Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը հետաձգվեց. ներկա չէին մի քանի փաստաբաններ, նաեւ՝ Քոչարյանը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով հերթական դատական նիստը:

Նիստերի քարտուղարը զեկուցեց, որ դատարան են ստացվել ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի, ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսնայանի դիմումները, ինչպես նաեւ՝ տեղեկանք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից: Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստին չէր ներակայացել նաեւ տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը՝ խնդրելով իր բացակայությունը համարել հարգելի:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ըստ բ/կ-ից ստացված տեղեկանքի՝ ելնելով առողջական վիճակից՝ Ռոբերտ Քոչարյանը չի կարող մասնակցել այսօրվա դատական նիստին. «Տեղեկանքում առկա չեն տեղեկություններ այն մասին, թե որքան ժամանակ նա չի կարողանա մասնակցել նիստերին»,- ասաց դատավորը:

Վերջինս հայտնեց նաեւ, որ ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն իր դիմումով խնդրել է հետաձգել դատական նիստերը մինչ ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հանդարտեցումը:

Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի միջնորդությանը, դրանով վերջինս տեղեկացրել է, որ պաշտպան Ինեսսա Պետրոսյանի մոտ հաստատվել է կորոնավիրուս, ինչի պատճառով Պետրոսյանը, ինչպես նաեւ Մեժլումյանը՝ որպես կոնտակտավոր անձ, ինքնամեկուսացվել են, ուստի չեն կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին եւ խնդրում են այն հետաձգել: Դատավորը նշեց, որ միջնորդության մեջ նշված չէ, թե կոնկրետ որ օրվանից են նրանք մեկուսացված, եւ այդ մասին հետաքրքրվեց Սեյրան Օհանյանից: Վերջինս ասաց, որ կոնկրետ տեղեկություններ չունի, բայց շուրջ 4-5 օր է:

Նախագահող դատավորը արձանագրեց, որ նրանց առողջական վիճակի վերաբերյալ ստույգ տեղեկություններ հնարավոր կլինի ստանալ 14-օրյա մեկուսացումից հետո. «Հաշվի առնելով, որ Սեյրան Օհանյանի պաշտպանների, ինչպես նաեւ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ նիստը չի կարող շարունակվել՝ այսօրվա նիստը հետաձգվում է»,- ասաց նա:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 9-ին՝ ժամը 13:00-ին:

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ էլ նիստը հետաձգվել էր Ռոբերտ Քոչարյանի բացակայության հիմքով. նա վիրահատվել է եւ գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում՝ հետվիրահատական բուժման մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2523 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին