ մարդու չորրորդ մարդու միջոցով ծանոթ է: Եթե դուք ակնարկում եք, որ կեղծ երաշխիքները կապ ունեն իշխանության հետ, դուք սխալ պատկերացում ունեք իշխանության մասին»,- նկատեց Փաշինյանը:
Նա պատգամավորին ասաց, որ իրավունք ունի կասկածելու, բայց ինչպես այլ առիթով ասել է, իր պատասխանը հետեւյալն է. յուրաքանչյուրն իր մտապատկերի շրջանակներում պետք է պատկերացում կազմի կառավարության հնարավոր գործողությունների մասին: «Այս երկրում իմ քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության, կասկած չունենաք, որ ձեր քեռու տղան էլ օրենք խախտելու պարագայում կենթարկվի քրեական պատասխանատվության, եւ ձեր ընդդիմադիր պատգամավոր լինելը չի փրկի նրան այդպիսի պատասխանատվությունից, եւ ոչ միայն քեռու տղան»,- ընդգծեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց նման հարցերով, միջնորդություններով ընդհանրապես իրեն չդիմել, եթե չեն ուզում վատնել ժամանակը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Ղարաբաղի նախկին նախագահ Բակո Սահակյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Դավիթ Բաբայանին Բաքվի դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման
Դավիթ Իշխանյանը դատապարտվել է ցմաh ազատազրկման
ՊՆ-ն 35 մլն դրամի չափով կֆինանսավորի սպայական կազմի զինծառայողների բնակարանի ձեռքբերման վարկը. Սարգսյան
Բաքվի դատարանը Դավիթ Մանուկյանին դատապարտել է ցմահ ազատազրկման
Լևոն Մնացականյանը Բաքվում դատապարտվել է ցմահ ազատազրկման
Բաքվի դատարանը Արայիկ Հարությունյանին դատապարտել է ցմահ ազատազրկման
ՊՆ-ում հյուրընկալել են Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին
Պարեկները հայտնաբերել են Երևանում և Մարտունիում «դրիֆթ» կատարած վարորդներին. տեսանյութ
Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ
Վիճաբանություն, դանակահարություն և սպանության փորձ Եղվարդում
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են բանակցությունները Աբու Դաբիում
Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան
Կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային. նախաքննության ավարտ
Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ և չափաքանակ են սահմանվել
ԱՄՆ Կոնգրեսի անդամ Մեքսին Ուոթերսն ու ֆինանսների քարտուղարը վիճել են նիստի ժամանակ. տեսանյութ
ՀԷՑ-ից գողանալը, մեծ հաշվով, բյուջեից գողանալուց ոչնչով չի տարբերվում. երկուսն էլ մեր գրպանից է. Իոաննիսյան
Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանի Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելուց հետո. AP
Երևան է ժամանել ամերիկյան AECOM ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմը՝ TRIPP-ի տեղանքի հետազոտումը սկսելու
Ձնահոսքերի վտանգն ու ձյան տեղումները պահպանվում են. Լարսը շարունակում է փակ մնալ
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի հրավիրած համաժողովին
Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է
Հերթական դղյակը, այս անգամ՝ Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի երեխաների համար. Չախոյան
Ծրագրերը դու ես ներկայացնում, տաքսի ինքդ վարում, բուլկի գնում, բա բանավեճի ինչո՞ւ ես ուրիշի ուղարկում. Թունյան
Ջերմուկի խաչմերուկից Կապան, Քաջարան-Մեղրի ճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են
ՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետություններից առաջնորդվող, գործնական տվյալներով հիմնված․ Հովհաննիսյան
Լրատվամիջոցներից եմ իմացել, որ 4,5 մլն դրամ աշխատավարձ եմ ստանում, բայց չգիտեմ՝ որտեղ եմ աշխատում. Փաշինյան
Բախվել են «ԶԻԼ»-ն ու «Մերսեդես»-ը. բեռնատարը կողաշրջվել է. կան տուժածներ
ԲՏԱ նախարարն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են համատեղ նախագծերի հնարավորությունը
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նոր կեղծիքի մասին
Նազելի Բաղդասարյանն Արաբական Միացյալ Էմիրություններից կգործուղվի Բելգիա
Աննա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել Աբու Դաբիից
Իրան-ԱՄՆ միջուկային հարցի շուրջ բանակցությունները տապալման եզրին են․ փետրվարի 6-ի հանդիպումը չի կայանա
Երևանում տեղի է ունեցել ԵՄ-ՀՀ քաղաքական և անվտանգային հարցերով բարձր մակարդակի երկխոսության նիստը
«ՄԿՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը կասեցվել է
Արարատ Միրզոյանը ԱՄԷ ԱԳ նախարարի հետ համագործակցության հարցեր է քննարկել
Միքայել Աջապահյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 6-ին
Սրտատրոփ հետևելու ենք․ նախարարը՝ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահքի պատվիրակ զույգին
Վարչապետացուի բուծարան ունեն. ռուսները ուզում են խցկվել TRIPP-ի մեջ, բայց հալները հալ չէ. Շիրինյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT