Վարդենիկ գյուղում վերակառուցվում է ոռոգման համակարգը

Վարդենիկ գյուղում մեկնարկել եւ ընթանում են ոռոգման առուների վերակառուցման աշխատանքներ՝ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցներով եւ Վարդենիկի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ:

Գեղարքունիքի մարզպետարանի փոխանցմաբ,  Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը տեղեկացրել է, որ վերակառուցվում են համայնքում գործող հողային ոռոգման 4 մայր առուները, որտեղ տեղադրվում են LR-60 տրամաչափի երկաթբետոնյա կիսախողավակներ եւ համապատասխան ջրթողիչներ՝ 3 կիլոմետր ընդհանուր երկարությամբ:

«Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 100 միլիոն դրամ, որի 10 տոկոսը կամ շուրջ 10 միլիոն դրամը կազմում է Վարդենիկի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Հողային առուները վերակառուցվում են միայն բնակավայրի ներսում: Արդեն նախնական համաձայնություն ենք ձեռք բերել ծրագրի ղեկավարների հետ, որպեսզի ավելացնենք շինարարության ծավալները՝ վերակառուցվող առուների ընդհանուր երկարությունը հասցնելով 4 կիլոմետրի:

Մայիսի 19-ի դրությամբ արդեն կատարվել է շինարարական աշխատանքների շուրջ 40 տոկոսը: Վստահ եմ, որ մինչեւ այս տարվա ոռոգման շրջանի մեկնարկը համակարգը հիմնականում պատրաստ կլինի շահագործման, ինչի արդյունքում կկրճատվեն ջրի կորուստերը, ջուրը օգտագործողներին կհասնի ավելի արագ, իսկ համայնքում, մոտ 100 հեկտարով կավելանա գյուղատնտեսական նշանակության ոռոգվող հողերի մակերեսը»,-ներկայացրել է համայնքի ղեկավարը:

Տպել
790 դիտում

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է Փյունիկից

Շների հարձակման ենթարկված 2,5 տարեկան երեխայի վիճակը ծանր է. երկրորդ անգամ են վիրահատել

Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. ոստիկանության արտակարգ ծառայությունը Սևանում (տեսանյութ)

Վանաձորի Շիրակացի փողոցի հանրակացարանի տանիքի պոկված ճաղավանդակները հեռացվել են

ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ Դուբայ-Թբիլիսի չվերթով

Կիևում լույս է տեսել նոր հայագիտական ժողովածու, որն ընդգրկել է 30 ուկրաինացի գիտնականների աշխատություններ

23–ամյա վարորդն Աբովյանում Opel-ով վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնին. նրան հոսպիտալացրել են

ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը

Վեդի քաղաքում այրվել է մոտ 30 հակ կուտակած անասնակեր

ՍԱՏՄ-ը շարունակում է մշտադիտարկումները հանրային սննդի օբյեկտներում. կասեցվել է մի շարք տնտեսվարողների աշխատանքը

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը

KFS, «Փարվանա» ռեստորան, «Թումանյանի շաուրմա». կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը (տեսանյութ)

Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում ճանապարհահատվածը փլուզվել է, դարձել մասամբ երթեւեկելի

Քննադատելու բարոյական իրավունքը

Արայիկ Հարությունյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ կեղծ պնդումների մասին (տեսանյութ)

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսի 8 դեպք կա. 1-ը՝ կենտրոնի հիվանդներից

«Մեյմանդար» շուկայի գյուղմթերք վաճառողները չեն կրել դիմակներ. խախտումները կներկայացվեն պարետատուն

Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում

Այսօր կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ եւ Մոսկվա-Երևան չվերթները. քաղավիացիա