Անկեղծ ուզում եմ հասկանալ, թե ինչի համար եմ տուգանվել. Սարգիս Գրիգորյանը պնդում է՝ սոցիալական հեռավորությունը պահել էր

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը ոստիկանությունից դեռ ծանուցում չի ստացել վարչական տուժի ենթարկվելու վերաբերյալ: Լրագրողներից մեկից է լսել, որ իրեն տուգանել են:

«Անկեղծ ուզում եմ հասկանալ, թե ինչի՞ համար եմ տուգանվել, որովհետեւ սոցիալական հեռավորությունը պահել էի: Կանգնած էի, մեկ էլ եկան ասեցին՝ քեզ տանում ենք: Եվ ամենազավեշտալին, որ ոստիկանները, որոնք ինձ տարան, 6-7 հոգով էին պինդ սեղմված, առանց սոցիալական հեռավորություն պահպանելու»,-«Հայկակակն ժամանակի» հետ զրույցում ասաց Սարգիսը, որին, ի դեպ, այսօր պատահաբար հանդիպեցինք:

Դերասանը 50 հազար դրամ տուգանվել էր՝ Կառավարության դիմաց երեկ անցկացված բողոքի ցույցն մասնակցելիս սոցիալական հեռավորություն չպահելու համար: Ցույցի մասնակիցները պահանջում էին ռեստորանային ոլոտում գործունեության իրավունքի վերականգնում:

«Ես հասկանում եմ, որ մենք Անգլիա, Ամերկիա չենք, կամ հարուստ մեկ այլ երկիր: Մենք կիսաաղքատ երկիր ենք ու ես դա քաջ գիտակցում եմ: Այդտեղ գնալով մենք պարզապես որոշակի լուծում էինք ուզում առաջարկել պարետ Տիգրան Ավինյանին»,- ասաց նա:

Վերջինս թվարկեց մոտ 10 ոլորտ, որոնց ներկայացուցիչները միայն հարսանյաց միջոցառումների հետաձգման պատճառով են տուժում՝ հանդիսավարներ, երաժիշտներ, երգիչներ, վիդեո-ֆոտո նկարահանողներ, մատուցողներ, խոհարարներ, մենեջերներ, գեղեցկության սրահներ, ավտովարձույթ եւ այլն: «Նայեք, դրանց մեծ մասը բացվել են, բայց գործ չեն անում, որովհետեւ եթե հարսանիք չկա, նկարահանում, երաժշտութուն չկա, գեղեցկության սրահներ գնալու կարիք այդքան շատ չկա»,- ասաց դերասանը:

Սարգիս Գրիգորյանն ունի «Գրիգորյանս» միջոցառումների կազմակերպման կենտրոն եւ նշեց, որ միայն իր անունից չէր խոսում Կառավարության շենքի դիմաց: «Այդ մարդիկ ապրելու միջոց չունեն: Մեր կոլեգաներն արդեն ահռելի պարտքերի ու վարկերի տակ են: Ձմռանը որեւէ միջոցառման համար նախապես որոշակի գումար են վերցրել, ապրել դրանով, հիմա միջոցառան տերերը զանգում, ասում են, որ այն չեղարկվել է, ու գումարը հետ են ուզում: Եթե մինչեւ հուլիս չաշխատեն այդ մարդիկ, մեր Կառավարության վիճակն անտանելի կլինի: Հեղափոխության ժամանակ ինչքան մարդ կար չէ՞ Հրապարակում լցված, այդքան էլ հիմա են լցվելու, բայց այս անգամ սովից, որովհետեւ մոտ 10 հազար մարդ հաստատ տուժում է»,- ասաց նա:

Իսկ Սարգսի կինը՝ Մանոն, որ նույնպես երեկ կառավարության շենքի մոտ էր, նշեց, որ նախորդ օրվա իրենց հավաքը բողոքի ցույց չէր, այլ պարզապես ուզում էին իրենց ձայնը լսելի դարձնել, որը շատերի կողմից այլ երանգ ստացավ ու այլ կերպ ներկայացվեց: «Եթե դու գալիս ես շատ խաղաղ, որպեսզի քո ոլորտի մարդկանց հետ մի հարցի լուծում ստանաս կամ մի բանով էլ դու օգտակար լինես, բայց տեսնում ես ոստիկանների մի հսկա բանակ, նման վերաբերմունք, բնական է՝ լարվում ես»,- ասաց նա:

Սարգիս Գրիգորյանի ոստիկանությունում եղած ժամանակ իրեն են այցելել «Լուսավոր Հայաստանի» երեք պատգամավորներ, որոնք նաեւ կառավարության դիմաց էի մոտեցել եւ խոսել հավաքված բազմության հետ: Հավաքվածների առաջ քաշած խնդրին  է արձագանքել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը: Այս մարդկանց ուշադրության համար դերասանը խորապես շնորհակալ է: Նա նաեւ նշեց, որ չունի կառավարության դեմ որեւէ բացասական տրամադրվածություն, այլ ընդհակառակը՝ պատրաստ է աջակցել ինչով կարողանա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5990 դիտում

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին