Հայաստանի ստարտափ ակադեմիան ընդունում է հայտադիմումներ իր առաջին «Traction» ծրագրի համար

19/05/2020 schedule09:59

Եվրոպական միությունը և Վիվա-ՄՏՍ-ն աջակցում են ստարտափ ընկերությունների զարգացմանն ուղղված նոր ծրագրին, որն իրականացնում է Հայաստանի ստարտափ ակադեմիան   

 

Հայաստանի ստարտափ ակադեմիայի առաջին «Traction» ծրագրի համար արդեն ընդունվում են հայտադիմումներ։ 10-շաբաթյա ծրագիրը միտված է օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ որոշակի արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը և ներդրումներ ներգրավել։ Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից։

«Traction» ծրագիրը առաջարկում է վաճառքի (Sales), աճի հաքինգի (Growth Hacking) և ներդրումների ներգրավման (Fundraising) մենթորություն և անհատական զարգացման ծրագիր։ 10-շաբաթյա ծրագրի ընթացքում մասնակից ստարտափները հնարավորություն կունենան անմիջականորեն աշխատել վաճառքի և աճի հաքինգի

 

 

 

(Growth Hacking) ասպարեզում առաջատար մասնագետների հետ, սահմանել և հաստատել իրենց աճի հնարավոր ուղիները, կատարելագործել և վավերացնել իրենց

ռազմավարությունները և ստանալ աջակցություն` միջազգային շուկաներում ընդլայնվելու համար։ Յուրաքանչյուր մասնակից ընկերություն կանցնի կարիքների հիման վրա մշակված անհատական զարգացման ծրագիր և կունենա շաբաթական կամ երկշաբաթյա հանդիպումներ մենթորների հետ։ Բոլոր այն ստարտափները, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին, կարող են դիմել ծրագրին․

  • Հասցրել են ցուցաբերել որոշակի վաղ արդյունք (եկամտի, վաճառքի, օգտատերերի բազայի և այլնի առումով),
  • Գործարկել են պրոդուկտը (կամ ունեն MVP/նախատիպ) կամ պատրաստ են գործարկելու այն  մինչև մայիսի 31-ը,
  • Ներգրավել են նվազագույնը 20,000 եվրո` դրամաշնորհների, «հրեշտակ» ներդրումների, վենչուրային ֆինանսավորման տեսքով կամ սեփական միջոցներով, կամ արդեն եկամուտներ են գեներացնում (ոչ պարտադիր, բայց նախընտրելի),
  • Նախկինում մասնակցել են որևէ այլ ինկուբացիոն կամ նախաաքսելերացիոն ծրագրի (ոչ պարտադիր, բայց նախընտրելի)։

 

«Քաթըլիսթ» հիմնադրամի համահիմադիր Աշոտ Արզումանյանը նշում է. «Traction ծրագիրը բխում է էկոհոմակարգում այլ մակարդակի ծրագիր ունենալու անհրաժեշտությունից։ Ծրագիրը մշակված է այն ընկերությունների համար, որոնք աշխատում են ներդրումներ ներգրավելու և աճի կամ վաճառքների ռազմավարություն

մշակելու ուղղությամբ: Մենք ուրախ ենք օգնել այդ ընկերություններին աճել և ընդլայնվել Հայաստանի սահմաններից դուրս»։

 

 

ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի թիմի ղեկավար Յոհաննա Միխայելա Վեբերը Ստարտափ ակադեմիայի այս նոր ծրագիրը համարում է բացառիկ հնարավորություն Հայաստանում գտնվող այն ստարտափների համար, որոնք պատրաստ են հաջորդ մեծ քայլը կատարել և դուրս գալ համաշխարհային ասպարեզ։ «ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնությունը աջակցել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգին 2016 թվականից ի վեր՝ տրամադրելով շուրջ 128 մլն եվրո ներդրում դրամաշնորհների և տեխնիկական աջակցության ձևով, ներառյալ` Հայաստանի ստարտափ ակադեմիայի առաջին 4 փուլերը, որոնք իրականացվել են մեր վստահելի գործընկեր «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից: Հետևաբար, մենք ուրախությամբ շարունակում ենք այս աջակցությունը՝ նպատակ ունենալով բացել հայկական նորաստեղծ ձեռնարկությունների զարգացման նոր հեռանկարներ», - նշեց նա:

 

«Վերջին տարիներին մենք Հայաստանում նկատել ենք ստարտափների կտրուկ աճ: Եղել են ինչպես հաջողակ նախաձեռնություններ, այնպես էլ ձախողումներ: Նախաձեռնողականությունն ու ստեղծագործական գործունեությունը խիստ կարևոր են, և, այսուհանդեձ, ոչ բավարար հաջող մեկնարկի համար: Վիվա-ՄՏՍ-ը միանում է այս կարևոր նախագծին, որի նպատակն է աջակցել ստարտափներին անցնլու զարգացման հաջորդ փուլ, որպեսզի դրանք վերածվեն կայուն բիզնես կառույցների և ներգրավեն միջազգային ներդրումներ», - ասաց Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Այս նոր ծրագիրը էականորեն տարբերվում է նախորդներից մենք նպատակ ունենք ակտիվ աշխատանք ծավալել պրոֆեսիոնալ մենթորների հետ, ովքեր ընտրված ընկերությունների հետ կմշակեն համապատասխան ռազմավարություններ, - նշում է  «Քաթըլիսթ» հիմնադրամի համահիմադիր Համբարձում Քաղկեցյանը, - Այս

 

կառուցվածքը  հնարավորություն կտա մասնակիցներին ավելի սերտորեն համագործակցել մենթորների հետ և առավելագույն արդյունք ստանալ համագործակցությունից»։

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 31-ն է, որին կհետևեն հարցազրույցները մասնակից ընկերությունների ցուցակը վերջնականացնելու համար։ Մինչ այդ, Տեղեկատվական հանդիպում տեղի կունենա մայիսի 25-ին (հանդիպման համար գրանցումը հասանելի է այստեղ)։  Ծրագիրը, ինչպես նաև տեղեկատվական հանդիպումը իրականացվելու են հեռահար եղանակով՝ COVID-19 համաճարակի բռնկման և երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված։ Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հասանելի են այստեղ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1771 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ