Գործընկերության հերթական ձեռքբերումը. կիսակառույցի շինարարություն Գոմքում

22/05/2020 schedule15:59

Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում մինչև տարեվերջ կլուծվի 15 տարվա վաղեմության խնդիր. կկառուցվի գյուղի կիսակառույցներից մեկը՝ տանտերերին ազատելով խոնավ, մութ ու անհրապույր նկուղում ապրելու հիշողություններից: Այստեղ ծնված ու մեծացած 5 զավակներից ավագը տասնհինգ տարեկան է, կրտսերը՝ երկու: Շինության կաթացող կտուրը ժամանակին տանիքով է փոխարինվել, իսկ ավելի ուշ սկսվել են կիսակառույցի աշխատանքները, բայց դրանք կիսատ են մնացել: Մի քանի ամիս անց ընտանիքը կապրի արևի լույսով լցված սենյակներում, որտեղ կոմունալ հարմարություններ ունենալը կլինի ոչ թե շքեղություն, այլ օրինաչափություն:

Տարիների ձգտումն իրականացնելու հարցում տանտիրոջը՝ Արտաշ Ղազարյանին, աջակցում են Վիվա-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Գործընկերները շինարարական աշխատանքներին միանալ առայժմ չեն կարողանում, սակայն տիրապետում են իրավիճակին, հեռավար՝ անակնկալ տեսազանգով ոգևորում են բնակարանաշինության ծրագրում ընդգրկված ընտանիքներին՝ սպասելով համատեղ աշխատելու հնարավորության ստեղծմանը:

«Ձեզ հետ խոսում եմ հեռավար, որովհետև ֆիզիկապես չեմ կարող լինել Ձեր կողքին ու ձեռք-ձեռքի՝ օգնել ընտանիքին: Հոգեպես ու մտքով այդտեղ եմ: Հուսով եմ, որ մեր ժամանակավոր բացակայությունը չի թուլացնի Ձեզ, և աշխատանքները կավարտեք նախատեսված ժամկետներում: Ամուր մնացեք և ձգտեք իրականություն դարձնել տարիների Ձեր երազանքը»,- տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ղազարյանների ընտանիքն իր ուժերով արդեն սկսել և բավականաչափ առաջ է տարել շինարարական աշխատանքները: Մանկության ու պատանեկության 15 տարին խունացած պատերով սենյակներում անցկացրած տղան հրաշալի գիտակցում է օր առաջ շինարարությունն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Համլետը դարձել է հոր ավագ օգնականը: Ձգտում է ինքն էլ թիկունք լինել քույրերի և մոր համար: Աշխատում են՝ մտածելով հետագա անելիքների, սենյակների կահավորման ու հոգսերից ազատված կյանքի մասին:

«Գոմքը հոյակապ գյուղ է: Կարող էի հեռանալ այստեղից ու փորձել ինչ-որ ճանապարհ փնտրել, սակայն չարեցի: Եթե մարդիկ այդպես մտածեն, գյուղում մարդ չի մնա: Հիմա իմ ձեռքերով կառուցում եմ տունս: Չէի պատկերացնի, որ անակնկալ հեռախոսազանգով կոգևորեն ինձ: «Ֆուլեր տնաշինականն» ու Վիվա-ՄՏՍ-ը նույնիսկ հեռվից են աջակցում: Այս զանգից հետո ոգևորվեցի և պարտավորված եմ զգում նախատեսված ժամկետներում շինարարությունն ավարտելու հարցում»,- ասել է տանտերը՝ Արտաշ Ղազարյանը:

Վիվա-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» բնակարանաշինության ծրագրով լուծում են ոչ միայն սոցիալական կարևոր խնդիր, այլև ձգտում են հիմնովին փոխել մարդկանց կյանքը:

Image may contain: 1 person, outdoor

Image may contain: one or more people, people standing, child, shoes, outdoor and indoor

Image may contain: sky, house, tree, grass, outdoor and natureImage may contain: 6 people, people standing, child and outdoor

Image may contain: indoor

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1659 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ