Եթե դիմակ կրելու դե ֆակտո պարտադրության մեր ուղերձը չընդունվի, ապա դե յուրե պարտադիր կդարձնենք բոլոր տեղերում․ Փաշինյան

Այսօր երկրում կա 7 հազարից ավելի կորոնավիրուսի դեպք, բայց աշխարհի ոչ մի երկրում չի արձանագրվում հիվանդների, վարակակիրների 100 տոկոս հայտնաբերման դեպք։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա նշանակում է, որ երկրում կան կորոնավիրուսի վարակակիր հազարավոր քաղաքացիներ, որոնք նույնիսկ իրենք չգիտեն, որ վարակակիր են։ Այս հիվանդության առանձնահատկություններից մեկն այն է, որ ուղեկցվում է ասիմպտոմ, այսինքն՝ առանց որեւէ ախտանշանի։ Այսօր տեսականորեն այս դահլիճում կարող են ներկա լինել մարդիկ, որոնք վարակակիր են եւ չգիտեն այդ մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ երբ նույնիսկ հիվանդները չգիտեն, որ իրենք վարակակիր են, դա է պատճառը, որ դիմակ դնելը պարտադիր է եւ համարվում է հիմնական գործիք։

Նա ընդգծեց, եթե կա՝ 7 հազար ախտորոշված վարակակիր, դա նշանակում է, որ կա 14 հազար վարակակիր եւ նրանց 90 տոկոսը չգիտի, որ վարակակակիր է։ 

«Եթե դիմակ կրելու դե ֆակտո պարտադրության մեր ուղերձը չընդունվի, ապա մենք հաջորդ քայլով դե յուրե պարտադիր կդարձնենք ընդհանրապես բոլոր տեղերում, այսինքն՝ պարտադիր կդարձնենք, որ եթե մարդը մենակ նստած է զբոսայգում, եւ 10 կմ շառավղով ոչ մի ուրիշ մարդ չկա, մենք դե յուրե պարտադիր կդարձնենք վերահսկողությունն ուժեղացնելու համար։ Մենք հասկանանք, եթե առանց դիմակի մարդ կա, ինքը պետք է տուգանվի։ Մենք, էլի ենք ասում, այո՛, դա մեր ամենամեծ սխալն է՝ կա՛մ չակերտավոր, կա՛մ առանց չակերտների, որ մեր հիմնական գործիքը մենք համարում ենք քաղաքացու անձնական պատասխանատվությունը, բայց, էլի եմ ասում, դա բխում է հենց մեր կառավարության ծագումնաբանությունից»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ այդ մեթոդով են երկրում իրականացրել քաղաքական փոփոխություններ, տնտեսական փոփոխություններ։

«Ուրիշ մեթոդ ոչ թե չգիտենք, այլ գաղափարաբանորեն ուրիշ մեթոդի չենք հավատում, բայց, էլի եմ ասում, եթե կանոնները չպահպանվեն, մենք դիմակի կրումը պարտադիր կդարձնենք բոլոր տեղերում, առանց բացառության եւ դեռ հարցի մեջ կդրվի՝ տան մեջ պարտադիր կդարձնենք, թե չէ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ դա մի քիչ չափազանցնում է, բնականաբար։

Վարչապետը եւս մեկ անգամ խնդրեց քաղաքացիներին պահպանել կանոնները. «Առաջին հերթին վերաբերում է պետական կառավարման մարմիններին, բացի այն դեպքից, երբ պաշտոնյան կաբինետում մենակ է, մնացած բոլոր դեպքերում պետք է պարտադիր դիմակ կրի՝ վարչապետից սկսած՝ մնացած բոլոր պաշտոնյաներով վերջացրած»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2101 դիտում

Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Ղարաբաղի նախկին նախագահ Բակո Սահակյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Դավիթ Բաբայանին Բաքվի դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման

Դավիթ Իշխանյանը դատապարտվել է ցմաh ազատազրկման

ՊՆ-ն 35 մլն դրամի չափով կֆինանսավորի սպայական կազմի զինծառայողների բնակարանի ձեռքբերման վարկը. Սարգսյան

Բաքվի դատարանը Դավիթ Մանուկյանին դատապարտել է ցմահ ազատազրկման

Լևոն Մնացականյանը Բաքվում դատապարտվել է ցմահ ազատազրկման

Բաքվի դատարանը Արայիկ Հարությունյանին դատապարտել է ցմահ ազատազրկման

ՊՆ-ում հյուրընկալել են Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին

Պարեկները հայտնաբերել են Երևանում և Մարտունիում «դրիֆթ» կատարած վարորդներին. տեսանյութ

Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Վիճաբանություն, դանակահարություն և սպանության փորձ Եղվարդում

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են բանակցությունները Աբու Դաբիում

Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան

Կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային. նախաքննության ավարտ

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ և չափաքանակ են սահմանվել

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Մեքսին Ուոթերսն ու ֆինանսների քարտուղարը վիճել են նիստի ժամանակ. տեսանյութ

ՀԷՑ-ից գողանալը, մեծ հաշվով, բյուջեից գողանալուց ոչնչով չի տարբերվում. երկուսն էլ մեր գրպանից է. Իոաննիսյան

Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանի Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելուց հետո. AP

Երևան է ժամանել ամերիկյան AECOM ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմը՝ TRIPP-ի տեղանքի հետազոտումը սկսելու

Ձնահոսքերի վտանգն ու ձյան տեղումները պահպանվում են. Լարսը շարունակում է փակ մնալ

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի հրավիրած համաժողովին

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Հերթական դղյակը, այս անգամ՝ Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի երեխաների համար. Չախոյան

Ծրագրերը դու ես ներկայացնում, տաքսի ինքդ վարում, բուլկի գնում, բա բանավեճի ինչո՞ւ ես ուրիշի ուղարկում. Թունյան

Ջերմուկի խաչմերուկից Կապան, Քաջարան-Մեղրի ճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

ՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետություններից առաջնորդվող, գործնական տվյալներով հիմնված․ Հովհաննիսյան

Լրատվամիջոցներից եմ իմացել, որ 4,5 մլն դրամ աշխատավարձ եմ ստանում, բայց չգիտեմ՝ որտեղ եմ աշխատում. Փաշինյան

Բախվել են «ԶԻԼ»-ն ու «Մերսեդես»-ը. բեռնատարը կողաշրջվել է. կան տուժածներ

ԲՏԱ նախարարն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են համատեղ նախագծերի հնարավորությունը

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նոր կեղծիքի մասին

Նազելի Բաղդասարյանն Արաբական Միացյալ Էմիրություններից կգործուղվի Բելգիա

Աննա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել Աբու Դաբիից

Իրան-ԱՄՆ միջուկային հարցի շուրջ բանակցությունները տապալման եզրին են․ փետրվարի 6-ի հանդիպումը չի կայանա

Երևանում տեղի է ունեցել ԵՄ-ՀՀ քաղաքական և անվտանգային հարցերով բարձր մակարդակի երկխոսության նիստը

«ՄԿՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը կասեցվել է

Արարատ Միրզոյանը ԱՄԷ ԱԳ նախարարի հետ համագործակցության հարցեր է քննարկել

Միքայել Աջապահյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 6-ին

Սրտատրոփ հետևելու ենք․ նախարարը՝ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահքի պատվիրակ զույգին

Վարչապետացուի բուծարան ունեն. ռուսները ուզում են խցկվել TRIPP-ի մեջ, բայց հալները հալ չէ. Շիրինյան. տեսանյութ